Ռումինիայի  մայրաքաղաք Բուխարեստը

Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

109
(Թարմացված է 19:11 09.10.2018)
Ռումինիայի խորհրդարանը ավարտեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը. Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունեց միաձայն քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով:

Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնապես հրապարակելուց հետո»,-գրել է նա:

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև։

2018–ի թվականի ապրիլի 11–ին ՀՀ խորհրդարանը միաձայն վավերացրել է համաձայնագիրը:

Ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել էին Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան. Լեհաստանը:

109
Ըստ թեմայի
Լյուքսեմբուրգը միաձայն կողմ է ՀՀ–ԵՄ համաձայնագրին
Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ և ԵՄ համաձայնագիրը
ԵՄ–Հայաստան համաձայնագիրն արժանացել է Եվրախորհրդարանի հավանությանը
Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց ԵՄ–ի հետ համաձայնագիրը