Վարչապետը մասնակցել է Ագարակի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումներին և իր կոչով համայնքում հիմնված կարի արտադրամասի բացմանը

ՀՀ-ում «փայ չեն մտնի», «նալոգներ չեն դնի», կաշառք ու այլ պրոբլեմներ չեն լինի․ Փաշինյան

134
(Թարմացված է 16:07 07.10.2018)
Վարչապետը Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում մասնակցել է նոր կարի արտադրամասի և «Արարատ 73»-ի պատվին հուշաքարի բացմանը:

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր — Sputnik. Շատերը հարցնում են, թե Հայաստանում ինչ է վերջին հինգ ամսվա մեջ փոխվել. նրանք, ովքեր ուզում են տեսնել, կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարևոր բանը՝ տրամադրությունը, փոխվել են մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը և ինքնավստահությունը: Այս բառերով սկսեց իր ելույթը Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի տոնին նվիրված միջոցառմանը:

«Շատ կարևոր է արձանագրելը, թե ինչ է մեր ժողովրդի համար ամենակարևորը: Մեր ժողովրդի համար ամենակարևորն իր ինքնասիրությունն ու հպարտությունն է: Եվ մեր ժողովրդի համար կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ, և որևէ մեկը չկա իրենից առավել կամ իրենից պակաս: Եվ այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, վերջացրած որևէ այլ մեկով, որ կարող է ասել, որ ունի առավելություն»,-ասաց նա և հիշեցրեց, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և բոլորս ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները:

Սա, ըստ վարչապետի, նշանակում է, որ Հայաստանում հաստատված է իրական քաղաքացիական եղբայրություն, հարազատություն, և մենք իրար ընկալում ենք որպես մեկ ընտանիք, մեկ միություն, մեկ ազգ:

Նշենք, որ վարչապետը Արագածոտնի մարզ իր ուղևորությունը սկսել է Ագարակ համայնքից, որտեղ նա, մասնավորապես, եղավ Սանկտ Պետերբուրգի հայազգի գործարարներից մեկի՝ Հրաչյա Պողոսյանի հիմնած նոր կարի արտադրամասի բացմանը։ Հետո Նիկոլ Փաշինյանը մասնակցեց համայնքի հրապարակում «Արարատ 73»-ի պատվին հուշաքարի բացմանը:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 45 տարի է անցել «Արարատ 73-ի» հաղթանակից, սակայն մինչ օրս ակումբի ֆուտբոլիստներին բոլորն են հիշում: «Ինչու՞: Որովհետև Արարատն իր հաղթանակներով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը»,- նշեց նա:

Վարչապետը նաև մատնանշեց, որ երեկ էլ իրենք մասնակցել են լեգենդար Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը:  «Մենք շեշտում ենք, թե ինչու ենք նրան սիրում, որովհետև նա հայ ժողովրդի ինքնասիրությունն ու հպարտությունը բարձրացրել է մի նոր մակարդակի վրա: Մենք այս օրն առանձնահատուկ օր ենք համարում, որովհետև իրար աչքերի մեջ նայում ենք հպարտությամբ, սիրով և պարզ ճակատով, որովհետև մենք ազնիվ ենք իրար նկատմամբ և շարունակելու ենք ազնիվ լինել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև հիշատակեց, որ ամիսներ առաջ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում հայ համայնքի գործարարների հետ հանդիպման ժամանակ նա ծանոթացել էր Հրաչյա Պողոսյանի հետ, որը հետո խոստացավ, որ եթե հավասար պայմաններ ստեղծվեն գործարարների համար՝ ներդրումներ կանի Ագարակում:

Վարչապետը հույս հայտնեց, որ Հրաչյա Պողոսյանի՝ Ագարակում հիմնած կարի արտադրամասը կմեծանա և նոր արտադրամասեր կստեղծի:

«Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի «փայ մտնել», «նալոգներ դնել», կաշառք վերցնել, պրոբլեմներ ստեղծել: Եվ մենք բոլոր գործարարներին, բարերարներին ասում ենք՝ խոնարհվում ենք ձեր առաջ, ձեր կատարած բոլոր բարեգործությունների, նվիրատվությունների համար, որոնք իսկապես կարևոր են Հայաստանի համար: Բայց մենք բոլորիդ կոչ ենք անում  գալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել, որովհետև ՀՀ-ը այսուհետ մի տեղ չէ, որտեղ կարելի է փող ծախսել: Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել և դրա հնարավորությունը տալ ուրիշներին: Այնպես որ, ՀՀ-ը սպասում է ձեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ շուտով Սանկտ Պետերբուրգի իր հանդիպումից ևս մի արդյունք կլինի․ գործարարներից մեկը շուտով Սևանում կբացի շաքարի գործարան:

134
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Գագիկ Ծառուկյան

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը

51
(Թարմացված է 21:35 13.07.2020)
Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, որ հաշվի առնեն ստեղծված պատերազմական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական։ Նման հանձնարարական է տվել իր թիմին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Facebook սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնում է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին և համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,–ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով` այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարված է, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

51
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, դիրքեր, հրետակոծություն, Տավուշ, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

241
(Թարմացված է 20:03 13.07.2020)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերի միջև ուղիղ հաղորդակցություն կիրառել։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած գործողությունները` կոչ անելով կողմերին կանխել հետագա էսկալացիան:

«Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում ՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ»,–ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և դատապարտել է հայկական կողմի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել էր Թուրքիային։

Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե

241
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին
Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին
Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը
Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը
Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի գործընկերոջը ներկայացրել է սահմանին տիրող վիճակը

0
(Թարմացված է 22:16 13.07.2020)
ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույցի միջոցով մանրամասներ է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն հայտնում է, որ այսօր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։

«ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մնացականյանն ընդգծել  է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների անթույլատրելիությունը։

Նշենք, որ քիչ առաջ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նույնպես հայտարարությամբ էր հանդես եկել` դատապարտելով Ադրբեջանի ԶՈւ–ի գործողությունները և դրանք դադարեցնելու կոչ անելով։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

0
թեգերը:
հրետակոծություն, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Տավուշ, Սահման, Նախարար, Վրաստանի Հանրապետություն, Զոհրաբ Մնացականյան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը