00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը մի քիչ նյարդային էր վերջին հարցազրույցի ընթացքում. Աշոտյան

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ արտահերթ ընտրությունների բանակցություններում ՀՀԿ-ն միակը չէ: Արմեն Աշոտյանը հիշեցնում է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որպեսզի լրացուցիչ էմոցիաներ ու ժպիտ պարգևի նրան: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բաղդասարյանի և Փաշինյանի երեկվա հանդիպմանը,ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը հանդիպեցին սրճարանում. տեսանյութ

«Նույնը երևի Նիկոլ Փաշինյանն է արել, չի եկել այդ հանդիպմանը, որպեսզի Վահրամ Բաղդասարյանը մի գավաթ սուրճից հետո բարձր տրամադրությամբ հեռանա»,- ասաց նա` հավելելով, որ սա աշխատանքային քննարկում է, ռեալիթի շոու չէ, և նպատակն էլ ոչ թե պրոցեսն է, այլ արդյունքը:

«Ես մի քիչ զարմացա, որ վարչապետը մեկնաբանություն տալիս ՀՀԿ-ին վերագրեց մինչև 2020 թվականը ընտրություններ չանցկացնելու որոշումը: Նման որոշում խմբակցությունը չունի, առանձին պատգամավորներ՝ ես, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, տարբեր կարծիքներ ենք հայտնում, բայց երեկվա քննարկման արդյունքում նման որոշում մեզ վերագրել չի կարելի»,- ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ պետք չէ թերագնահատել նաև մյուս ուժերին՝ «Ծառուկյան» դաշինքին ու ՀՅԴ-ին, ուստի գործընթացի հաջողությունը պայմանավորված չէ միայն Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան բանակցությունների արդյունավետությամբ:

«Կարծում եմ՝ ներվը պետք է հանել այդ բանակցություններից, վարչապետը մի քիչ նյարդային էր վերջին հարցազրույցի ընթացքում: Պետք է քիչ արտահոսքեր տալ, թե ինչ են խոսել»- հակառակ կողմին խորհուրդ տվեց Աշոտյանը:

Իսկ թե ինչու է վարչապետը ցանկանում գնալ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ըստ Աշոտյանի` պատճառն այն է, որ Փաշինյանը վախենում է սպառել իր աշխատելու սահմանադրական իմունիտետը:

Депутаты от фракции Елк Ален Симонян и Эдмон Марукян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է արտահերթ ընտրությունների. Մարուքյան

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ պետք է արագացնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ սեպտեմբերի 27-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք կայանան։

Երեկ` հոկտեմբերի 1-ին, Փաշինյանըհանդիպել էր Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որը հանդիպումից ասել էր` կարողացել են ձեռք բերել նորմալ պայմանավորվածություններ:

Լրահոս
0