00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ կարիք ունեն հայ–ռուսական հարաբերությունները. փորձագետի կարծիք

© Sputnik / Asatur YesayantsВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сентября 2018). Москвa
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացած հնարավորություն օգտագործում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ Պատասխան քայլեր է ձեռնարկում նաև Մոսկվան։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայ-ռուսական հարաբերությունները «առօրեականության», աշխատանքային հուն վերադառնալու կարիք ունեն, կարծում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Մեկնաբանելով երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, երբ քաղաքական գործիչներից և փորձագետներից շատերը խոսում են Հայաստանում նոր իշխանության նկատմամբ վստահության բացակայության մասին` Իսկանդարյանը նշեց, որ վստահությունը քաղաքական կատեգորիա չէ։ Նրա կարծիքով` երկու երկրի հարաբերություններն այդ տերմիններով չափելն արմատապես սխալ է։

«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունները գերազանց են եղել։ Նախկին իշխանությունների օրոք նույնպես եղել են թյուրըմբռնումներ, հակասություններ` Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու, Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանը մատակարարելու, նոր վարկեր ստանալու հարցում։ Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, այդ հարաբերությունների առօրեականության, դրանք սովորական աշխատանքային հուն վերադարձնելու պակաս է», — ասաց Իսկանդարյանը։

Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ երկու երկրների իշխանությունների մոտ նկատվում է «առօրեականության» ձգտում։ Օրինակ` Փաշինյանն օգտագործում է ցանկացած հնարավորություն Պուտինի հետ հանդիպելու համար, Մոսկվան նույնպես պատասխան քայլեր է ձեռնարկում։

Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин после заседания Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Փաշինյանն ասել է, թե երբ է Պուտինը Հայաստան գալու

«Իհարկե, որոշակի անհամաչափություն կա, ռուսական կողմը թյուըմբռնում ունի Հայաստանում ներքաղաքական գործընթացների հարցում։ Իսկ մեր հանրապետությունում կա ռուսական գերակայությունների թյուրըմբռնում։ Դա ընդհանուր առմամբ նորմալ է», — ավելացրեց փորձագետը։

Հիշեցնենք, որ Տաջիկստանում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կարճ զրույց էին ունեցել։ Ինչի մասին էին զրուցել երկու երկրների նախագահները, հասկանալի չէր, բայց նկատելի էին նրանց ակտիվ ժեստերը։

Լրահոս
0