00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ ներուժը տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ սպառված չէ. Փաշինյան

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета глав государств-участников СНГ (28 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին կփոխանցվի Թուրքմենստանին:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նախ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Заместитель руководителя администрации президента РФ – пресс-секретарь президента РФ Дмитрий Песков - Sputnik Արմենիա
Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան այցելելու հեռանկարները. Պեսկով

Նիստի ընթացքում ստորագրվել են բազմակողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր: Որոշում է կայացվել ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին փոխանցել Թուրքմենստանին: Խորհուրդը հայտարարություն է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ, հաստատել 2021 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումները Տաջիկստանում անցկացնելու որոշումը, 2021 թվականն ԱՊՀ-ում հայտարարել ճարտարապետության և քաղաքաշինության տարի: Հաստատվել է 2019–2023 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջպետական ծրագիրը, ստորագրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համաձայնագիրը: ԱՊՀ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում` 2019 թվականի հոկտեմբերի 11-ին: Նիստի ընթացքում ստորագրվել են ընդունված որոշումների արձանագրությունները:

Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը կարևորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով կապերի խորացումը: ՀՀ վարչապետի խոսքով` ԱՊՀ-ի ներուժը տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ ամենևին էլ սպառված չէ և այն իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քայլեր: «Դա կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, հումանիտար կապերի զարգացմանը և մարդկային կապերի ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Президент России Владимир Путин прибыл в Душанбе на саммит глав государств СНГ - Sputnik Արմենիա
ԱՊՀ գագաթնաժողովի մասնակիցները դիմավորում են Պուտինին ոչ պաշտոնական միջավայրում. տեսանյութ

Անդրադառնալով 2020 թվականին նշվող Հաղթանակի 75-ամյակին` վարչապետը նշել է, որ Մայիսի 9-ը հավերժ կմնա անկոտրում քաջության և մեր ժողովուրդների միասնականության խորհրդանիշ, ովքեր թիկունք թիկունքի տված կռվել են ռազմաճակատում և անձնազոհաբար պայքարել հանուն ընդհանուր հաղթանակի՝ բերելով որոշիչ ավանդ նացիզմից աշխարհն ազատելու գործում: «Հայ ազգն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հաղթանակի կերտման գործում: Բանակ զորակոչված հայերի կեսը չեն վերադարձել տուն այդ սարսափելի պատերազմից: Ավելի քան 70 հազար հայ զինծառայողներ պարգևատրվել են ռազմական պատվոգրերով և մեդալներով, նրանցից 100-ից ավելին արժանացել են Խորհրդային միության հերոսի կոչման: Այդ տոնը, ինչպես նաև ընկածների հիշատակը բոլորիս կոչ են անում Հաղթանակի 75-ամյակը նշել արժանվույն, համատեղ հակազդել պատմությունը վերախմբագրելու փորձերին, նացիզմի հերոսացման և նեոնացիզմի պրոպագանդացման դեմ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ ընդունված հայտարարության կարևորությունը:

«ԱՊՀ-ում զարգանում է տնտեսության և ինովացիաների, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Այդ համատեքստում ցանկանում եմ տեղեկացնել, որ 2019 թվականին Երևանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը, որը կդառնա կարևոր հարթակ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների միջև գործնական և գիտական կապերի զարգացման համար: Ակնկալում ենք, որ ԱՊՀ մեր գործընկեր երկրների ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան այդ կարևոր միջոցառմանը»,- ասել է վարչապետը` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է հումանիտար կապերի գործնական զարգացմամբ:

Լրահոս
0