Գալուստ Սահակյան

Կլինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ կմասնակցենք, մեր քվեն կստանանք. Սահակյան

376
(Թարմացված է 13:45 28.09.2018)
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկվել են երկրի ներքաղաքական իրավիճակի մասին հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. «Արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկել, կարծում եմ` խորհրդարանը լուծարելը սխալ երևույթ է։ Այն խիստ վտանգավոր է երկրի համար»։ Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքով` նիստի ժամանակ քննարկվել են երկրի ներքաղաքական իրավիճակի մասին հարցեր։ «Երբ Նիկոլ Փաշինյանը գա, կքննարկենք արտահերթ ընտրությունների հարցը, այդ ժամանակ մեր կարծիքը կասենք»,–ասաց նա։

ՀՀԿ
© Sputnik / Asatur Yesayants

Թե ինչ առանցքային խնդիրներ են քննարկել ՀՀԿ նախագահի տեղակալը չցանկացավ բացահայտել, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ասաց իր` սեփական կարծիքը։

«Խորհրդարանական մեծամասնությունը չպետք է գնա այն ճանապարհով, ինչ առաջարկում է կառավարությունը։ Կառավարության ծրագրում գրված է`մի տարվա մեջ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, կգա ժամանակը կլինեն։ Հանրապետականը երբեք որևէ մեկի դեմ չէ, ասում ենք` կլինեն խորհրդարանական ընտրություններ, մենք էլ կմասնակցենք, մեր քվեն կստանանք, կպայքարենք»,–ասաց Սահակյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցին` Սահակյանը նշեց, որ նա հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է։

«Եթե Քոչարյանը մտնի ակտիվ քաղաքականություն և այնպիսի բան առաջարկի, որ մեր գաղափարներին մոտ լինի, կհամագործակցենք։ Ցանկացած քաղաքական ուժի և գործչի հետ կարելի է համագործակցել, եթե նա ճիշտ բան է առաջարկում»,–խոսելով ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին` նշեց Գալուստ Սահակյանը։

Հիշեցնենք` Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին արտասանած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու ներքաղաքական ներկա վիճակին:

Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ոգով Հայաստանն այսօր պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

376
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Գալուստ Սահակյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Ելքը» չի լինի
Արտահերթ ընտրություններ. ի՞նչը կարող է նորից հուսահատեցնել ազգին
Օրվա հրամայականն է. ՀԺԿ–ն էլ խոսեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին
ԱԺ արտահերթ ընտրությունների թեման հասավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
«Օրինաց երկիրը» կողմ է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելուն