Նիկոլ Փաշինյան

Երևանի ընտրությունները` վերադարձ ապագային. ինչ ժառանգություն է ստացել Փաշինյանը

115
Քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո վարչապետը խոսեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների արդյունքը մեծ անակնկալ չէր փորձագետների համար։ Հետհեղափոխական էյֆորիայի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհի վստահ հաղթանակը կասկած չէր առաջացնում։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ ընտրության արդյունքն իր համար ընդհանուր առմամբ սպասելի էր։

«Սպասում էի, որ «Իմ քայլը» դաշինքը 70-80%-ի միջակայքում քվեներ կստանա և ոչ թե 80%-ից շատ։ Բացի այդ, սպասում էի, որ ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքն ավելի մեծ արդյունք կգրանցեն», — ասաց փորձագետը։

ԲՀԿ-ի համեստ արդյունքները Իսկանդարյանը կապում է նաև կուսակցության շտաբներից մեկում ընտրություններից երկու օր առաջ իրականացված խուզարկության հետ։

Փորձագետի կարծիքով, ընտրություններն ընդհանուր առմամբ ցուցադրեցին գործադիր իշխանության լեգիտիմության աստիճանը։ Խոսքը ոչ թե Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին է, այլ հասարակության վստահության քվեի։ Փաշինյանի կառավարությունն այդ քվեն ստացավ։ «Ըստ էության, ՀՀ վարչապետը սեպտեմբերի 23-ին հաջողվեց «ինստիտուցիոնալացնել» իր «հետհեղափոխական» վարկանիշը»,- ավելացրեց Իսկանդարյանը։

Ընդ որում` ով էլ լիներ Հայկ Մարությանի փոխարեն, ընտրության արդյունքը նույնը կլիներ, քանի որ ակնհայտ էր` մարդիկ քվեարկում էին Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի օգտին։

Միևնույն ժամանակ երեկվա ընտրությունները ցույց տվեցին, որ երկրի կուսակցական համակարգում կոլապս է առաջացել։ Մարդիկ քվեարկում էին անձի, ոչ թե կուսակցության համար։ Ըստ էության Հայաստանն այսօր վերադարձել է անցած դարի 90-ականների սկիզբ, երբ կուսակցական համակարգը պետք էր նորից ստեղծել, այնպիսի համակարգ, որը կար զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում։

Նշենք, որ նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո վարչապետը խոսեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Իսկանդարյանն այս փաստը օրինաչափ և ռացիոնալ է համարում։

Այսօրվա պայմաններում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցում հապաղելը մեծ սխալ կլինի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն իրեն այս դեպքում ինչպես կդրսևորի և արդյոք չի դիմադրի, ապա, Իսկանդարյանի խոսքով, այդ ամենը տեխնիկական հարցեր են, որոնք կարելի է լուծել։

«Տարբեր եղանակներով կարելի է ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ կազմակերպել` ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա, ռացիոնալ փաստարկներ բերել, պայմանավորվել, իրավաբանական բանաձևեր հորինել։ Կարծում եմ` ինչ-որ լուծում կգտնվի», — ասաց Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

115
թեգերը:
Հայաստան
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
Ըստ թեմայի
Ի՞նչ կանի Փաշինյանը Երևան վերադառնալուն պես. վարչապետը մարտական է տրամադրված
Ինչպես է «Ժառանգությունը» շնորհավորել Հայկ Մարությանին
Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքները
Արդյունքները հայտնի են. ինչպես են երևանցիները քվեարկել քաղաքի տարբեր վարչական շրջաններում
Գագիկ Ծառուկյանն ընդունում է Հայկ Մարությանի հաղթանակը
Ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակեն. Մուկուչյան
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Ծանր խոսակցություն» Փաշինյանի հետ․ ի՞նչ է պետք Արևմուտքին, ու ինչ կապ ունի Խոջալուն

692
(Թարմացված է 22:41 14.08.2020)
Սպասվում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բրիտանական BBC-ի Hard Talk հաղորդման շրջանակում սուր հարցեր կտան։ Բայց մեծամասամբ լսեցինք սովորական սադրիչ հարցեր։ Արդյո՞ք ՀՀ վարչապետին հաջողվեց շրջանցել սուր անկյունները` խնդրեցինք պարզաբանել փորձագետին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ BBC-ի Hard Talk հաղորդումը «կոնվենցիոնալ» է ստացվել, չնայած հաղորդավարը, իր կարծիքով, սուր հարցերի միջոցով հյուրին բարդ դրության մեջ դնելու առանձին փորձեր էր անում։ Բայց վարչապետն այդ հարցերի շուրջ խոսելու բազում առիթներ է ունեցել։

Հարցերը վերաբերում էին Արցախին, կորոնավիրուսի հետ կապված ներքին քաղաքականությանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործին, Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությանն ու 1992 թվականի Խոջալուի դեպքերին։

Թերևս ամենաանսպասելին Խոջալուին վերաբերող հարցն էր, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է այսպես կոչված «Խոջալուի կոտորածի» իրականացման մեջ։ Կարելի կռահել, թե ինչու է բրիտանացի լրագրողին այդքան հուզում Խոջալուն։

Լրագրող Սթիվեն Սաքուրը երկու անգամ անընդմեջ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության մասին հարց տվեց՝ ասես փորձելով վարչապետից «խոստովանություն» ստանալ արևմտամետ ուղղությանը հավատարիմ լինելու մասին։ Սակայն Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը բոլոր` ու հատկապես տնտեսական ու ռազմական ոլորտներում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Եվրոպական Միության հետ կնքվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգիր»։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ այս տարիներին Արևմուտքը պահանջում էր Հայաստանից ընտրություն կատարել։ Իսկ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո Եվրոպան լրջորեն հույս ուներ, որ Երևանը կտրուկ շրջադարձ կկատարի իր կողմ։ Այդպես չեղավ, քանի որ Հայաստանի ազգային ու պետական շահերն այլ պահվածքն են թելադրում, ու երկրի նոր իշխանությունը հասկանում է դա։

Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան

«Հենց մեր քթի տակ 80-միլիոնանոց Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այդ պետությունն անմիջական սպառնալիք է ներկայացնում մեր անվտանգությանը և չի թաքցնում, որ սատարում է Ադրբեջանին։ Արևմուտքում չկա ուժ, որը պատրաստ կլիներ ու կցանկանար զսպել Անկարայի նկրտումները։ Արևմուտքը թքած ունի դրա վրա, այն իր սեփական շահերն է հետապնդում։ Նրանց համար ամենակարևորը Ռուսաստանի հետ բախումն է, մնացածը լիրիկա է», - ասաց Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա կարծում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է անկեղծ լինի բոլոր աշխարհաքաղաքական գործընկերների հետ` պարզաբանելով, թե որոնք են մեր շահերը։

Անդրադառնալով Խոջալուի թեմային՝ Բոզոյանն ընդգծեց, որ մեր պասիվության ու ադրբեջանական քարոզչությանը հակազդելու բացակայության պայմաններում արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետներն ակտիվորեն օգտագործում են Խոջալուի հարցը։ Իրականում հայկական կողմն ավելի ծանրակշիռ փաստարկներ ունի, մասնավորապես՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը։ Պետք է ավելի հաճախ խոսել այդ մասին, սակայն չենք անում։ Որպես կանոն Հայաստանում միայն ինքնապաշտպանության, ոչ թե կանխարգելիչ նպատակով են դիմում այդ փաստարկներին ։

Ինչ վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցին, Բոզոյանի խոսքով, մինչ «թավշյա հեղափոխությունը» Փաշինյանն անկեղծորեն համոզված էր, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մեղավորը նախկին նախագահն է։ Սակայն վերջին երկու տարվա մեջ վարչապետը հասկացավ, որ դա այդքան էլ այդպես չէ, բայց միաժամանակ քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս նրան հրապարակայնորեն խոստովանել դա։

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

 «Փաշինյանը սկզբնական փուլում ակտիվորեն համագործակցում էր այն ուժերի ու շրջանակների հետ, որոնք շահագրգռված էին Քոչարյանին որպես քաղաքական գործոն չեզոքացնելու մեջ։ Դա թույլ կտար առաջ տանել Հայաստանի համար ոչ ձեռնտու լուծումներ Ղարաբաղի հարցով, ներքին խնդիրներով և այլն։ Սակայն այժմ վարչապետն աստիճանաբար վերանայում է իր վարքագիծը։ Դրան մեծ մասամբ նպաստեցին նաև Տավուշի հուլիսյան իրադարձությունները», - ասում է Բոզոյանը։

Ընդհանուր առմամբ մեր զրուցակիցը կարծում է, որ վարչապետի պատասխաններն անսպասելի չէին, ինչպես նաև բուն հարցերը։ Դրանց սրությունը գնահատելը ընթերցողի ու հանդիսատեսի ճաշակի հարց է։

692
թեգերը:
BBC, Խոջալու, Սումգայիթ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, հարցազրույց, Ռուսաստան, Արևմուտք, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բնակիչները շտապում են. ինչքան է գնահատվել Տավուշի հրետակոծված բնակավայրերի վերականգնումը
Կարևոր միջնորդություն. Փաշինյանը կապիտան Սանամյանին Ազգային հերոսի կոչման է ներկայացրել
Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ
Պուտինն ու Ալիևը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել

529
(Թարմացված է 14:57 13.08.2020)
Ադրբեջանական կողմի տեղեկություններով` Ալիևը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող ռազմական բեռների հարցը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, հուլիսի 17-ից սկսած Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման ինտենսիվ բնույթը անհանգստացրել, ինչպես նաև լուրջ հարցեր է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ:

Ալիևի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանին մարտական գործողություններից անմիջապես հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան: Հենց այս հարցը պարզելն էլ եղել է հեռախոսազրույցի հիմնական նպատակը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Ալիևը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմանագոտու լարվածությունը։ Ռուսական կողմն ընդգծել էր` ցանկացած գործողություն, որը հարաբերությունների լարվածության նոր ալիք կբարձրացնի, պետք է բացառվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Մեր արյամբ գծված սահմանը եթե փոխվի` ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին

529
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել
Ալիևի խոստումը. Փաշինյանն ասել է` ինչու Ադրբեջանը հարձակվեց հենց Տավուշի ուղղությամբ
Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

0
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

0
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին