Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն ընդունում է Հայկ Մարությանի հաղթանակը

323
(Թարմացված է 12:32 24.09.2018)
Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին, բայց չի մոռացել Հայկ Մարությանի` «սևերի ու սպիտակների» մասին հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունել է Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը։ Այս մասին նշված է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ։

«Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին»,- նշել է Ծառուկյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար:

«Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն»,- նշել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։
323
թեգերը:
Հայկ Մարության, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
Ըստ թեմայի
Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքները
Ինչպես է «Ժառանգությունը» շնորհավորել Հայկ Մարությանին
Ի՞նչ գիտենք Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին. ԱԱԾ–ն ու չեխ կինը
Ձայների հաշվարկն ավարտվեց․ Հայկ Մարությանը Երևանի նոր քաղաքապետն է
Արտակ Զեյնալյանը այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ և շնորհավորել հաղթանակի առթիվ