Րաֆֆի Հովհաննիսյան

Ինչպես է «Ժառանգությունը» շնորհավորել Հայկ Մարությանին

242
(Թարմացված է 10:45 24.09.2018)
«Ժառանգությունը» ուղերձ է հղել և շնորհավորել Փաշինյանին ու Մարությանին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձում:

«Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և անկախ նրանից, թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի և երաշխիքը՝ նախկինին այլևս երբեք չվերադառնալու»,–ասված է ուղերձում:

«Ժառանգությունը» շնորհավորել է նաև նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին։

«Հատկապես «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պարոն Հայկ Մարությանին՝ այս կարևոր միջոցառումը իրենց մասնակցությամբ կայացնելու համար և ամենաբարին մաղթում նրանց բոլորին»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: «Ժառանգությունն» ստացել է ընտրողների ընդամենը 0,75 տոկոսը:

242
թեգերը:
Րաֆֆի Հովհաննիսյան, Հայկ Մարության, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
Ըստ թեմայի
Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ
ՄԻՊ-ն ամփոփել է ընտրություններում արձանագրված դեպքերը ժամը 21:30-ի դրությամբ
Ինչպես են երևանցիներն ընտրում քաղաքապետին. լուսանկարներ
Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստանը» հայտարարություն է տարածել

515
(Թարմացված է 14:06 07.07.2020)
ԲՀԿ–ն կոչով դիմել է իշխանությանը, բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը:

Նշենք, որ սոցցանցում տարածվել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի հեռախոսազրույցը։ Պատգամավորի խոսքով` Պողոսյանը զանգել էր` զգուշացնելու, որ Պետրոսյանն այլևս Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի մասին գրառումներ չանի։ Գևորգ Պետրոսյանը Faebook–ում գրել էր, որ հեռախոսազրույցի հրապարակումը իշխանության ձեռքի գործն է։

«Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի` հունիսի 5-ի հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: Սոցիալ– տնտեսական խայտառակ ցուցանիշներ, բանկային «գերության» մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների վիճակ, փլուզման եզրին կանգնած տնտեսության ամբողջական ճյուղեր, գործազրկության ահռելի աճ, համավարակի դեմ պայքարի տապալում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում աններելի լարվածություն: Հենց այս խնդիրների բարձրաձայնումից և կառավարության կազմի 100 տոկոսի հրաժարականի պահանջից հետո իշխանությունների կողմից սանձազերծվեց քաղաքական հետապնդումների շարք «Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ:

ԲՀԿ–ականները նշում են, որ չունենալով քաղաքական հակափաստարկներ` իշխանությունն անցավ բարոյական բոլոր կարմիր գծերն ու այսօր բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքներն ու պատգամավորի, քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ ԵԽ անդամ, միջազգային բազմաթիվ կառույցների անդամ Հայաստանում իշխանությունը կոպտորեն խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը կատարող պատգամավորների և քաղաքական գործիչների աշխատանքը՝ փորձելով լռեցնել՝ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով, անձնական ձայնագրություններ հրապարակելով, ինչը օրենքի և միջազգային բազմաթիվ կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

«Մենք արձանագրում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն» և քաղաքական ամենաբարդ հարաբերությունների դեպքում անգամ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռնմխելի թեմաներ։ Երկրի, քաղաքացու առջև այս դժվարին ժամանակներում ծառացած սոցիալական կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունն իր ամբողջ ռեսուրսն ու ֆեյք ինդուստրիան, որի վրա պետական հսկայական միջոցներ են ծախսվում, ուղղել է ԲՀԿ նախագահի և ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո քաղաքական հաշվեհարդարների կազմակերպմանը, որևէ բարոյական արգելքի, այդ թվում՝ ընտանիք ու անձնական կյանք մտնելու բարոյական արգելքի առաջ չկանգնելով»,– գրված է հայտարարության մեջ։

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Իսկ միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում է անարձագանք չթողնել ՀՀ պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության կողմից սանձազերծված այս անբարո արշավը, քանզի իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, գիտակից հասարակությանը` նշելով, որ սա քաղաքական հայացքների խնդիր չէ, այլ արժանապատվության և մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության խնդիր:

«Բարձրաձայնեք ձեր վրդովմունքը, միասին մերժենք անհատի և ընտանիքների վարկաբեկման ճղճիմ փորձերը»,– նշել են ԲՀԿ–ականները։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

515
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել
Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին
Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում
«Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ կանեն. նրանք նամակ են գրել Ծառուկյանին. լուսանկար
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

68
(Թարմացված է 23:26 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

68
թեգերը:
ընդդիմություն, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը
Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան
Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը. «Իմ քայլն» ամբողջ կազմով ներկա է
Տատյանա Բրուխունովա

Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին

0
(Թարմացված է 00:37 09.07.2020)
Պետրոսյանի նոր կնոջ անձը հանգիստ չի տալիս հումորիստի երկրպագուներին. հասարակությունը բաց չի թողնում ոչ միայն Բրուխունովայի ճաշակն ու զգեստները, այլև նրա անձը քննադատելու հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, Instagram–ի իր էջի ուղիղ եթերում որոշել է պատասխանել իր անձնական կյանքին առնչվող մի քանի հարցի։ Բաժանորդներից մեկը հետաքրքրվել է, թե քանի ամսական է նրա և Պետրոսյանի երեխան։

«Դա անձնական հարց է, որևէ մեկին չի վերաբերում», – հայտարարել է նա։

Այդ թեման Բրուխունովային անկեղծության է դրդել։ Նա պատմել է, որ իրեն հաճախ են մոտենում մարդիկ, որոնք փորձում են խոսել իր անձնական կյանքի մասին։

«Ինձ փողոցում անծանոթ մարդիկ են մոտենում։ Թեև հետո ես իմանում եմ, որ իրենց վճարում են ինձ հալածելու համար։ Կեղտոտել են ձեռքերը, ինչ արած», – ասել է Պետրոսյանի կինը։

Սակայն որքան էլ Բրուխունովան բողոքի, մեծ հաշվով հասարակության կարծիքն իրեն չի հետաքրքրում։ Հաճախ նա անձամբ է բանավեճ հրահրում` պարծենում է թանկարժեք զգեստներով, ակնոցներով և պայուսակներով, ուղիղ եթեր դուրս գալիս սոցցանցերում։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

Այս անգամ համացանցում քննարկում են Instagram–ում Բրուխունովայի արած նոր հրապարակումը. երկրպագուները սրամտում են և փորձում Պետրոսյանի սիրեցյալի նոր կերպարին բնութագրել։

View this post on Instagram

A post shared by Tatyana Brukhunova (@bruhunova) on

Նոր լուսանկարներում Տատյանան ինքնատիպ նկարով շրջազգեստ և շապիկ է հագել. լուսանկարն արված է այգում։ Բոլորից շատ երկրպագուների ուշադրությունը գրավել է Բրուխունովայի նարնջագույն գլխարկը, որը նա «2020 թվականի ամենանորաձև աքսեսուար» է հռչակել։ Բաժանորդները խիստ քննադատական մոտեցում են  ցուցաբերել. ոմանք նրան համեմատել են մուլտֆիլմի հերոս` Ֆունտիկ խոզուկի հետ, ոմանք` «խանում» անվանել, ոմանք էլ` խնդրել են հանել գլխարկն ու մոռանալ այն։

Իզո՞ւր է նեղացել երիտասարդ կնոջ պատճառով․ ինչո՞ւ է Պետրոսյանը դատի տվել Կոկլյուշինին

Դեկտեմբերի սկզբին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ հինգերորդ անգամ։ Վերջերս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա ունի։ Սակայն մամուլում շրջանառվում է, որ երեխան ծնվել է Դուբայում, նրան լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Արտսիտն ու իր երիտասարդ կինն այդ փաստը չեն հաստատում, սակայն չեն էլ թաքցնում։

View this post on Instagram

A post shared by ДНИ.РУ (@dniru) on

0
թեգերը:
Տատյանա Բրուխունովա, երեխա, օգտատեր, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ
«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել