Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ–ն կպահանջի «անորսալի Ջոյի» հրաժարականը

401
Երևանի ավագանու ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն այսօր ընտրություն կատարելուց առաջ խոսել է լրագրողների հետ` անդրադառնալով ԲՀԿ–ի նկատմամբ իրականացված հակաքարոզչության դեպքերին։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 12 օրերի ընթացքում ԲՀԿ–ի 300–ից ավելի ակտիվիստներ հրավիրվել են ոստիկանության բաժանմունքներ։ Այսօր, լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը` հայտարարելով, որ իրանց քաղաքական ուժի դեմ հակաքարոզչություն է իրականացվել ոչ միան քարոզարշավի օրերին, այլև երեկ`լռության օրը։

Զոհրաբյանի խոսքով` ԲՀԿ–ն այսօր կդիմի վարչական դատարան`վիճարկելով Դանիել Իոնիսյանի գործողությունների օրինականությունը։

«Նա լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացրել Բարգավաճ Հայաստանի դեմ, մենք իրավական դաշտում հետամուտ ենք լինելու։ Մեր իրավաբանները հայց են նախապատրաստում վարույթ նաև այն հարցով, թե ինչ երեկ տեղի է ունեցել Աջափնյակում»,– ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ն, ընտրարշավի մոնիթորինգի արդյունքները ներկայացնելով, հայտարարել էր, որ ԲՀԿ–ի ընտրակաշառք բաժանելու մասին լուրեր ունեն, բայց փաստեր չունեն, գիտեն նաև, որ իրենց կազմակերպած ֆլեշմոբի դիմաց ԲՀԿ–ն հարկեր չի վճարել։

Նույն օրը ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել ԲՀԿ–ի` Աջափնյակ համայնքում գտնվող շտաբներից մեկում։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոստիկանությանը չի հաջողվելու իրենց դեմ որևէ փաստ գտնել, քանի որ դրանք գոյություն չունեն։

«ՀՀ հպարտ ոստիկանապետ,, դիմում եմ ձեզ` կամ դուք ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, որը չեք կարող ներկայացնել, որովհետև չկա, կամ ես խնդրել ու հորդորելու եմ, որ քրեական պատասխանատվության ենթարկեք սուտ մատնության հոդվածով բոլոր այն անձանց, ովքեր նման հաղորդումներ են տվել»,– ասաց Զոհրաբյանը`վստահություն հայտնելով, որ նման հաղորդումներ ու ահազանգեր չեն եղել։

«Դուք անորսալի Ջոյի նման փորձեցիք փնտրել, գտնել մեկին, ով ԲՀԿ–ի անունից ընտրակաշառք է բաժանում»,– ասաց նա` դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին` չբացառելով, որ իրենց քաղաքական ուժի դեմ հայտարարված փաստերը չհաստատվելու ու սուտ մատնիչներին չպատժելու պարագայում ԲՀԿ–ն կպահանջի Օսիպյանի հրաժարականը։

Նաիրա Զոհրաբյանը նաև իր, Արտակ Զեյնալյանի ու Արամ Սարգսյանի նկատմամբ վիրավորական արտահայտությունների, սոցցանցերում տարածված ատելության քարոզի մասին փաստեր է ներկայացրել ոչ միայն գլխավոր դատախազություն, այլև միջազգային իրավապաշտպան կառույցներին։

401
թեգերը:
Երևանի ավագանու ընտրություններ, Վալերի Օսիպյան, Նաիրա Զոհրաբյան
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
Ըստ թեմայի
«Եկեք չլարենք մթնոլորտը». Թարխանյանն արեց իր ընտրությունը
Ալիևն արդեն գնահատել է Երևանում դեռ նոր մեկնարկած ընտրությունները
Ինչպես քվեարկեց Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Օսիպյան. «ԲՀԿ–ի շտաբում ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակում»
Եթե պետք լինի, համապատասխան գործողություններ կիրականացնենք, կապ չունի` որ թեկնածուի դեմ է