00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երևանը վերադարձնենք երևանցիներին». Րաֆֆի Հովհաննիսյանն ամփոփեց քարոզարշավի արդյունքները

© Sputnik / Andranik GhazaryanРаффи Ованнисян
Раффи Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը գոհ է նախընտրական արշավի ընթացքից։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ԶԼՄ–ներին կուսակցության նախընտրական քարոզարշավը բարեխղճորեն լուսաբանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ամփոփեց Երևանի Ավագանու ընտրություններին նախորդած քարոզարշավի արդյունքները։ Կուսակցությունը, նրա համոզմամբ, նոր ուժ, նոր խթան ստացավ և առաջիկա ընտրություններին պատասխանատվության մեծ զգացումով է մոտենում։

Заруи Постанджян во время митинга оппозиции на площади Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Զարուհի Փոստանջյանն ուզում է հանել չորացած ծառերի ու երևանյան աղբի տակ թաղված գումարները

Նախընտրական վերջին հանրահավաքի ժամանակ` սեպտեմբերի 21-ին, կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ գոհ է ընտրարշավի ընթացքից։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին կուսակցության նախընտրական քարոզարշավը բարեխղճորեն լուսաբանելու համար։ Կուսակցությունը հանդես է գալիս «Ժպտա» նախընտրական կարգախոսով։ Հովհաննիսյանն իր թիմով լավատեսորեն է տրամադրված, հուսով է` եթե անգամ չհաղթեն, ապա զգալի քվեներ կունենան Ավագանիում։

Պետք է նշել, որ Հովհաննիսյանն ու իր գլխավորած «Ժառանգությունը» դժվար, իսկ երբեմն էլ նաև բուռն քաղաքական ճանապարհ են անցել։ Կուսակցության նախագահը 2013 թվականի փետրվարին մասնակցել է նախագահական ընտրություններին` ընդդիմադիր քաղաքական գործչի համար ձայների անհավանական բարձր` մոտ 36% տոկոս հավաքելով։ Այդ փաստն իսկապես հաղթարշավ էր Հովհաննիսյանի համար։

Քաղաքական այդ կապիտալը, սակայն, մոտ ապագայում սպառվեց ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոնների պատճառով։ Եվ որպես հետևանք` մայիսին կայացած Ավագանու ընտրություններից ընդամենը երեք ամիս անց «Ժառանգությունը» Ավագանիում հայտնվեց «Բարև, Երևան» փոքր խմբակցությամբ։

В парке, на скамье - Sputnik Արմենիա
Ոչ թե սև ու սպիտակ, այլ կանաչ. ինչպիսի Երևան է երազում ունենալ Արտակ Ավետյանը

Հետագա տարիներին կուսակցությունը այս կամ այն կերպ մասնակցեց հասարակական-քաղաքական բոլոր շարժումներին, բայց այդպես էլ չկարողացավ կրկնել 2013 թվականի հաղթարշավը և լիովին վերականգնել կորցրած դիրքերը։

Այժմ, Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների կարծիքով, իրավիճակը արմատապես փոխվել է։ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը», «Ժառանգության» կարծիքով, առողջ քաղաքական մրցակցության հնարավորություն է տվել, ինչն ընդլայնում է կուսակցության շանսերը։

«Մենք այժմ ուժեղ և օրհնված ենք, Երևանն ավելի լավը անելու նոր հույսերով և երազանքներով լի։ Մենք չենք մարել, մեզ չեն կոտրել դժվարություններն ու անհաջողությունները։ Բոլոր այս տարիների ընթացքում մենք մեր ժողովրդի և հասարակության կողքին էինք», —այսօր ասաց Հովհաննիսյանը։

«Ժառանգության» առաջնորդը ընտրություններին հաղթելու պարագայում խոստանում է լայն կոալիցիա ստեղծել մյուս ուժերի հետ, ինչը թույլ կտա օգտագործել նրանց ներուժը մայրաքաղաքի արդիական խնդիրները լուծելու համար։

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ես Երևանի ֆանատն եմ. քաղաքապետի թեկնածուն՝ «գնդակահարության» և իր ծրագրերի մասին. բացառիկ

«Մենք պետք է քաղաքը վերադարձնենք բնակիչներին», — ասաց նա։

Հովհաննիսյանը խոստանում է, որ քաղաքապետարանը միշտ բաց կլինի քաղաքացիների դիմումների և բողոքների համար։ «Ժառանգության» ղեկավարությունն այս ընտրությունները ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ որոշակի առումով «գլխավոր փորձ» է համարում։

Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններին կմասնակցեն 8 կուսակցություն և 4 դաշինք։ Արտահերթ ընտրությունը կկայանա սեպտեմբերի 23-ին։ Ընտրություն անցկացնելու անհրաժեշտությունն առաջացավ հուլիսի 9-ին` Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։

Լրահոս
0