Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավին. 11 սեպտեմբերի 2018, Երևան

Քանի ես ՀՀ վարչապետ եմ... ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Փաշինյան

339
(Թարմացված է 22:28 19.09.2018)
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն». Նիկոլ Փաշինյանի ելույթը «Իմ քայլը» դաշինքի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընթացող քարոզարշավին:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես փափկություն, թուլություն, ով սրա վրա կասկածի, օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չի, մենք ժպտում ենք, բայց չենք կատակում:  «Իմ քայլը» դաշինքի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընթացող քարոզարշավի ժամանակ այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում արտոնյալներ չկան ու չեն լինելու, Հայաստանում օլիգարխներ չկան ու չեն լինելու, վարչապետին քիփ մարդիկ չեն լինելու, «քուչի լավ տղաներ», այդպիսի ինստիտուտներ չեն լինելու, քանի ես ՀՀ-ում վարչապետ եմ»,-ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ ոմանք ասում են, որ խորհրդարանում չեն քվեարկի իրենց օգտին. «Այ քեզ բան, ինչի՞ մենք խնդրել ենք, որ մեզ աջակցեք կամ քվեարկեք: Գնանք, ձորից ընկնենք, մեր հույսը ժողովրդի աջակցությունն է»,-հայտարարեց նա:

Նա հայտարարեց՝ խորհրդարանական ուժեր կան, որոնք ասում են, որ Փաշինյանին չեն աջակցի. իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, և ով այդ որոշմանը դեմ գնաց, կնքում է իր քաղաքական մահկանացուն:

«Որպեսզի այդ մարդիկ լավ հասկանան, թե ինչ է կատարվել, նրանք, այնուամենայնիվ, եթե մտածում էին, թե ինչ-որ ձայն կարող էին ստանալ, նրանք ընդհանրապես պիտի ձայն չստանան, քանի որ դեմ են ժողովրդին, բայց դա ես չեմ կարող որոշել, դա դուք պետք է որոշեք, ժողովո՛ւրդ»:

Փաշինյանը կրկին անդրադարձավ օլիգարխներին. «Օլիգարխն ո՞վ է, որ Հայաստանում բան որոշի, գողացողն ո՞վ է, որ Հայաստանում բան որոշի»:

339
թեգերը:
Հայկ Մարության, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Yerevan.today-ի խմբագիրն աղավաղել է փաստական հանգամանքները. ՔԿ
Աղբային մաֆիա՞. ուր է ուզում նախարարը տեղափոխել Նուբարաշենի աղբանոցը