00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այդ զանգը լուրջ աջակցություն է». Քոչարյանը` Պուտինի հետ հարաբերությունների մասին

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցВстреча президентов Армении и России Роберта Кочаряна и Владимира Путина (24 января 2007). Сочи
Встреча президентов Армении и России Роберта Кочаряна и Владимира Путина (24 января 2007). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոչարյանի և Պուտինի երկարատև շփումը մտերմացրել է նրանց։ Հայաստանի երկրորդ նախագահն այդ մասին պատմել է «Կոմերսանտին» տված հարցազրույցում։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում ընկերական «քիմիայի» մասին։

Президент РФ Владимир Путин, прибывший в Кишинев для участия в саммите СНГ, провел рабочую встречу с президентом Армении Робертом Кочаряном. - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը զանգել է Ռոբերտ Քոչարյանին

«Իմ նախագահության ութ տարիներին և Վլադիմիր Պուտինի նախագահության ընթացքում մենք համագործակցել ենք։ Հարաբերությունները բացարձակ ազնիվ են եղել, արդյունքները` շշմեցնող։ Հայաստանում գրեթե չկային ռուսական ներդրումներ։ Հիմա տեսեք` քանի ռուսական ընկերություն է մտել հայկական շուկա… Իհարկե, նաև անձնական հարաբերություններ են ձևավորվել։ Մենք երբեք չենք ստել միմյանց։ Այդ հարաբերությունները եղել են շատ անկեղծ, բաց, ուղիղ», — ասել է Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով` ինքն ու Պուտինը միշտ համարել են, որ պետք է ուղիղ խոսել խնդիրների մասին, լուծել դրանք, պայմանավորվել։ Տարաձայնությունները չհանել հանրային հարթություն (տարաձայնություններ միշտ լինում են):

Այդքան երկար համագործակցությունը մտերմացրել է առաջնորդներին նաև զուտ մարդկային առումով։ Կապերը շարունակվել են նաև Քոչարյանի նախագահությունից հետո։

«Ես հսկայական հարգանքով եմ վերաբերվում նրան, զգում եմ, որ իմ հանդեպ վերաբերմունքը նույնն է։ Մենք հարգում ենք միմյանց, հարգում այն աշխատանքը, որը միասին կատարել ենք ռուս-հայկական հարաբերություններում։ Մեր հանդիպումները, զրույցները երբեք չեն սահմանափակվել Հայաստանում տիրող իրավիճակով, դրանք շոշափել են հարցերի ավելի լայն շրջանակ», — ասել է Քոչարյանը։

Беседа с журналистами премьер-министра Армении Никола Пашиняна после заседания правительства (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու էր Պուտինը շնորհավորել Քոչարյանին. պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

Նրա խոսքով` պետությունների ղեկավարների բարեկամության հիմքում ընկած է որոշակի «քիմիա», որը ոչ միշտ կարելի է բացատրել։ Դա կարող է լինել ուղղակի փոխադարձ համակրանք։

Հայաստանի նախկին նախագահը նշել է, որ Պուտինի հետ առաջին կապը եղել է 1999թ-ին Երևանում խորհրդարանում տեղի ունեցած սպանություններից հետո։ Այդ ժամանակ Վլադիմիր Վլադիմիրովիչը պատվիրակության հետ ժամանել է հուղարկավորությանը։ Դա զուտ ֆորմալ հանդիպում է եղել։

Պարբերականի հարցին, թե Պուտինի հետ ծանոթության որ տարում կարող էր ասել, որ նա իր ընկերն է, Քոչարյանը պատասխանել է. «Երկրորդ տարվա ընթացքում ես ինչ-որ քիմիա զգացի մեր միջև»։

Նա նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է, և եթե քո մեջ նստած է վասալության զգացողությունը, ապա ընկերություն երբեք չի լինի։

Ըստ Քոչարյանի` հասկանալի է, որ Ռուսաստանը և Հայաստանն անհամեմատելի են իրենց ներուժով, բայց եթե դու ունես ներքին ազատություն, ապա որպես մարդ հարաբերությունները չես կառուցում դեռ ֆակտո անհավասար պաշարների ճնշման տակ։

«Շատերի մոտ չի ստացվում հաղթահարել դա։ Ես տարբեր գագաթաժողովներում տեսել եմ, թե ինչպես են փոքր պետությունների ղեկավարներից շատերը պտտվում ԱՄՆ-ի նախագահի շուրջը։ Այդտեղ չի կարող ընկերություն լինել։ Կարող են լինել վասալային հարաբերություններ», — պնդել է ՀՀ երկրորդ նախագահը։

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018). - Sputnik Արմենիա
Փաշինյանը կարծես շատ արագ այրվող գիսաստղ լինի. Ռոբերտ Քոչարյան

Իսկ եթե պետք է խոսել ընկերության մասին, ապա պետք է խոսել անձնական հարաբերությունների մասին։ Անկախ նրանից, թե ինչ մեծության պետություն է կանգնած այս կամ այն նախագահի հետևում։

«Երևում է, թե ինչպես է նա նաև քծնում գերտերության նախագահին, պտտվում նրա շուրջը կամ նա ներքին արժանապատվություն ունի և ըմբռնում, որ երկրներն անհավասար են, բայց անձնական առումով դու այնքան ազատ ես, որ պատրաստ ես մարդու հետ անձնական հավասար հարաբերությունների։ Եվ այն, որ նա հսկա, մեծ և ուժեղ երկրի նախագահ է, դա չի ճնշում նրա անձնական ազատությունը, քո ինքնաընկալումն այդ հարաբերություններում», — նշել է Քոչարյանը։

Այն հարցին, թե կարող է նա արդյոք վերցնել հեռախոսը և զանգահարել Պուտինին, Քոչարյանը պատասխանել է, որ տեխնիկապես դա բարդ է։ Դա բաց կապ է, չես զրուցի։ Բայց նա հաճախ է եղել Մոսկվայում և օգտագործել այդ հնարավորությունը։

Նա նշել է, որ երկու երկրների աշխարհընկալումը նման է։ Հարցին, թե նրանք «դու»-ով են շփվո՞ւմ, նախկին նախագահը չի պատասխանել։

Միաժամանակ նա ասել է, որ Պուտինի զանգը լուրջ աջակցություն է, թեև ինքը երբեք այդ հարաբերությունների մասին չի ազդարարել։

Լրահոս
0