00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ է ադրբեջանական ԶՈւ–ն հայկական գյուղերի վրա կրակում

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ներքաղաքական գործընթացներն ու իրավիճակը տարածաշրջանում որոշակիորեն հուսադրում են Բաքվին։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Վերջերս Ադրբեջանը սկսել է ավելի հաճախ կրակել Տավուշի մարզի գյուղերի վրա: Բաքուն նաև լայնածավալ զորավարժություններ է անցկացնում։ Փորձագետները կապում են դա նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ։

Координатор сайта военных новостей razm.info Карен Вртанесян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վրթանեսյան. «Այս պահին իրավիճակը բավականին սրված է»

«Նորավանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը նույնպես կապում է լարվածությունը սահմանի վրա Հայաստանի ներքաղաքական, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ։

Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը միշտ փորձել է օգտագործել նախընտրական գործընթացները սահմանին էսկալացիա անելու համար։

«Բացի այդ, ցանկացած իշխանափոխություն ուղեկցվում  է կառավարության փոփոխությամբ, նոր թիմի ի հայտ գալով։ Ադրբեջանը փորձում է նոր իշխանությունների ամրությունը, որքանով են նրանք պատրաստ արձագանքել սահմանի միջադեպերին», – ասաց Վերանյանը։

Ինչ վերաբերում է միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին` ապա շարունակվում է  սրացումը ԱՄՆ–ի ու Ռուսաստանի միջև, Սիրիայում աննախադեպ լարվածություն է տիրում։ Այդ ֆոնին հաճախակիացել են այլ երկրների տարբեր մակարդակի ներկայացուցիչների այցերը տարածաշրջան, մասնավորապես` Բաքու։

Մերկելի, Պուտինի, Լիբերմանի ու Էրդողանի ադրբեջանյան այցերը «ոգեշնչում» են իշխանություններին լարել իրավիճակը ու աշխարհի ուշադրությունը արցախյան հիմնախնդրին հրավիրել։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Հովհաննիսյան. «Հայաստանը ՀԱՊԿ–ին չի դիմի. մենք մեր խնդիրները լուծում ենք»

«Իրավիճակը պետք է դիտարկել նաև թուրք–ադրբեջանական հարաբերությունների հարթության վրա։ Անկարան փորձում է օգտագործել հայ–ռուսական հարաբերությունների որոշ հարցերը ու ստուգել Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների զգոնությունը,  նրանց համագործակցությունը տեղի իշխանությունների հետ»,  – ասաց Վերանյանը։

Թուրքիան շարունակում է  նաև ռազմականացնել Նախիջևանը. Բաքվի հետ փորձում է  ստուգել ՀԱՊԿ–ի արձագանքը հայկական սահմանի միջադեպերին։

Փորձագետը կարծում է, որ թեև հայկական կողմը պատասխան գործողություններ է իրականացնում, չկան երաշխիքներ, որ չեն լինի ավելի լայնածավալ գործողություններ, ընդհուպ մինչև ապրիլյան պատերազմի կրկնությունը։

Դա դժվար թե լայնածավալ գործողությունների վերածվի, քանի որ դա ձեռնտու չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ռուսաստանին, որոնք Սիրիայով են զբաղված։ Թեև Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին որոշակի լարվածություն պահելու հարցում։

«Լարվածությունը սահմանին ամենայն հավանականությամբ կպահպանվի մինչև Պուտինի հայաստանյան այցը», – ասաց Վերանյանը։

Նրա խոսքով` եթե Փաշինյանի ու Պուտինի բանակցությունները Հայաստանում հաջող անցնեն, ապա, ամենայն հավանականությամբ, կնախընտրի սահմանափակել իր ակտիվությունը։ Համենայն դեպս` որոշ ժամանակով։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն իր հերթին կարծում է, որ Ադրբեջանը «զգում է». որ Հայաստանի քաղաքական դաշտում անորոշ վիճակ է։

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան. «Հայաստանի անորոշ վիճակը Բաքվին դիրքային առավելության հասնելու հույս է տվել»

«Այդ անորոշությունն ու անհանդուրժողականության մթնոլորտը Բաքվի մոտ դիրքային որոշ հաջողությունների հույսեր են առաջացրել», – ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` այս ամենը նպաստում է սահմանամերձ գյուղերի ու նույնիսկ միջպետական մայրուղու ուղղությամբ հրաձգության հաճախականության ավելացմանը։

«Հայ հասարակության շրջանում որոշ պառակտվածություն կա, Ադրբեջանը փորձում է կապիտալիզացնել անորոշության վիճակը, և դա հասկանալի է», – ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` այդ իրավիճակում գտնվող ցանկացած երկիր խոցելի է դառնում։

Դա պետք է հասկանան Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր կողմերը։ Բոլորը պետք է հասկական, որ այս իրավիճակը վտանգավոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար։

Քաղաքագետը կարծում է, որ առաջիկայում Ադրբեջանի «ստուգիչ» գործողությունները կշարունակվեն։ Հակառակորդը փորձում է ստուգել հայկական կողմի ռեակցիան։ Ճնշումն աճելու է։

Հիշեցնենք` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծության են ենթարկվում Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերն ու ավտոճանապարհները։

Вице-спикер НС Армении Арпине Оганнесян - Sputnik Արմենիա
Արփինե Հովհաննիսյանն ադրբեջանական վերջին կրակոցների մասին տեղեկացրել է ԵԽԽՎ–ին

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։ Սեպտեմբերի 16-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։

Սեպտեմբերի 22–ին կայանալիք զորավարժություններին մասնակցելու են ավելի քան  20,000 զինվորականներ, ավելի քան 200 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 120 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային սպառազինություն, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ականանետներ,  մինչև 10 միավոր կործանիչ ու ռմբակոծող ավիացիա, մինչև 20 միավոր տարբեր նշանակության բանակային ու ռազմաճակատային ավիացիա։

Լրահոս
0