00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտին-Էրդողան հանդիպման առաջին մեսիջը. կարևոր հայտարարություններ կլինեն

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин и президент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент РФ Владимир Путин и президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պուտինն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները եռանդուն և դրական կերպով են զարգանում, բայց կան նաև բարդ հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն ընթանում է սեպտեմբերի 17-ին Սոչիում, արդեն արվել են առաջին հայտարարությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ երկու առաջնորդների զրույցի գլխավոր թեման սիրիական Իդլիբում տիրող իրավիճակն է։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил церемонию выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը հերքեց Թուրքիայի նախագահի հետ «թաքուն» զրուցելու լուրերը

«Մեր ճանապարհորդությունը Ստամբուլից Սոչի տևել է մոտ երկու ժամ։ Շատ մոտ տարածություն է։ Այդ կարճ ժամանակահատվածում (լինի դա Սոչիում, Թեհրանում, թե Ստամբուլում) մենք հանդիպում կունենանք։ Անկասկած, մենք կարծիքներ ենք փոխանակել այդ հանդիպումների ընթացքում, և ես կարծում եմ, որ այդ փոխանակումն ամրապնդում է մեր համագործակցությունը։ Հատկապես մեր համերաշխությունը տարածաշրջանային հարցերում համագործակցության հույս է տալիս», — ասել է Էրդողանը Պուտինի հետ հանդիպման սկզբում։

Էրդողանը Սոչի մեկնելու նախօրեին հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ քայլեր ձեռնարկել սիրիական Իդլիբում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ։

«Թեհրանում բանակցությունների ժամանակ (սեպտեմբերի 7-ին Սիրիայի հարցով ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթաժողովում) ես Պուտինի մոտ ավելի դրական մոտեցում տեսա։ Հուսով եմ, որ Ռուսաստանը հետագայում ևս հակված կլինի այդ մոտեցմանը։ Եկեք միասին քայլեր ձեռնարկենք ահաբեկիչների դեմ` առանձնացնելով նրանց չափավոր ընդդիմությունից։ Բայց եկեք չգնդակոծենք (Իդլիբը) մտացածին պատրվակով, ահա թե ինչ ենք մենք ուզում», — ասել է Էրդողանը ինքնաթիռում թուրքական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ, երբ վերադարձել է Ադրբեջան կատարած այցից հետո։

Сурен Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև լարվածությունն ազդեցություն է ունենալու տարածաշրջանում»

Նա նշել է, որ Պուտինի հետ բանակցությունների արդյունքները կարևոր կլինեն սիրիական ճգնաժամի կարգավորման հեռանկարների համար։

«Ես ամսվա վերջին այցելելու եմ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին և Գերմանիա։ Հուսով եմ, որ այդ հանդիպումների ժամանակ ընդունված դրական որոշումների օգնությամբ մենք իրավիճակը նոր մակարդակի կհասցնենք», — ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով` Իդլիբում վերջին օրերին դիվանագիտական ջանքերի արդյունքում իրավիճակը մասամբ կարգավորվել է, սակայն առայժմ այն բավարար չէ։

Բացի այդ, Էրդողանը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը շատ կարևոր կլինի։

«Կարծում եմ, որ ոչ միայն տարածաշրջանը, այլ նաև ամբողջ աշխարհը հետևում է մեր այսօրվա հանդիպմանը։ Հայտարարությունները, որոնցով մենք ելույթ կունենանք այստեղ այս հանդիպումից հետո, հուսադրող է տարածաշրջանի համար», — ասել է Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը։

Պուտինն իր հերթին Էրդողանի հետ այսօրվա հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները եռանդուն և դրական կերպով են զարգանում։ Դա վերաբերում է առևտրին, միջազգային ասպարեզում անվտանգությանը, բայց կան նաև բարդ հարցեր։

«Մեր հարաբերությունները բավական եռանդուն և դրական զարգացում են ապրում։ Դա վերաբերում է առևտրատնտեսական կապերին, դրանք աճում են բավական արագ տեմպերով, ծավալներով։ Դա վերաբերում է անվտանգության գծով մեր համագործակցությանը, հատկապես տարածաշրջանում և լայն առումով միջազգային ասպարեզում։ Հարցերը շատ են, ընդ որում կան նաև բարդ հարցեր։ Ես ուրախ եմ ձեզ տեսնել, որպեսզի ոչ միայն կարծիքներ փոխանակենք այդ հարցերի շուրջ, այլ նաև որոշումներ փնտրենք այնտեղ, որտեղ դրանք առայժմ չկան», — ասել է Պուտինը։

Պուտինը և Էրդողանը, որոնց բանակցություններն ընթանում են ՌԴ նախագահի Սոչիի նստավայրում, զրուցում են Թեհրանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի գագաթաժողովից 10 օր հետո։ Ինչպես հայտնել է լրագրողներին Սոչի մեկնելուց առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, դա կապված է Իդլիբում իրավիճակի հետ, որը շարունակում է լարված մնալ, իսկ իրավիճակի վերաբերյալ կողմերի մոտեցումները տարբեր են։

Թեհրանի գագաթաժողովում կողմերն ընդունել են Թեհրանի հռչակագիրը, սակայն վիճել են այն մասին, թե պետք է արդյոք ներառել փաստաթղթում Իդլիբում հրադադար հայտարարելու մասին կետը։ Արդյունքում առաջնորդները սահմանափակվել են ավելի ընդհանուր ձևակերպումներով` կոչ անելով գրոհայիններին թուլացնել լարվածությունը Իդլիբում և նշելով, որ այդ շրջանում ահաբեկիչների խնդիրը լուծելը երկրում խաղաղություն հաստատելու բանալին է։

Լրահոս
0