00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անընդունելի է». արտգործնախարարը դատապարտել է Տավուշում խաղաղ բնակիչներին թիրախավորելը

© Photo : official site of the Prime minister of RAМинистр иностранны дел Армении Зограб Мнацаканян
Министр иностранны дел Армении Зограб Мнацаканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Տավուշում հրադադարի խախտման դեպքերին` դատապարտելով խաղաղ բնակիչներին թիրախավորելու ադրբեջանական զինված ուժերի գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Խաղաղ բնակիչներին թիրախավորելը դատապարտելի է և անընդունելի։ Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Տավուշում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք մշտապես ընդգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ»,- ասել է նա։

Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Տավուշում, Մնացականյանի խոսքով, որևէ կերպ չի նպաստում խաղաղության մթնոլորտի ձևավորմանը՝ թե՛ հռետորաբանության և թե՛ գործողությունների առումով:

Село Баганис - Sputnik Արմենիա
«Մեզ չեն կոտրի». ինչպես է ապրում Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղը. լուսանկարներ

ՀՀ արտգործնախարարն ասել է, որ դատապարտելի է և անընդունելի է համարում լարվածության նշանները, խաղաղ բնակիչներին թիրախավորելու գործողությունները:

«Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ: Մենք պետք է ամեն կերպ խուսափենք ճգնաժամերից, խուսափենք այն իրավիճակից, որ պարզապես կարող է այս տարածաշրջանը բերել աղետի: Դրանից ոչ ոք ոչ հաղթելու է, ոչ պարտվելու: Սա պետք է շատ հստակ գիտակցել: Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծության են ենթարկվում Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերն ու ավտոճանապարհները։

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Սեպտեմբերի 16-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։

Լրահոս
0