00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով ում բարեկամն է. ԲՀԿ–ն «Իմ քայլը» դաշինքում Սերժ Սարգսյանի բարեկամներին է գտել

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Царукян" Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իմ քայլը» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեկնաբանում են իրենց ցուցակում ով ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի` Միքայել Մինասյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Երևանի ավագանու թեկնածուների «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Սերժ Սարգսյանի և նրա մտերիմների հետ առնչություն ունեցող մարդիկ չկան»։ Այսօր, ԱԺ–ում, արձագանքելով ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի երեկ հանրահավաքում հնչեցրած մեղադրանքներին, ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը։

Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Նառա, դու սուս». ինչպե՞ս Զոհրաբյանը դարձավ Ծառուկյանի փրկօղակը

«Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ, ընդամենը անուն–ազգանունի համընկում է։ Տիկին Զոհրաբյանը նաև նշեց Զորի Բալայանի բարեկամի մասին։ Մենք պատկերացում չունենք, թե ում մասին է խոսքը։ Երրորդը` խոսքը Վիկտոր Մնացականյանի մասին է, ով Միքայել Մինասյանի սանիկն է։ Ուզում եմ հատուկ նշել, որ Վիկտոր Մնացականյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհ փակելուն, և դրա մասին կան նաև տեսանյութեր։ Խոսքը հայտնի ակցիայի մասին է, որի ժամանակ գորգերով փակել էին Աբովյան փողոցը»,– ասաց Նազարյանը։

«Ելք» խմբակցության ղեկավարը փոխադարձ մեղադրանքներ ուղղեց ԲՀԿ—ին ու Նաիրա Զոհրաբյանին` նշելով, որ այն նախկին իշխանությունների հետ «բազում տեսանելի ու անտեսանելի կոալիցիաների մեջ է եղել»։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանն էլ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ երեկ հանրահավաքում Նաիրա Զոհրաբյանի խոսքը եղել է վերջին օրերին սոցիալական կայքերում լայնորեն տարվող ատելության ու ագրեսիայի արձագանքը։ Նաիրա Զոհրաբյանի կուսակիցները խոստացան իրենց թեկնածուի դեմ ատելության քարոզի հավաքած փաստերը ներկայացնել Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին ու միջազգային այլ կառույցներին։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ամենահարուստ ու ամենաաղքատ թեկնածուները

«Փաստեր կան, որ օրեր շարունակ պետական կառույցների ներկայացուցիչներ ատելության բացահայտ քարոզ են իրականացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ։ Ինֆորմացիան հիմա հավաքագրման փուլում է»,– ասաց Իվետա Տոնոյանը։

Պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ, լրագրողների հարցմանն ի պատասխան, ևս մեկ անգամ հրապարակեց Նաիրա Զոհրաբյանի հայտարարած ցուցակը։

«Վիկտոր Մնացականյան` 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում և հանդիսանում է Միքայել Մինասյանի սանիկը։ Իզաբելլա Աբգարյան` նախկինում նախագահականի ՊՈԱԿ–ում է աշխատել` լրատվական բաժնում, նաև բլոգեր է, գիտենք նրա հրապարակումներն ու քաղաքական հայացքները, Հակոբ Բալայան` Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Զորի Բալայանի զարմիկը։ Ամբողջական ցանկն ու չակերտները դեռ չենք բացում»,– ասաց նա` հավելելով, որ Լենա Նազարյանի հիշատակած Հասրաթյան ազգանունն իրենք չեն նշել։

Հիշեցնենք` երեկ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, քաղաքապետի ԲՀԿ–ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» դաշինքն է նախկին իշխանություններին PR անում։

«Բացեք «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը, այնտեղ Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի բարեկամներն են, մասնավորապես` Միքայել Մինասյանի քեռու որդին և սանիկը, Սերժ Սարգսյանի մերձավոր խորհրդատու Զորի Բալայանի բարեկամը նույնպես այդ ցուցակում է»,– հայտարարել էր Նաիրա Զոհրաբյանը։

Լրահոս
0