Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հերքեց Թուրքիայի նախագահի հետ «թաքուն» զրուցելու լուրերը

166
(Թարմացված է 16:59 16.09.2018)
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում որևէ մեկը չի պատրաստվում թաքուն խոսակցություն ունենալ Թուրքիայի հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Որևէ երկրի նախագահի, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Այս մասին այսօր Արմավիրում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հրապարակումներ են եղել, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Նման բան չի եղել։ Միակ կապը, որի մասին պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցում էր, հետո հետ եկավ, բարևեց ու գնաց»,- ասաց նա:

Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել է ազատ արձակել հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին, որը Թուրքիայի քաղաքացի է։

ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հերքել էր այս լուրը` նշելով, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց չի եղել:

166
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Թուրքիա, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (502)
Ըստ թեմայի
«Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է»․Էրդողանը` Հայաստանի սահմանի բացման մասին
Սարգսյան. «Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև լարվածությունն ազդեցություն է ունենալու տարածաշրջանում»
Նահապետյան. «Նախիջևանի ռազմակայանով Թուրքիան ձևաչափ է ուզում փոխել»