Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ–ն ոստիկաններին կոչ է անում այցելել իրենց գրասենյակներ ու ստուգել ընտրակաշառքի լուրերը

137
(Թարմացված է 15:58 15.09.2018)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոստիկաններին հորդորում է գտնել ընտրակաշառք բաժանողներին կան զրպարտողներին։ Հակառակ դեպքում` իրենք կանեն։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. ԲՀԿ–ն ոստիկանությանը կոչ է անում բացահայտել իրենց նախընտրական գրասենյակներում ընտրակաշառք բաժանողներին։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Երևանի ավագանու ԲՀԿ թեկնածուները` անդրադառնալով մամուլում ու սոցիալական կայքերում առկա տեղեկություններին։

«Բացահայտեք ու պատժեք մեղավորներին, եթե այդպիսիք կբացահայտվեն։ Իսկ եթե պարզվի, որ դա զրպարտություն է, ապա բացահայտեք զրպարտողներին ու պատժեք նրանց»,– ասաց ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական զբաղեցնող հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը։

Իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնող, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը սպառնաց` հակառակ դեպքում իրենք կսկսեն իրավական գործընթացը։

«Եթե ոստիկանությունը չգնա բոլոր այդ ահազանգերի հետևից, որ իբր ԲՀԿ–ն, մի գրառման համաձայն` փոստատարների միջոցով ընտրակաշառք է բաժանում, մենք կգնանք»,– ասաց Զոհրաբյանը։

Նա նաև նշեց, որ ԲՀԿ–ն արդեն իսկ իր իրավաբաններին հանձնարարել է «զբաղվել» նման լուրերը տարածողներով, այդ թվում` սոցիալական կայքերի օգտատերերով։

Նաիրա Զոհրաբյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև համացանցում տարածված իր և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի լուսանկարին և լուրերին այն մասին, որ ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն ինչ–որ բանակցություններ են վարում։

Զոհրաբյանն այս լուրերը ստահոդ որակեց` ավելացնելով, որ լուսանկարը 1.5 տարվա վաղեմության է, ընդ որում հենց իրենք էլ այն տեղադրել են Facebook–ում։ Նախընտրական շրջանում տեղեկատվական նման պայքարը, սակայն, քաղաքապետի թեկնածուն բնական է համարում։

137
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Ընտրակաշառք տեսել են բոլորը. ինչպես են պատգամավորներն ուզում վերացնել կաշառքի հաղթարշավը
Տվող և վերցնող չպիտի լինի. ի՞նչը կարող է ընտրակաշառք դիտարկվել Հայաստանում
Ոստիկանությունը հայտնեց Մալիշկայի գյուղապետի միջոցով ընտրակաշառք բաժանած ՀՀԿ–ականի անունը
Մալիշկայի գյուղապետը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու համար