Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Քոչարյանը քաղաքական դիակ է, սակայն դա չի ազատում օրենքի առաջ պատասխան տալուց. Փաշինյան

221
Փաշինյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումներին ու ըմբռնումների մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Սա իրենց թաղի կամ քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի»։

Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերը Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել», նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումներին ու ըմբռնումների մակարդակը»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ինքը վտանգ տեսնում է, վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ արդեն մի քանի անգամ ասել է, բայց կկրկնի, որ վտանգ չի տեսնում։

«Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան ու նրա շրջապատ` մենք գործ ունեք քաղաքական դիակների հետ, սակայն քաղաքական դիակ լինելը ոչ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կփոշմանի, որ որոշել է իր հետ գլուխ դնել»։

221
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (431)
Ըստ թեմայի
Մանիպուլյացիա է. Քոչարյանի փաստաբանը Խաչատրյանին մասնագիտական խորհուրդ է տվել
Քոչարյանի փաստաբանի հասցեին հնչեցրած սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել
Դատավորներին ճնշում են. Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ուզում են գործը վերցնել ՀՔԾ–ից
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները՝ վերջին իրադարձությունների մասին. ասուլիս
Հայկական «բերմուդյան եռանկյունին». Ռոբերտ Քոչարյանի հետ մեկտեղ խաղի մեջ են մտել ևս երկուսը
Օրբելյան. «Չի բացառվում` Քոչարյանի փաստաբանական թիմը որոշակի գործողությունների դիմի»