Նիկոլ Փաշինյան

ՀՀԿ-ն մտադիր է ընտրություններում «անակնկալ» մատուցել Փաշինյանին. «Ժողովուրդ»

113
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ ներկայացուցիչ նախագահների թիվը 262 է։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

Մասնավորապես, հնարավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներն ու քարտուղարները բոյկոտեն աշխատանքները և սեպտեմբերի 23-ին պարզապես չներկայանան տեղամասեր թեկուզ որոշ ժամանակով խափանելու ընտրական գործընթացը:

Նպատակն է այդպես ստվերել ընտրությունները, քանի որ այդ ընթացքում ԿԸՀ-ն չի հասցնի բացակա անդամին նորով փոխարինել, և կստեղծվի շիլաշփոթ վիճակ: Նշենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ ներկայացուցիչ նախագահների թիվը 262 է։

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին, սակայն նա հերքեց լուրերը: «Դրանք պարզապես կեղծ լուրեր են։ Նման բան չի կարող լինել»,- ասաց նա»։

113
թեգերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան, Երևան
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (37)
Ըստ թեմայի
ՀՀ գլխավոր դատախազությունը նախապատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին
Որոշել են` ով կլինի քաղաքապետի թեկնածուն. ՕԵԿ–ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Լևոն Տեր–Պետրոսյանը «ձեռքերը լվանում է».ՀԱԿ–ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Մելիքյան.«Երեկվա հանրահավաքը ՔՊ–ի Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկն էր»
Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը