00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ օգտին են քվեարկելու Երևանի բնակիչները. GALLUP–ը հարցախույզ է անցկացրել

© Sputnik / Asatur YesayantsМитинг на площади Республики (29 апреля 2018). Еревaн
Митинг на площади Республики (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ ուսումնասիրություն է իրականացվել, և պարզվել է, որ հարցվածների 4,4 տոկոսը ցանկանում է քվեարկել «Ելք» դաշինքի օգտին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրությունից առաջ մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, այդ մասին են վկայում Gallup International-ի հայկական ներկայացուցչության հարցախույզի տվյալները։

Внеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի ավագանու ընտրության ժամանակ ընտրախախտողներին չեն խնայի. ԱԺ–ն որոշումն ընդունեց

Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտնեցին կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը և հետազոտությունների բաժնի ղեկավար Լիլիթ Դաջունցը, հարցվածների 67,3 տոկոսը հայտնել է, որ անպայման մասնակցելու է քվեարկությանը, իսկ 11,5 տոկոսն ասել է, որ մասնակցելու մտադրություն ունի։

Հայտնի է, որ հարցվածների 11,1 տոկոսի կարծիքով Երևանի ընտրություններին մասնակցում է նաև «Ելք» դաշինքը։ Եղել են նաև այնպիսի պատասխաններ, ինչպիսիք են «Քաղաքացիական պայմանագիր» (5,2 տոկոս), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (3,5 տոկոս)։

Հարցվածներից շատերը չեն իմացել` ով է ընտրական ցուցակի առաջին համարը։ Քաղաքապետի առավել ճանաչված թեկնածուներն են Արտակ Զեյնալյանը (հարցվածների 72,3 տոկոսը գիտի, որ նա ներկայացնում է «Լույս» դաշինքը), Հայկ Մարությանը` 81,2 տոկոսով («Իմ քայլը» դաշինք), Զարուհի Փոստանջյանը` 83,6 տոկոսով («Ծիրանի երկիր» կուսակցություն), Նաիրա Զոհրաբյանը` 70,3 տոկոսով («Բարգավաճ Հայաստան»)։

Հետաքրքիր է, որ հարցվածներից շատերը, ի պատասխան այս կամ այն կուսակցության նկատմամբ վերաբերմունք արտահայտելու խնդրանքի, դժվարացել են պատասխանել։ Այսպես, դժվարացել են ինչ-որ վերաբերմունք (դրական կամ բացասական) արտահայտել «Երևանցիներ» դաշինքի (հարցվածների 81,5 տոկոսը), «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի (80,5 տոկոս), Ռեֆորմիստների կուսակցության (83,7 տոկոս), «Հայկ» կուսակցության (83,2 տոկոս), Ժողովրդական կուսակցության (79,9 տոկոս), «Լույս» դաշինքի (60,5 տոկոս) վերաբերյալ։

Раффи Ованисян на площади Вардананц (27 апреля 2018). Гюмри - Sputnik Արմենիա
«Երևանի գույքագրում». ինչի՞ դեմ է ժպիտով պայքարելու Րաֆֆի Հովհաննիսյանը

Միաժամանակ հարցվածները «միանշանակ դրական» և «ավելի շուտ դրական» են վերաբերվում «Իմ քայլը» դաշինքին (մոտ 70 տոկոս), «Բարգավաճ Հայաստանին» (72,2 տոկոս), «Լույս» դաշինքին (27,5 տոկոս), «Երկիր ծիրանի» կուսակցությանը (38,3 տոկոս), «Ժառանգություն» կուսակցությանը (38,6 տոկոս)։

Հարցվածներն առանձնապես չեն սիրում (պատասխաններն են` «ավելի շուտ բացասական» և «ընդհանուր առմամբ բացասական») «Օրինաց երկիր» կուսակցությանը` 63,6 տոկոս, ՀՅԴ-ին (57 տոկոս), «Ժառանգությանը» (41 տոկոս), «Երկիր ծիրանի» կուսակցությանը (39,2 տոկոս)։

Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուների անձնական վարկանիշներին, ապա դրական վերաբերմունք կա Հայկ Մարությանի, Նաիրա Զոհրաբյանի, Արտակ Զեյնալյանի, Զարուհի Փոստանջյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ։

Հարցվածները դժվարացել են ինչ-որ վերաբերմունք արտահայտել թեկնածուներ Արտակ Ավետյանի («Ռեֆորմիստների կուսակցություն»), Գևորգ Հովսեփյանի («Հայկ» դաշինքի), Միքայել Մանուկյանի (ՀՅԴ), Մանուել Գասպարյանի («Ժողովրդավարական ուղի»), Անահիտ Թարխանյանի («Երևանի հանրություն») նկատմամբ։

Գլխավոր հարցը, որին պատասխանել են հարցվածները, եղել է սա` ո՞ւմ օգտին են քվեարկելու։ Այստեղ միանձնյա առաջատար է «Իմ քայլը» դաշինքը` Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Դաշինքի համար պատրաստ է քվեարկել հարցվածների 39,9 տոկոսը։

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ես Երևանի ֆանատն եմ. քաղաքապետի թեկնածուն՝ «գնդակահարության» և իր ծրագրերի մասին. բացառիկ

«Երկիր ծիրանին»` 2,5 տոկոսով։ «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները հավաքել են 1,1 տոկոս, մնացածը` 1 տոկոսից ցածր։

Հետաքրքիր է, որ 4,4 տոկոսը պատրաստվել է քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, որն այս ընտրություններին բաժանվել է, այնպես որ նրանք դեռ պետք է կողմնորոշվեն։

Հարցվածների 10,1 տոկոսը հրաժարվել է պատասխանել, ևս 20,1 տոկոսը դժվարացել է։

Հետազոտությունն անցկացվել է մայրաքաղաքի ավագանու նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ, ուստի նախընտրական արշավից հետո պատկերը կարող է փոխվել։ Հարցումն անցկացվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում, հարցվածների թիվը կազմել է 810 մարդ։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կկայանան 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։ Ընտրությանը կմասնակցեն 4 դաշինք և 8 կուսակցություն։ Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2011 թվականի նոյեմբերից, հրաժարական տվեց հուլիսի սկզբին։ Հանրապետական կուսակցությունը որոշել է ընդհանրապես չմասնակցել այս ընտրություններին։

Լրահոս
0