00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետհաշվարկը գնաց. մայրաքաղաքում մեկնարկել է մրցարշավը Երևանի քաղաքապետի աթոռի համար

© Sputnik / Asatur YesayantsАрмянский патриотический вечер на Никольской улице (2 июля 2018). Москвa
Армянский патриотический вечер на Никольской улице (2 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սկսել են քարոզարշավը։ Նախընտրական քարոզարշավի համար քիչ ժամանակ կա, ու շատերը չեն կարող լիարժեք բացահայտել իրենց ներուժը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Աշոտ Սաֆարյան. Մեկնարկել է Երևանի ավագանում տեղ զբաղեցնելու նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերն այսօր սկսեցին քարոզել։ Աչքի է ընկնում ներկայիս քարոզարշավի «փողոցային» ուղղվածությունը։ Բացառությամբ մի քանիսի, ընտրությունների գրեթե բոլոր մասնակիցները որոշել են ժողովրդի մեջ դուրս գալ։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի ընտրությունները «լակմուս» կդառնան Փաշինյանի կառավարության համար

Մրցավազքի առաջատար «Իմ քայլը» դաշինքը սկսեց քարոզարշավն իր համար սովորական ձևով` քայլերթով։ Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը, որը և ստեղծել է «Իմ քայլը», սկսել է իր բողոքի քայլերթը այս տարվա գարնանը։ Հիմա նրա կողմնակիցները փաստացիորեն կրկնում են այդ «նոու–հաուն»։

Դաշինքի ցուցակը գլխավորում է կատակերգական ժանրի դերասան ու շոումեն Հայկ Մարությանը։ Նա սկսել է քարոզարշավը Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումով։ Հանրության առաջ նրա հայտնվելն այսօր հիացմունք է առաջացրել, առաջին հերթին, երեխաների մոտ։

«Վայ, նայեք, սուպեր մաման է», – բացականչեցին նրանք` տեսնելով քաղաքապետի թեկնածուին։

Մարությանը հայտնի է «Սուպեր մամա» ֆիլմում իր դերով։ Արդյո՞ք հայտնի լինելը կօգնի նրան ընտրություններում, կերևա արդեն սեպտեմբերի 23–ին։ Թեև նրա շանսերն ավելանում են Փաշինյանի քաղաքական հովանու տակ. վարչապետի վարկանիշը նախկինի պես բարձր է։

Айк Марутян и Никол Пашинян на митинге (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքական «զեբր» և դնովի կուրծք. Փաշինյանի ինչի՞ն է պետք քաղաքապետի պաշտոնի կլոունադան

Մի կին Մարությանին մի կտոր թուղթ է տվել ու ասել է, որ նրան նվիրված բանաստեղծություն է գրել։ «Բանաստեղծուհին» բողոքել է, որ իր բնակարանը փոքր է։ Բնակարանի մակերեսը 17 քառակուսի մետր է, ինչի պատճառով նա չի կարողանում  ամուսնացնել  որդուն։ Բնակիչները միաձայն ասում էին, որ սիրում ու գնահատում են Մարությանին ու Փաշինյանին ու պատրաստ են ձայն տալ նրանց օգտին։

Քարոզարշավի առաջին օրն ավարտվեց «Էրեբունի» թանգարանի մոտ դաշինքի կազմակերպած հանրահավաքով, որտեղ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը։

«Բարգավաճ Հայաստանը» սկսեց քարոզարշավը Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպումից։ Շեշտը դրվել էր աղբահանության խնդրի վրա։

Կուսակցության ցուցակում առաջինը ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։ Նա Նուբարաշենը աղետի գոտի է անվանել` հաշվի առնելով աղբի առկայությունն ու օդի աղտոտվածության մակարդակը։ Զոհրաբյանը նշեց, որ նախորդ իշխանությունները տարիներ շարունակ չկարողացան լուծել աղբահանության խնդիրը։ Նա ու նրա կուսակիցները մտադիր են գործուն միջոցներ կիրառել, եթե երևանցիները իրենց ձայները տան «Բարգավաճ Հայաստանին»։

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ես Երևանի ֆանատն եմ. քաղաքապետի թեկնածուն՝ «գնդակահարության» և իր ծրագրերի մասին. բացառիկ

Այսօր առաջին հանդիպմանը ներկա էր նաև կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը։ Իր ելույթում նա մեծ մասամբ անդրադարձավ տնտեսությանը ու սոցիալական խնդիրներին` խոստանալով, ընտրություններում հաղթելու դեպքում, ներդրումներ անել։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ու նախընտրական ցուցակում համար առաջին Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է քարոզարշավի Ազնավուրի հրապարակում հանրահավաքով։ Հովհաննիսյանը խոստացավ ընտրվելու դեպքում ծառայել քաղաքացիներին ու ասաց, որ ընտրությունների արդյունքում կստեղծվի «Նոր Երևանի նոր ավագանի»։

«Եթե կարողանամ վաստակել քաղաքացիների մեծ մասի վստահությունը, ապա սեպտեմբերի 23–ից ձեր համար 24–ժամյա ռեժիմով կաշխատեմ։ Միասին կստեղծենք մեր քաղաքը, որը կդառնա աշխարհի ամենաժամանակակից քաղաքներից մեկը», – հայտարարեց նա։

Քարոզարշավի մեկնարկին նախորդեց «Ժառանգության» համար մի տհաճ  միջադեպ։ Կիրակի օրը կուսակցության երկու ներկայացուցիչներին բերման էին ենթարկել խորհրդարանի շենքի դիմաց Street art. ոճի գովազդային պաստառ տեղադրելու փորձի համար։ Այդ քայլը դիտարկվել էր որպես օրենսդրության խախտում։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ վերջացավ ու բերման ենթարկվածներին բաց թողեցին։

Новый политический союз Дашинк. Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Առաջին ձնծաղիկները. «Ժառանգական» մտավախություններն ուսումնասիրվում են

Սակայն պետք է նշել, որ նախընտրական մրցարշավի բոլոր մասնակիցները չէ, որ «փողոցային» ձևաչափն են ընտրել։  Իրենց քարոզարշավը մամուլի ասուլիսից սկսեցին «Երևանի հանրություն» դաշինքը, «Ծիրանի երկիր» կուսակցությունը, «Երևանցիներ» դաշինքը։ Այդ ուժերի ցուցակների ղեկավարների ելույթներում, ընդհանուր առմամբ, խոսվում էր բյուջետային ծախսերի արդյունավետության, տրանսպորտային խնդիրների լուծման, կոմունալ ծառայությունների աշխատանքի լավացման անհրաժեշտության մասին։

Քարոզարշավի մեկ մասնակից էլ` «Լույս» դաշինքը, ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը հյուրանոցներից մեկի կոնֆերենս սրահում՝ պերզենտացիայի տեսքով։

ՀՅԴ-ն  սկսեց քարոզարշավը Արամ Մանուկյանի արձանից։ Դաշնակցականները նախատեսում են նաև ավտոերթ անցկացնել։

Մնացած ուժերը դեռ առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերել։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ներկայիս ընտրությունները յուրահատուկ է համարում այն առումով, որ դրա մասնակիցները քաղաքացիներին առանձնահատուկ մեսիջ չունեն, իսկ քարոզարշավի ժամկետները շատ սուղ են։ Նրա խոսքով` թեկնածուների խոսքում մարդկանց կյանքը բարելավելու մասին ստանդարտ խոստումներ են։ Հետաքրքիր գաղափարներ, նախագծեր, մտահղացումներ չկան։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Ինչո՞վ կարելի է զբաղվել միայն Երևանում և ի՞նչ կապ ունի «Էսկիմոն». զրույց Զեյնալյանի հետ

«Ընդհանրապես պետք է նշել, որ քարոզչության համար քիչ ժամանակ է տրված։ 12 օրը լիարժեք քարոզաշավի համար շատ քիչ է։ Կուսակցությունները կարող էին ոչ ֆորմալ քարոզարշավ սկսել հուլիսի 9–ից, երբ Տարոն Մարգարյանը լքեց քաղաքապետի պաշտոնը։ Օրենքը չի արգելում պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ հանդիպել ընտրողների հետ, միջոցառումներ ու ճեպազրույցներ անցկացնել»,  – ասաց Բադալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Միակ ուժը, որը շահեկան դիրքում է հայտնվում, «Իմ քայլը» դաշինքն է, քանի որ հեղափոխական ցնծությունն ու վարչապետի բարձր վարկանիշը թույլ են տալիս դաշինքին չմտածել ժամանակի պակասի մասին։

Ինչ վերաբերում է  քարոզարշավին, որը մեկնարկել «փողոցային» հանդիպումներից, ապա փորձագետի խոսքով, դա սովորական բան է, որն առկա է հայկական ընտրություններում դեռ 90–ականներից։

«Չէի ասի, որ դա «նոու–հաու» է կամ ինչ–որ մեկին նմանակել է։ Խնդիրը ձևաչափը չէ։ Խնդիրը բովանդակության բացակայությունն  է։ Քաղաքական ուժերը պարզապես ասելիք չունեն», – ասաց նա։

Բադալյանը կարծում է, որ զուրկ են բովանդակությունից նաև «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի հայտարարությունները։ Միաժամանակ վերոհիշյալ գործոնները` վարչապետի հեղինակությունն ու հետհեղափոխական տրամադրությունները ինչ–որ չափով կփոխհատուցեն բովանդակային մասի բացակայությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կկայանան 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։ Ընտրությանը կմասնակցեն 4 դաշինք և 8 կուսակցություն։ Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2011 թվականի նոյեմբերից, հրաժարական տվեց հուլիսի սկզբին։ Հանրապետական կուսակցությունը որոշել է ընդհանրապես չմասնակցել այս ընտրություններին։

Լրահոս
0