00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովիկ Աբրահամյանը չի կարող հեռանալ Հայաստանից. նա գրառում է արել Facebook–ում

© Sputnik / Asatur YesayantsXVI съезд РПА. Бывший премьер-министр Армении Овик Абраамян
XVI съезд РПА. Бывший премьер-министр Армении Овик Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահը վստահ է, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Facebook սոցիալական ցանցում գրել է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը։

«Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը»,- գրել է նա:

Աբրահամյանը նշել է նաև, որ խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում։

«Նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղթայական խեղաթյուրման թիրախը ես էի: Թերևս դա է պատճառը, որ առ այսօր հրապարակված չեն փորձաքննության արդյունքները»,- ընդգծել է Աբրահամյանը:

ԱԺ նախկին խոսնակը հիշեցրել է, որ 2018թ.-ի սեպտեմբերի 4-ին կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատել է ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը:

«Ի պատասխան դրա, հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին: Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն»,- գրել է նա:

Աբրահամյանն այս պահին նպատակահարմար չի համարել ավելին ասել։

«Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 29-ին հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների ու Ալիկ Սարգսյանի անունները հայտնվել են նոր քրեական գործում։ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել` հայտնելով, որ Հովիկ և Ջոնիկ Աբրահամյաններն ու Ալիկ Սարգսյանը շուրջ 10 տարի առաջ փորձել են տիրանալ իր բիզնեսին։

Լրահոս
0