00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը պետք է լինի ընտրակաշառքի դեմ պայքարի ավանգարդում. փորձագետը` նախագծի մասին

© Sputnik / Aram NersesyanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետների կարծիքով` Հայաստանում նոր իշխանության դրդապատճառը լիովին հասկանալի է. ընտրական համակարգում հիմնական խնդիրներից մեկը երկար տարիներ կապված է եղել կեղծիքների և նախընտրական կաշառքի հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի կառավարության առաջարկած միջոցները ընտրություններում կեղծիքները կանխելու վերաբերյալ արդյունավետ կլինեն, եթե իսկապես կիրառվեն գործնականում։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` մեկնաբանելով վերջերս կառավարության նախաձեռնած օրինագիծը։

Оптово-розничный рынок Привоз в Симферополе - Sputnik Արմենիա
Վարո՞ւնգ, թե՞ կարկանդակ. քաղաքական ուժերը քննադատում են ընտրակաշառքն արգելելու նախագիծը

Իրավապաշտպանի կարծիքով` նոր իշխանության դրդապատճառը լիովին հասկանալի է. երկար տարիներ ընտրական համակարգում հիմնական խնդիրներից մեկը կապված է եղել արդյունքները կեղծելու հետ։ Եվ պարզ է, որ երկրի ղեկավարությունը հիմա պետք է ինչ–որ կերպ լուծի այդ խնդիրը։

«Բայց ինձ համար գլխավորը ոչ թե պատիժը խստացնելն է, այլ գործնականում օրենքը կիրառելը։ Կարևոր է, թե որքանով այդ բոլոր մեխանիզմները կարող են իրագործվել։ Նոր իշխանությունները պետք է կանխիչ միջոցներ ձեռնարկեն։ Նա, ով կաշառում է ընտրողին, պետք է իմանա, որ անպայման կպատժվի։ Հենց պատժված լինելու վախը թույլ կտա կանխել կեղծիքները», – ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանը համոզված է, որ եթե օրենքը չաշխատի, ապա նշանակություն չունի` պատժի ինչպիսի խիստ միջոցներ է այն նախատեսում։ Նույնիսկ համեմատաբար մեղմ, բայց անխուսափելի պատիժը լուրջ զսպիչ գործոն կդառնա կեղծողների համար։

Փորձագետը կարծում է, որ ընտրողներին կաշառելու փորձն արմատախիլ անելու մեջ պատասխանատվության առյուծի բաժինը կրում են իշխանությունները։ Նրանք սեփական փորձով պետք է ցույց տան, թե որքան անընդունելի է ընտրակաշառք բաժանելը։ Եթե իշխանություններն իրականում հրաժարվեն կաշառք տալուց, ընտրությունների մնացած մասնակիցները չեն համարձակվի գնալ նման քայլի։

Внеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պատգամավորները կհավաքվեն, կաշառատուները կպատժվեն. Փաշինյանը պահանջեց գերազանց ստանալ

«Վերջին տարիների փորձը ցույց  է տալիս, որ իշխանությունները միշտ կանգնած են եղել ընտրությունները կեղծելու և ընտրողներին կաշառելու «ավանգարդում»։ Մնացած քաղաքական ուժերը, այդ թվում` ընդդիմադիր, միայն հետևել են իշխող կուսակցության օրինակին», – ասաց Իշխանյանը։

Ներկա իշխանություններն ունեն ժողովրդի վստահության մանդատը, իսկ դա որոշակի շանս և համոզմունք է տալիս, որ նրանք չեն գնա կեղծիքների։ Ի վերջո, նոր իշխանությունն ինքը մինչև վերջերս ընդդիմություն է եղել և ակտիվորեն պայքարել ընտրախախտումների դեմ։

Նշենք, որ կառավարության նախաձեռնությունը քննարկվելու է սեպտեմբերի 6–ին ԱԺ արտահերթ նիստում։ 

Քրեական, Քրեադատավարական օրենսգրքերում, ինչպես նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններն ուղղված են ընտրակաշառքների համար պատիժը խստացնելուն։

Այսպես, խախտում կհամարվի թեկնածուների, կուսակցությունների և դաշինքների կողմից ընտրողներին անվերապահ (կամ արտոնյալ պայմաններով) դրամական միջոցներ (կամ այդ մասին խոստումներ), սննդամթերք, արժեթղթեր, բարեգործության տեսքով ապրանքներ հանձնելը նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Избирательный участок. Выборы - Sputnik Արմենիա
Տվող և վերցնող չպիտի լինի. ի՞նչը կարող է ընտրակաշառք դիտարկվել Հայաստանում

Շտկումները նախատեսում են վարչական հետապնդում բարեգործական միջոցառումների ժամանակ քարոզչության համար։ Առաջարկվում է նաև խստացնել պատիժը մարդկանց  համար, որոնք կաշառք են առաջարկում, ինչպես նաև քրեական պատիժ սահմանել մի շարք գործողությունների համար, որոնք տվյալ պահին չեն դասվում հանցագործությունների շարքը. ընտրակաշառք տալը կամ դրա մասին խոստումը, դրամաշորթությունը, ընտրողներին կաշառելու փորձը, քվեարկության գաղտնիքը դիտավորյալ խախտելը։

Միաժամանակ կաշառք ստացած մարդն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա մինչև իրավապահ մարմինների կողմից կատարված հանցագործության մասին տեղեկատվություն ստանալը, կաշառք ստանալու պահից ի վեր ոչ ուշ, քան մինչև երեք օր, ինքնակամ հաղորդել է իրավապահ մարմիններին և օգնություն ցուցաբերել հանցագործությունը բացահայտելուն։

Օրինագծի համաձայն, ենթադրվում է նման գործողությունների համար պատիժ սահմանել  մինչև 400 հազար դրամ գումար վարչական տուգանքի տեսքով և ազատազրկել մինչև 5 տարի ժամկետով։

Լրահոս
0