Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյան հանդիպումը 2018 թ.-ի ապրիլի 22-ին

ՀՀԿ-Փաշինյան գործակցության մշուշոտ հեռանկարները. ինչպե՞ս հասնել ԱԺ արտահերթ ընտրության

261
(Թարմացված է 00:48 04.09.2018)
Հայաստանում տիրող իրավիճակը կարելի է բնութագրել միայն որպես պարադոքսալ։ ՀՀԿ–ի դեմ առաջիկա քաղաքական մարտերում Նիկոլ Փաշինյանին հենց հանրապետականների օգնությունն է հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության իրականացումը, որը կապված է Ազգային ժողովի ինքնալուծարման միջոցով արտահերթ ընտրությունների անցկացման հետ, կարող է որոշակի բարդությունների բախվել։

Հայաստանի քաղաքական ճգնաժամը, որը  որոշ իմաստով «երկիշխանության» է բերել, դեռ հեռու է հանգուցալուծումից։

Խորհրդարանում հարաբերական մեծամասնություն են կազմում վարչապետի ընդդիմադիրները` Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Մեծամասնության կարգավիճակը տեսականորեն թույլ է տալիս նրանց տապալել վարչապետի` իր իշխանությունն ամրապնդելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն։

Այո, այս տարվա մայիսին, երբ երկրում բողոքի մեծածավալ ակցիաներ էին անցկացնվում, հանրապետականները Փաշինյանին վարչապետ ընտրեցին։ Սակայն Փաշինյանը դեռ չի լուծել իր համար հիմնական խնդիրը. դա, ինչպես հայտնի է, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։

Վարչապետի վարկանիշը նախկինի պես բարձր է, բայց երաշխիք չկա, որ այն կպահպանվի քանի ամիս անց, այն պահին, երբ անցկացվեն արտահերթ ընտրությունները, որոնք նախնական տեղեկությունների համաձայն նախանշված են մյուս տարվա մայիսին կամ հունիսին։

Ընտրությունների անցկացումը, ըստ գործող խորհրդարանական համակարգի, առաջին հերթին ենթադրում է գործող վարչապետի հրաժարական։ Դրանից հետո խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է երկու անգամ կառավարության ղեկավարին չընտրի, որպեսզի դրանից հետո օրենսդիր մարմինը լուծարվի ու նոր ընտրությունների օր է նշանակվի։

Բայց բանն այն է, որ Փաշինյանն ինքն էլ ընդունում է  դա, որ նրա հրաժարականի դեպքում հանրապետականները կարող են սեփական թեկնածուին առաջադրել ու նրա օգտին քվեարկել։ Ու քանի որ նրան խորհրդարանական մեծամասնություն են կազմում, ապա նրանց շատ հեշտ կլինի գործադիրի նոր ղեկավարի ընտրել։

Ավելին, որոշ հիմքեր կան կասկածելու, որ հանրապետականները կարող են առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Վերջինս արդեն հայտարարել է, որ քաղաքականություն  է վերադառնում ու մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Իսկ վերջերս, երբ Քոչարյանը կալանքի տակ էր գտնվում, ՀՀԿ–ն ակտիվորեն պայքարում էր, որ նա ազատ արձակվի։

Այդ սցենարից խուսափելու համար Փաշինյանը օգոստոսի 17–ին կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ հնարավոր է  Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցվեն։ Փոփոխությունների էությունն այն է, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը ինքնալուծարվի։ Որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի հանվի, պատգամավորների առնվազն երկու երրորդի աջակցությունն է հարկավոր։

Այլ կերպ ասած՝ այստեղ Փաշինյանին ՀՀԿ–ի աջակցությունն է  հարկավոր։ Բայց արդյո՞ք հանրապետականները կկտրեն ճյուղը, որի վրա նստած են։ Չէ որ նրանք կարող են տապալել արտահերթ ընտրությունները, հատկապես, եթե այն պահին հեղափոխական ցնծությունն անկում ապրած լինի։

Sputnik Արմենիան փորձագետների շրջանում հարցում է  անցկացրել, նրանց կարծիքով` Փաշինյանը դեռ փողոցի ճնշման կարիքն ունենալու է։

«Փաշինյանը չի կարող սահմանադրական հանրաքվե անցկացնի առանց փողոցի աջակցությանը։  Եթե, իհարկե, Աժ խոսնակ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանն այլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Իմ կարծիքով, վարչապետն այլ, օրենսդրական մեխանիզմներ չունի», – հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Սակայն նա դժվարանում է կանխատեսել` արդյո՞ք վարչապետն այս անգամ էլ քաղաքացիներից հզոր աջակցություն կստանա։

Նման կարծիք ունի նաև սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանը։ Նրա խոսքով` ցանկացած սցենար հանրապետականների աջակցությունն է  ենթադրում։

Բայց, քանի որ Փաշինյանը երաշխիք չունի, որ ՀՀԿ–ականները կաջակցեն իրեն, վարչապետի միակ տարբերակը մնում է այն, որ ցուցարարները ճնշում գործադրեն ՀՀԿ–ի վրա։  Այդ դեպքում կարելի է սահմանադրական փոփոխություններ չանել։

«Քաղաքացիների ճնշման տակ ԱԺ խմբակցությունները մի փաստաթուղթ, հուշագիր են ստորագրում, ըստ որի պարտավորվում են Փաշինյանի հրաժարականից հետո նոր թեկնածուի չառաջադրել։ Դրանից հետո ընտրությունները երկու անգամ տապալվում են ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ են հայտարարվում», – մեզ հետ զրույցում պարզաբանեց Այվազյանը։

Նա համարում է  դա ամենաարագ, հասանելի ու համեմատաբար խաղաղ տարբերակը։ Մնացած բոլոր հարցերը` տեխնիկական թղթաբանություն է։ Փորձագետը սահմանադրական փոփոխությունների տարբերակը խոցելի է համարում այն առումով, որ հանրաքվեն այսպես թե այնպես պետք է ստանա ներկայիս խորհրդարանի հավանությունը, որը հասարակությունը ոչ լեգիտիմ է համարում։

«Ստացվում է` ոչ լեգիտիմ խորհրդարանի օգնությամբ ուզում ենք օրինական իշխանություն ապահովել։ Կարծում եմ` միայն սահմանադրական հանրաքվեի միջոցով հնարավոր չէ լուծել այս հարցը, քանի որ փակուղիներն ու խոչընդոտները միևնույնն է մնում են», – կարծում է  փորձագետը։

Նրա խոսքով` միջխմբակցային պայմանավորվածությունների տարբերակը թույլ կտա նրան խուսափել հանրաքվեի պես բարդ ու անկանխատեսելի գործընթացից։

Այվազյանը հույս ունի, որ Փաշինյանի ու Բաբլոյանի վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է հուշագրի տարբերակը։

Ինքը` Փաշինյանը, սեպտեմբերի 2–ին կայացած Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի ժամանակ կրկին անդրադարձել է արտահերթ ընտրությունների թեմային ու ասել, որ երկու տարբերակ է դիտարկում` հանրաքվե ու համաձայնություն խորհրդարանական ընտրությունների միջև։ Վարչապետը հակված է հանրաքվեի անցկացմանը, քանի որ հաշվի է առնում ոչ այդքան վստահելի փորձն ու մտավախություն ունի, որ հետագայում պայմանավորվածությունները կարող են խախտվել։

Դեռ շատ ժամանակ կա մինչ ընտրություններն, ու քաղաքական իրավիճակը երկրում կարող է լուրջ փոփոխություններ ունենալ։ Շատ բան է կախված Փաշինյանի կառավարության  գործողություններից ու քայլերից։ Վերջիվերջո՝ պետք չէ անտեսել Քոչարյանի գործոնը։ Այլ կերպ ասած՝ աշնանային–ձմեռային քարոզարշավը թեժ է լինելու։

261
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞րն էր Սերժ Սարգսյանի սխալն՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի
Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել. Աշոտյանը դիմել է Փաշինյանին
Վարչապետի արարողակարգի կիքսերը. ի՞նչ բաժակով է Փաշինյանը ջուր խմում
Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. ներկրողները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
Վարչապետ դառնալուց հետո քաղբանտարկյալների արձակումը իմ առաջնահերթություններից է. Փաշինյան
Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

161
(Թարմացված է 18:13 10.07.2020)
Երկրորդ նախագահն իր աջակիցների հետ քննարկել է տնտեսական խնդիրներ ու Ղարաբաղյան հակամարտության գործընթացը։ Նա խոսել է իր մտահոգությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Իշխանությունները պատրաստ չեն լսել որևէ մեկին, հատկապես ընդդիմադիրներին։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր համախոհների և աջակիցների հետ հեռավար հանդիպմանը։

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազների միջնորդությունը

Նա նշել է, որ այժմ չի կարող ազդեցություն ունենալ տնտեսական քաղաքականության վրա, քանի որ դա կարելի է անել միայն կառավարության շրջանակներում լինելով։ Այս համատեքստում Քոչարյանն ընդգծել է, որ իրավիճակի ու նրա տնտեսական հետևանքների պատասխանատուն գործադիր իշխանությունն է։ Նա ընդգծել է, որ կփորձի ճանապարհ ցույց տալ և ուղղորդել իշխանություններին իր քննադատությամբ։

«Սա շատ փոքր հնարավորություն է հատկապես մի իշխանության օրոք, երբ իրենք պատրաստ չեն լսել որևէ մեկին, հատկապես ընդդիմադիր կեցվածք ունեցող փորձագետներին, մասնագետներին, տնտեսագետներին, քաղաքական գործիչներին»,-ասել է Քոչարյանը։

Նա նաև ընդգծել է, որ մտահոգություններ ունի Ղարաբաղյան հարցի շուրջ։ Ըստ ՀՀ 2–րդ նախագահի այնպիսի տպավորություն է, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ չի ընթանում։  Երկրորդ նախագահը խոստացել է շուտով ավելի մանրամասն խոսել այս մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Փաշինյան-Քոչարյան հանդիպումը դատարանում հետաձգվում է մինչև սեպտեմբեր

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

 

161
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
ԱԺ ներկայացուցիչը դիմել է ՍԴ` Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը հետաձգելու համար
Առաջինը ո՞ր դիմումը կքննի ՍԴ–ն. Քոչարյանի պաշտպանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել՝ ինչպես է զբաղվում սպորտով. տեսանյութ
Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստանը» հայտարարություն է տարածել

541
(Թարմացված է 14:06 07.07.2020)
ԲՀԿ–ն կոչով դիմել է իշխանությանը, բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը:

Նշենք, որ սոցցանցում տարածվել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի հեռախոսազրույցը։ Պատգամավորի խոսքով` Պողոսյանը զանգել էր` զգուշացնելու, որ Պետրոսյանն այլևս Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի մասին գրառումներ չանի։ Գևորգ Պետրոսյանը Faebook–ում գրել էր, որ հեռախոսազրույցի հրապարակումը իշխանության ձեռքի գործն է։

«Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի` հունիսի 5-ի հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: Սոցիալ– տնտեսական խայտառակ ցուցանիշներ, բանկային «գերության» մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների վիճակ, փլուզման եզրին կանգնած տնտեսության ամբողջական ճյուղեր, գործազրկության ահռելի աճ, համավարակի դեմ պայքարի տապալում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում աններելի լարվածություն: Հենց այս խնդիրների բարձրաձայնումից և կառավարության կազմի 100 տոկոսի հրաժարականի պահանջից հետո իշխանությունների կողմից սանձազերծվեց քաղաքական հետապնդումների շարք «Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ:

ԲՀԿ–ականները նշում են, որ չունենալով քաղաքական հակափաստարկներ` իշխանությունն անցավ բարոյական բոլոր կարմիր գծերն ու այսօր բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքներն ու պատգամավորի, քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ ԵԽ անդամ, միջազգային բազմաթիվ կառույցների անդամ Հայաստանում իշխանությունը կոպտորեն խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը կատարող պատգամավորների և քաղաքական գործիչների աշխատանքը՝ փորձելով լռեցնել՝ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով, անձնական ձայնագրություններ հրապարակելով, ինչը օրենքի և միջազգային բազմաթիվ կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

«Մենք արձանագրում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն» և քաղաքական ամենաբարդ հարաբերությունների դեպքում անգամ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռնմխելի թեմաներ։ Երկրի, քաղաքացու առջև այս դժվարին ժամանակներում ծառացած սոցիալական կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունն իր ամբողջ ռեսուրսն ու ֆեյք ինդուստրիան, որի վրա պետական հսկայական միջոցներ են ծախսվում, ուղղել է ԲՀԿ նախագահի և ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո քաղաքական հաշվեհարդարների կազմակերպմանը, որևէ բարոյական արգելքի, այդ թվում՝ ընտանիք ու անձնական կյանք մտնելու բարոյական արգելքի առաջ չկանգնելով»,– գրված է հայտարարության մեջ։

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Իսկ միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում է անարձագանք չթողնել ՀՀ պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության կողմից սանձազերծված այս անբարո արշավը, քանզի իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, գիտակից հասարակությանը` նշելով, որ սա քաղաքական հայացքների խնդիր չէ, այլ արժանապատվության և մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության խնդիր:

«Բարձրաձայնեք ձեր վրդովմունքը, միասին մերժենք անհատի և ընտանիքների վարկաբեկման ճղճիմ փորձերը»,– նշել են ԲՀԿ–ականները։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

541
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել
Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին
Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում
«Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ կանեն. նրանք նամակ են գրել Ծառուկյանին. լուսանկար
Էթերի Տուտբերիձե

Տուտբերիձեն առաջ անցավ Հարությունյանից և աշխարհի լավագույն մարզիչ ճանաչվեց

0
(Թարմացված է 23:55 11.07.2020)
Միջազգային հանրությունը գնահատեց հանրահայտ Տուտբերիձեի պրոֆեսիոնալիզմը, ինչի շնորհիվ մի շարք նվաճումների է հասել Մեդվեդևան։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի գեղասահքի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեն հաղթեց Չմշկասահքի միջազգային միության (ISU) «Skating Awards» մրցանակաբաշխության «լավագույն մարզիչ» անվանակարգում:

Արարողությունն անցկացվեց առցանց ռեժիմով։

Ռուսաստանցի մարզիչն առաջ անցավ ամերիկացի մասնագետ Ռաֆայել Հարությունյանից, որը մարզում է աշխարհի կրկնակի չեմպիոն Նաթան Չենին, և կանադացի Բրայան Օրսերից, որն աշխատում է օլիմպիական կրկնակի չեմպիոն ճապոնացի Յուձուրու Հանյուի և աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևայի հետ (վերջինս մի շարք նվաճումների հասավ, երբ նրա մարզիչը Տուտբերիձեն էր):

«Նրան Ռուսաստան տարեք»․ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան զայրացրել է ճապոնացիներին

Մարզիչը հիմա աշխատում է 2018 թվականի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի, 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Ալյոնա Կոստորնայայի, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Աննա Շչերբակովայի, Ռուսաստանի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն Դանիել Սամսոնովի հետ:

Եվգենյա Մեդվեդևան նորից իրարանցում է առաջացրել համացանցում. լուսանկար

0
թեգերը:
մրցանակ, Էթերի Տուտբերիձե, մարզիչ, գեղասահք
Ըստ թեմայի
Եվգենյա Մեդվեդևան ցույց է տվել` ինչպես է առավոտն անցկացնում Տորոնտոյում
«Ուզում եմ տատիս կանչել, իսկ նա Մոսկվայում է». Մեդվեդևան` իր կյանքի ամենադժվար փուլի մասին
«Առնվազն հիմարություն է». Մեդվեդևան խոսել է Զագիտովայի հանդեպ վերաբերմունքի մասին