00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետքերո՞վ է գնում. քաղտեխնոլոգը պարզաբանում է իրավիճակը

© Sputnik / Asatur YesayantsВстреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции "Елк" Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը ժամանակին դեմ էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին, այսօր կրկնում է իր նախորդի գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Որոշ փորձագետներ կարծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է սահմանադրական փոփոխությունների օգնությամբ երկարաձգել սեփական իշխանությունը։ Նրանք զուգահեռներ են անցկացնում Փաշինյանի և նրան նախորդած Սերժ Սարգսյանի միջև։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյան-Փաշինյան դիմակայություն․ ինչի՞ կհանգեցնի Հայաստանի նախկին նախագահի վերադարձը

Երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց նաև քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Սերժ Սարգսյանը 2015 թվականին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե էր նախաձեռնել, որով ամրագրեց կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելը։ Այնուհետև նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո Սարգսյանը որոշեց վարչապետ դառնալ, որը, նոր սահմանադրության համաձայն, փաստորեն պետության ղեկավար էր դառնում։

Բադալյանի կարծիքով` Սարգսյանի սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող Փաշինյանն այսօր փաստացի նույն ճանապարհով է գնում։

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ մասնավորապես ասաց, որ իր հակառակորդներն ի դեմս ՀՀԿ-ի կարող են օգտվել խորհրդարանում իրենց մեծամասնությունից և նոր վարչապետ ընտրել, երբ ինքը հրաժարական տա խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Գործող սահմանադրության համաձայն` եթե ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում, նոր ընտրություններ են նշանակվում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը քաղաքական դաշտում և ՀՀԿ-ից աջակցություն ստանալու հավանականությունը հաշվի առնելով` չի բացառվում, որ հանրապետականները վերջին պահին վարչապետ ընտրեն Քոչարյանին։ Նման սցենարից խուսափելու նպատակով Փաշինյանը օգոստոսի 17-ին հայտնեց, որ մինչ իր հրաժարականը մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել և մի դրույթ արձանագրել, որի համաձայն` արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել նաև ԱԺ-ի ցրվելուց հետո։

Второй президент Армении Роберт Кочарян и министр обороны Серж Саргсян на открытии новой столовой в воинкой части (2003 год) - Sputnik Արմենիա
Նախագահի անձեռնմխելիությունը. կարո՞ղ է արդյոք Քոչարյանը հենարան դառնալ Սարգսյանի համար

ԱԺ-ն ցրելն ավելի հեշտ կլինի, քան մեկ այլ թեկնածուի ընտրությունը կանխելը։

Բադալյանի խոսքով` տարօրինակ է, որ քաղաքական ուժերը, որոնք ժամանակին դեմ էին Սարգսյանի սահմանադրական բարեփոխումներին, այսօր «բերանները ջուր են առել»` չհամարձակվելով առարկել Փաշինյանի նախաձեռնությանը։

«Ի դեպ, Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ բազմիցս բողոքել է ներկայիս «սուպերվարչապետական» համակարգից։ Այսօր նա է «սուպերվարչապետ» դարձել, և ոչինչ, լավ հարմարվել է։ Ինչո՞ւ նա այդ համակարգը չի վերանայում», — հարցնում է փորձագետը։

Բադալյանը քննադատեց նաև այն տոնայնությունը, որով Փաշինյանը դիմեց դատական իշխանությանը` պահանջելով, որ նրանք «ուշքի գան»։ Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ դատական համակարգը երկրի իշխանության ճյուղերից մեկն է և իր կարգավիճակով հավասար է գործադիր իշխանությանը։ Հետևաբար կառավարության ղեկավարը դատավորներին սպառնալու իրավունք չուներ։

Լրահոս
0