ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն արտահերթ ընտրություններում, նրա կողմից ստեղծվող կոալիցիան ձևական նոր առաջնորդի կարիք ունի, Sputnik ռադիոկայանի թղթակցին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Օգոստոսի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ Նա պնդեց, որ իր վերադարձն անհրաժեշտ է, որովհետև Հայաստանի նոր իշխանությունը ոչ ադեկվատ ձևով է արձագանքում երկրի շուրջ ծավալվող իրադարձություններին։
Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպեց վարչապետության 100-օրյա գործունեությունն ամփոփելու համար։
Հակոբյանի խոսքով` օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքի ձևաչափն ու նպատակը մեկն էր` ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս ցույց տալ, որ ժողովուրդն աջակցում է Փաշինյանին։
«Ցույց տալ, որ իր շուրջը համախմբվածություն կա։ Սա կարևոր է և՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ որոշ աշխարհաքաղաքական խաղացողների հետ տարաձայնություններ կան, և՛ ներքաղաքական տրանսֆորմացիայի տեսանկյունից։ Քոչարյանի վերադարձով ընդդիմադիր դաշտ է ձևավորվում, որը, ի դեմս ՀՀԿ-ի, կար զուտ ֆորմալ առումով», — ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` Քոչարյանի վարկանիշը մեծ չէ։ Նա այն քաղաքական գործիչներից մեկն է, ով հասարակության մեջ ամենաքիչ դրական ընկալումն ունի։ Սակայն դա չի նշանակում, որ նրան չի հաջողվի համախմբել հասարակության այն սակավաթիվ հատվածին, որը չի ընդունում այսօրվա իշխանություններին։
«Նրա փորձն ու ռեսուրսները (ֆինանսական, ներքին և արտաքին քաղաքական) թույլ կտան համախմբել քաղաքական դաշտի այն հատվածին, որն ապրիորի ընդդիմություն է ներկայիս իշխանության նկատմամբ (ՀՀԿ-ին), և այն հատվածին, որը շուտով կհամոզվի, որ Փաշինյանի հետ նրանց ճանապարհները բաժանվում են», —նշեց Հակոբյանը։
Ապագա ընտրությունները զտիչ դեր կունենան, պատահական մարդիկ, որոնք այսօր կան կառավարությունում, իրենց ճանապարհով կգնան։ Եվ այդ ճանապարհը, քաղտեխնոլոգի կարծիքով, Քոչարյանին ավելի մոտ կլինի։
Կմիանան նաև նրանք, ովքեր ի սկզբանե դժգոհ էին ընթացիկ փոփոխություններից կամ հիասթափվել են Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Ընդ որում, ընտրվելու առումով անձամբ Քոչարյանի հնարավորությունները չափազանց քիչ են։ Նա կարող է աջակցել ընդդիմադիր միջուկի ստեղծմանը, բայց նրանց պետք կլինի մեկ այլ, ավելի հայտնի թեկնածու, որի նկատմամբ հասարակությունը քիչ թե շատ չեզոք վերաբերմունք ունի։
«Գուցե նոր դեմքեր լինեն։ Սակայն պրագմատիկ տեսանկյունից, նույնիսկ նման ռեսուրսներ և դրսից աջակցություն ունենալով, անձամբ Քոչարյանի` ընտրություններում հաջողության հասնելու շանսերը քիչ են», — ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ էին արձակել Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Սակայն պետական մեղադրանքը դեռ հանված չէ և բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։
Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորել էր հուլիսի 28-ին։ Նրան մեղադրում են 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Խոսքը 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ընդունել ԿԸՀ-ի տվյալներն ու դուրս էին եկել փողոց։ Ցուցարարների դեմ մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ մահացել էին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։
Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեղեկություններով` եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով ստորագրի Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ապա բանակը չի ենթարկվի այդ որոշմանը։ Նա իր կարծիքը լրագրողներին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ։
«Բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ, քանի որ Օնիկ Գասպարյանն էլ այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը կարևոր չէ, նա լուծում է բանակի հարցը։ Իրեն կարող են խոստանալ պաշտոններ, բայց երբ ինքը դուրս գա, կորպուսի բոլոր հրամանատարներին փոխելու, ամբողջ ռազմական ուժը փչացնելու հնարավորություն կտա, ինչպես դա փչացրեց Նիկոլ Փաշինյանը` իր իշխանության առաջին օրերին մտնելով բանակ, կոռուպցիա փնտրելով, Քառօրյա պատերազմի հանձնաժողով ստեղծելով։ Այժմ փաստարկն այն է, որ բանակը չի ենթարկվելու, իսկ եթե ենթարկվի, կնշանակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ քանդում է բանակը»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով`բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամաններին։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը` Մանուկյանը նշեց, որ համոզված է` Սարգսյանի վրա ճնշումներ են եղել։
«Նախագահի հետ հանդիպումից տպավորություն ստացա, որ մտահոգված էր օրենքի կատարումով։ Մտահոգված էր նաև, որ իր ստորագրած փաստաթուղթը բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության շրջանում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխան է ընթանում, որին ներկա է նաև վարչապետը։
Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան
Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։
Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել Ազգային ժողովի բակում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը



