00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանն ու արտահերթ ընտրությունները. նոր ընդդիմությանը նոր «դեմք» է պետք

© Photo : administration of Robert KocharyanВторой Президент Армении Роберт Кочарян во время открытия нового терминала аэропорта "Звартноц" (2007 год)
Второй Президент Армении Роберт Кочарян во время открытия нового терминала аэропорта Звартноц (2007 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահը կփորձի իր շուրջը համախմբել բոլոր նրանց, ովքեր Փաշինյանի հետ նույն ճանապարհով չեն գնա։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն արտահերթ ընտրություններում, նրա կողմից ստեղծվող կոալիցիան ձևական նոր առաջնորդի կարիք ունի, Sputnik ռադիոկայանի թղթակցին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյան-Փաշինյան դիմակայություն․ ինչի՞ կհանգեցնի Հայաստանի նախկին նախագահի վերադարձը

Օգոստոսի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ Նա պնդեց, որ իր վերադարձն անհրաժեշտ է, որովհետև Հայաստանի նոր իշխանությունը ոչ ադեկվատ ձևով է արձագանքում երկրի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպեց վարչապետության 100-օրյա գործունեությունն ամփոփելու համար։

Հակոբյանի խոսքով` օրեր առաջ տեղի ունեցած հանրահավաքի ձևաչափն ու նպատակը մեկն էր` ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս ցույց տալ, որ ժողովուրդն աջակցում է Փաշինյանին։

«Ցույց տալ, որ իր շուրջը համախմբվածություն կա։ Սա կարևոր է և՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ որոշ աշխարհաքաղաքական խաղացողների հետ տարաձայնություններ կան, և՛ ներքաղաքական տրանսֆորմացիայի տեսանկյունից։ Քոչարյանի վերադարձով ընդդիմադիր դաշտ է ձևավորվում, որը, ի դեմս ՀՀԿ-ի, կար զուտ ֆորմալ առումով», — ասաց Հակոբյանը։

Второй президент Армении Роберт Кочарян и министр обороны Серж Саргсян на открытии новой столовой в воинкой части (2003 год) - Sputnik Արմենիա
Նախագահի անձեռնմխելիությունը. կարո՞ղ է արդյոք Քոչարյանը հենարան դառնալ Սարգսյանի համար

Նրա խոսքով` Քոչարյանի վարկանիշը մեծ չէ։ Նա այն քաղաքական գործիչներից մեկն է, ով հասարակության մեջ ամենաքիչ դրական ընկալումն ունի։ Սակայն դա չի նշանակում, որ նրան չի հաջողվի համախմբել հասարակության այն սակավաթիվ հատվածին, որը չի ընդունում այսօրվա իշխանություններին։

«Նրա փորձն ու ռեսուրսները (ֆինանսական, ներքին և արտաքին քաղաքական) թույլ կտան համախմբել քաղաքական դաշտի այն հատվածին, որն ապրիորի ընդդիմություն է ներկայիս իշխանության նկատմամբ (ՀՀԿ-ին), և այն հատվածին, որը շուտով կհամոզվի, որ Փաշինյանի հետ նրանց ճանապարհները բաժանվում են», —նշեց Հակոբյանը։

Ապագա ընտրությունները զտիչ դեր կունենան, պատահական մարդիկ, որոնք այսօր կան կառավարությունում, իրենց ճանապարհով կգնան։ Եվ այդ ճանապարհը, քաղտեխնոլոգի կարծիքով, Քոչարյանին ավելի մոտ կլինի։

Կմիանան նաև նրանք, ովքեր ի սկզբանե դժգոհ էին ընթացիկ փոփոխություններից կամ հիասթափվել են Փաշինյանի իշխանության գալուց հետո։

Ընդ որում, ընտրվելու առումով անձամբ Քոչարյանի հնարավորությունները չափազանց քիչ են։ Նա կարող է աջակցել ընդդիմադիր միջուկի ստեղծմանը, բայց նրանց պետք կլինի մեկ այլ, ավելի հայտնի թեկնածու, որի նկատմամբ հասարակությունը քիչ թե շատ չեզոք վերաբերմունք ունի։

«Գուցե նոր դեմքեր լինեն։ Սակայն պրագմատիկ տեսանկյունից, նույնիսկ նման ռեսուրսներ և դրսից աջակցություն ունենալով, անձամբ Քոչարյանի` ընտրություններում հաջողության հասնելու շանսերը քիչ են», — ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ էին արձակել Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Սակայն պետական մեղադրանքը դեռ հանված չէ և բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։

Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորել էր հուլիսի 28-ին։ Նրան մեղադրում են 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Խոսքը 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ընդունել ԿԸՀ-ի տվյալներն ու դուրս էին եկել փողոց։ Ցուցարարների դեմ մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ մահացել էին։

Լրահոս
0