00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ո՞ւմ է ձեռնտու հոլիվուդյան կինոպրոդյուսերի կալանքը

© Photo : IMDb profileКинопродюсер Степан Мартиросян
Кинопродюсер Степан Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խարդախության համար մեղադրվող կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը Հայաստանի հարցման պատճառով ավելի քան ինը ամիս է` մոսկովյան մեկուսարանում է։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Ռուսաստանի գերագույն դատարանը օրինական է ճանաչել խարդախության համար պատասխանատվության ենթարկելու համար հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու որոշումն ու չի բավարարել բողոքարկումը։

Кинопродюсер Степан Мартиросян и актер Сильвестер Сталоне - Sputnik Արմենիա
Սկանդալային պրոդյուսերին Հայաստանին կհանձնեն

Մարտիրոսյանը մեղադրվում է 2011-2013 թվականներին ֆիլմի իրավունքները գնելու համար հատկացրած 50 մլն դոլարը յուրացնելու համար։ 2018 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայի քաղաքային դատարանն անօրինական է ճանաչել Մարտիրոսյանին հայ իրավապահների հանձնելու որոշումը և գործը նոր քննման է ուղարկել, սակայն Գերագույն դատախազության որոշումը կրկին օրինական է ճանաչվել։

Sputnik-ի հետ հարցազրույցում փաստաբան Դմիտրի Ռոշչինն ընդգծել է, որ Մարտիրոսյանը «Հայաստանի տարածքում հանցագործություն չի կատարել ու չէր կարող կատարել, քանի որ մեղադրող կողմի ներկայացրած գործարքներն ԱՄՆ-ի տարածքում են իրականացվել»։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Հայաստանում քրեական գործի հարուցումը տարածքային իրավասության խախտում է։

Մարտիրոսյանը 2001 թվականից Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահ, գործարար Վիտալի Գրիգորյանցի ընկերությունում ներդրումների, անշարժ գույքի և կինոբիզնեսի գծով գլխավոր մենեջեր է աշխատել։ Հայաստանում քրեական գործ հարուցելը պարզաբանում են այն հանգամանքով, որ այդ բանկի գլխավոր գրասենյակը հենց Երևանում է գտնվում։

Դատաստանի սպառնալիք

Խարդախության համար մեղադրվող հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի փաստաբան Դմիտրի Ռոշչինն ասում է, որ անհայտ անձինք սպառնում են իր պաշտպանյալին։ Նա կարծում է` հետապնդման պատվիրատուները վախենում են, որ հայկական իշխանության ներկայացուցիչներին վարկաբեկող տեղեկություն կհրապարակվի։ Միաժամանակ, Մարտիրոսյանի խոսքով, ինքն արդեն 33 տարի է` ԱՄՆ-ում է ապրում ու Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։

Մարտիրոսյանը հայտնել է, որ «Փախուստի ծրագիր» ֆիլմի ձախողումից հետո է իր նախկին գործընկեր, ֆիլմի համաներդրողը դիմել Հայաստանի իրավապահ մարմիններին։ Ավելի ուշ Մարտիրոսյանը պնդում էր, որ բանտում «բարև են փոխանցել» նախկին գործընկերոջից։

«Նա վախենում է իր կյանքի համար, — պարզաբանել է փաստաբան Ռոշչինը, — կարծում է, որ քրեական հետապնդումը կարող է իշխանության վերնախավում կոռուպցիայի հետ կապված հանգամանքներ բացահայտել»։

Մարտիրոսյանի քույրը` Բեսսին (ԱՄՆ քաղաքացի, հունվարի 16-ից Մոսկվայում է), ասել է, որ անհայտ անձինք սպառնում են վրեժ լուծել իրենից ու պրոդյուսերի ընկերներից։ Կնոջ խոսքով` իրեն մշտապես հետապնդում ու լուսանկարում են անհայտ անձինք։

«Ստեփանը չափազանց շատ բան գիտի։ Նրանք ուզում են, որ ես էլ լռեմ։ Այսօր նրա բոլոր ընկերները լռում են։ Վերջերս ճամպրուկս գողացել են. կորել են փաստաթղթերն ու դատարանի նիստի ժամանակ արված լուսանկարները։ Անհայտ անձինք սպառնում էին, որ թաքուն մեկ կիլոգրամ կոկաին կգցեն մոտս», — ասել է Բեսսին։

Кинопродюсер Степан Мартиросян и актер Сильвестер Сталоне - Sputnik Արմենիա
Մարտիրոսյանի խճճված գործը. հոլիվուդյան ազդեցիկ պրոդյուսերին կհանձնեն Հայաստանին

«Եղբորս չեն ծանուցել քրեական գործի մասին։ Նրան կանգնեցրել են «Դոմոդեդովո» օդանավակայանում, թեև մինչ այդ նա հանգիստ շրջել է եվրոպական երկրներով։ Ավելին` Ստեփանը Հայաստանում պաշտոնյա չէ, սակայն նրա գործը հատուկ քննչական բաժինն է քննում։ Կասկածելի է, որ գործը հարուցվել է գործարքը կատարելուց վեցը տարի անց», — ընդգծել է քույրը։

Հոլիվուդյան սցենարիստ ու կինոպրոդյուսեր Թերի Ջորջը Գերագույն դատարանի նիստից առաջ պաշտպանել է Ստեփան Մարտիրոսյանին։ Նա դիմում է գրել Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևին` նշելով, որ ծանոթացել է Մարտիրոսյանի հետ Սիլվեստեր Ստալոնեի ու Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ «Փախուստի նախագիծը» ֆիլմի նկարահանման ժամանակ։

«Զարմացա, երբ իմացա, որ Մարտիրոսյանին Մոսկվայում կալանավորել են։ Ամերիկյան կինոինդուստրիայում նա շատ հարգված մարդ է», — ընդգծել է սցենարիստն իր դիմումում։

Փաստաբան Ռոշչինն ավելի վաղ հայտնել է, որ Մարտիրոսյանի ձերբակալությունը սադրանք է, որը նախաձեռնել են ԱՄՆ հատուկ ծառայությունները նրա ֆիլմի նկարահանումները տապալելու նպատակով։ Կինոպրոդյուսերը պատրաստվում էր հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ դրական ֆիլմ նկարահանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։

Ստեփան Մարտիրոսյանին ձերբակալել էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ աշխատանքի բերումով Մոսկվա էր մեկնել։ Հայաստանի հարցման պատճառով նա ավելի քան ինն ամիս է` մոսկովյան մեկուսարանում է գտնվում։

Մարտիրոսյանը Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր է, նա մասնակցել է ավելի քան 15 ֆիլմի նկարահանման այնպիսի հայտնի կինոաստղերի հետ, ինչպիսիք են Ռոբերտ Դե Նիրոն, Սիլվեստր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Մարկ Ուոլբերգը, Մայքլ Դուգլասը, Փիրս Բրոսնանը և Ջեյք Ջիլենհոլը։ «Փախուստի ծրագիրը», «Ողջ մնացածը», «Նոյեմբերի մարդ», «Սառած հող», «Ֆրիլանսերները» և մի շարք այլ ֆիլմերի պրոդյուսերներից է։

Լրահոս
0