Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. 22 ապրիլի 2018 թ

Արցախյան քառակուսի. արդյո՞ք Փաշինյանին պետք է հանդիպել ՀՀ նախկին նախագահներին

536
(Թարմացված է 23:35 08.08.2018)
ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նախկին համանախագահը կարծում է, որ Փաշինյանը պետք է հանդիպի հանրապետության նախկին նախագահների հետ։ Փորձագետներն այս հարցում այդքան էլ լավատես չեն։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանի նոր իշխանությունները արցախյան հիմնախնդրի վերաբերյալ երկրի քաղաքականությունը պետք է քննարկեն նախկին նախագահների հետ։

Օրերս ռուս դիվանագետ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը առաջարկել էր Հայաստանի ներկայիս ու նախկին առաջնորդներին հանդիպել ու միասին քննարկել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Կազիմիրովի դիրքորոշմանն աջակցեց «Նորավանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը: Նրա խոսքով` նման հանդիպումը բավականին նպատակահարմար կլիներ։

«Նախկին նախագահներն անմիջականորեն մասնակցել են արցախյան բանակցություններին ու բոլորից լավ են տիրապետում գործընթացի նրբություններին։ Դա վերաբերում է ոչ միայն նրանց իշխանավարման շրջանին, այլև ժամանակակից փուլին», – ասաց Վերանյանը։

Ընդ որում` այդպիսի հանդիպումը օգուտ կտա ոչ միայն գործող իշխանություններին, այլև երկրի նախկին ղեկավարությանը։ Նրա խոսքով` այն կնպաստի քաղաքական դաշտում կայունության հաստատմանն ու լարվածության նվազեցմանը։

Վերանյանի կարծիքով` ներքաղաքական հակասությունները բացասաբար են անդրադառնում երկրի իրավիճակի վրա, քանի որ Ադրբեջանն այդ առիթը բաց չի թողնում բանակցային գործընթացի վրա ազդելու համար։

Ինչ վերաբերում է բազմակողմանի հանդիպման հնարավորությանը, ապա այդ ճանապարհին բազում խոչընդոտներ կան, թեև՝ Փաշինյան-Տեր–Պետրոսյան հանդիպման նախադեպ կա։

«Այս դեպքում, երևի ավելի լավ կլիներ, որ գործընթացը նախաձեռներ Լևոն Տեր–Պետրոսյանը», – ասաց Վերանյանը։

Քաղաքագետի խոսքով` Փաշինյանի ու Սարգսյանի հարաբերությունները լարված են, բայց Տեր-Պետրոսյանը կարող է մի փոքր հանդարտել կրքերը։ Այլ հարց է` Քոչարյանը. ներկայիս իշխանությունների ու երկրորդ նախագահի միջև ընկած իրավական գործընթացներն ու հակասությունները բարդացնում են իրավիճակը։

Այլ կարծիքի է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նա կասկածամտորեն է վերաբերում այդ հանդիպման հնարավորությանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգը նշեց, որ Կազիմիրովի դիրքորոշումը հասկանալի է, քանի որ նախկին նախագահների ու գործող վարչապետի մոտեցումները մի փոքր տարբեր են։

«Առաջին նախագահի օրոք բանակցային գործընթացին մասնակցում էին Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը, Քոչարյանի օրոք Ստեփանակերտը դուրս եկավ բանակցություններից», – ասաց Բադալյանը։

Դրանից հետո, փաստացի, բանակցությունները փոխվեցին ինքնորոշման հարցից տարածքային վեճի։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը փորձեց վերադառնալ բանակցությունների 90–ականների ձևաչափին։ Ընդհանուր առմամբ արցախյան կարգավորման հարցում որոշակի խառնաշփոթ է նկատվում։

«Կազիմիրովի հայտարարությունը կարելի է որպես բարի կամք դիտարկել, քանի որ Ադրբեջանն օգտվում է նախկին ու ներկայիս իշխանությունների մոտեցումների տարբերությունից», – ասաց Բադալյանը։

Մյուս կողմից էլ` Տեր–Պետրոսյանի ու Քոչարյանի փոխադարձ անհանդուրժողականությունը, նրա կարծիքով, փաստացի անձնական շահի է հասել։ Երկրորդ ու երրորդ նախագահներն էլ տարաձայնություններ ունեին (կամ այդպես էին ցույց տալիս) ։ Բնականաբար, Փաշինյանի ու Սարգսյանի միջև էլ խնդիրներ կան։

«Այդ չորս ղեկավարները չեն կարող բանակցությունների սեղան նստել։ Նախկին ու ներկա առաջնորդների միջև եղած անհանդուրժողականությունը, թշնամանքն ու երբեմն՝ ատելությունն այնքան մեծ է, որ նրանք չեն կարող ընդհանուր հայտարարի գալ Արցախի հարցի շուրջ», – ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` օբյեկտիվորեն դրան խոչընդոտում է նաև այն, որ Քոչարյանը կալանավորված է ու երեք ղեկավարները նրանք «հյուր չեն գնա»։ Վերջին տվյալների համաձայն` Սարգսյանը երկրում չէ։ Մնում են Փաշինյանն  ու Տեր–Պետրոսյանը, որի հետ հանդիպելուց հետո վարչապետն ասաց, որ ոչ մի նոր բան չիմացավ։

«Այսպիսով` նա ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանի կարիքը չունի»,  –ասաց Բադալյանը։

Այսպիսով՝ չորս ղեկավարների միջև այնքան լուրջ հակասություններ ու անձնական անհանդուրժողականություն կա, որ նույնիսկ ազգային շահերը չեն կարող ստիպել նրանց միասին հավաքվել։

Բադալյանի խոսքով` «ազգային շահ» հասկացությունը նրանք տարբեր կերպ են ընկալում։

«Հուզական  գործոնն այնքան ուժեղ է, որ այն թույլ չի տա բանակցությունների սեղան նստել, թեև Հայաստանում կային գործիչներ, որոնք խոսում էին նման անհարժեշտության մասին», – նշեց Բադալյանը։

Հիշեցնենք, որ նման խոսակցությունները սկսվել են հուլիսի կեսերին, երբ արտաքին քաղաքականության հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը հարցազրույցներից մեկու հայտնել էր, որ հնարավոր է մի օր Սերժ Սարգսյանը ներառվի արցախյան կարգավորման հարցում՝ որպես հատուկ դեսպանորդ։ Թեև շուտով այդ տարբերակը բացառվեց։

Նշենք, որ  Կազիմիրովի խոսքով, վերջերս Հայաստանի ներքին իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ երկրի ականավոր գործիչների միջև բախումներ են սկսվել։

Նա համոզված է, որ Հայաստանի ներքին բախումները չեն նպաստում արցախյան բանակցություններում դիրքերի ամրապնդմանը։ Ու պատահական չէ, որ ադրբեջանական կողմն արդեն փորձում է մեղադրել Երևանին հանդիպումներն ու բանակցությունները ձգձգելու մեջ։ Ոչ միայն ներքին գործընթացները, այլև բանակցային գործընթացը պահանջում են, որ երկրի բոլոր առանցքային ուժերը միասնական գործեն:

536
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (87)
Ըստ թեմայի
«Թավշյա հեղափոխությունն» ու թուրքական պարանոյան. Անկարան մոռացա՞վ արցախյան հիմնախնդիրը
Իրականում, Արցախյան հարցում դիրքորոշման հստակեցումն անհրաժեշտ է
Քոչարյանը, ընտրությունները և Արցախ հանձնողները․ լու՞րջ եք ասում
Արցախը` բանակցություններում. Ադրբեջանին պետք է «համոզել» ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով