ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ Երևանի քաղաքապետի որևէ թեկնածություն չի առաջադրի հուլիսի 16-ին կայանալիք ընտրությանը. ավելին խմբակցությունը չի մասնակցի Ավագանու համապատասխան նիստին։
«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։
Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»։
Հիշեցնենք, որ թեկնածու չի առաջադրելու նաև մայրաքաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը։ Մինչ այս պահը թեկնածու առաջադրելու մասին հայտարարել էր միայն «Երկիր ծիրանին»