00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:11
5 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը բանակցային հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը. նախարար

© Photo : official site of the Prime minister of RAМинистр иностранны дел Армении Зограб Мнацаканян
Министр иностранны дел Армении Зограб Мнацаканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարը վստահեցնում է` առանց Արցախի որոշիչ ձայնի` Հայաստանն ինչ էլ պայմանավորվի, կարգավորումը բնական չի լինելու։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Ղարաբաղի խնդրի շուրջ են բանակցությունները, և հիմնական սուբյեկտն այստեղ Ղարաբաղն է, ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Հեռանկար» քաղաքական-հասարակական վերլուծական ծրագրի հաղորդավար Արամ Աբրահամյանի հետ զրույցում` խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:

«Հարցը եղել է Ղարաբաղի մասին, հարցը եղել է Ղարաբաղի բնակչության մասին, Ղարաբաղի ժողովրդի մասին։ Մեզ համար հարցը եղել և մնում է նույնը․ 150 000 մարդկանց, որոնք ունեն իրենց անունները, իրենց ընտանիքները, իրենց տները, իրենց ֆիզիկական անվտանգության ապահովման երաշխավորման մասին է։ Սա է եղել միշտ հարցը։ Հիմնական կո՞ղմ է․ իհարկե, հիմնական կողմ է, որովհետև իրենց կյանքի մասին է խոսքը, իրենց անվտանգության մասին է խոսքը, ֆիզիկական անվտանգության մասին է, իրենք են եղել զինադադարը ստորագրող կողմ 1994թ.: Սա իրողություն է, որը միշտ եղել է»,- ասել է նա։

Նախարարի խոսքով` Հայաստանը եղել է բանակցող կողմ և մնում է բանակցող կողմ, մնում է հավատարիմ խիստ բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորման ապահովմանը։

Премьер-министр Армении Никол Пашинян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Փաշինյանի պատասխանը Ալիևին. բանակցություններ եք ուզում` կլինեն... Արցախի հետ

«Սա էլ է սկզբունք, որը հստակորեն դրված է նաև Կառավարության ծրագրի մեջ, և Հայաստանն իր այդ գործառույթը հստակորեն կատարել է, շարունակում է կատարել և մնում է հավատարիմ այդ գործառույթը կատարելու հարցում»,- նշել է նա։

Զոհրաբ Մնացականյանը միաժամանակ ընդգծել է, որ, ի վերջո, առանց Արցախի որոշիչ ձայնի` Հայաստանն ինչ էլ պայմանավորվի, կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու։ Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և այդ սկզբունքը եղել և մնում է օրակարգում։

«Երկու կարևորագույն հարց կա մեզ համար բանակցային գործընթացի մեջ՝ ստատուս և անվտանգություն։ Այս հարցի շուրջ է, որ մենք փորձում ենք գտնել այն, ինչ որ կոչվում է փոխզիջում։ Բնականաբար, եթե մենք խաղաղ կարգավորման ենք գնում, խաղաղ կարգավորման հիմքում դրված է փոխզիջումը։ Չի կարող մեկ կողմը ստանալ ամեն ինչ, մյուս կողմը չստանալ ոչինչ, կամ ավելի շատ, կամ ավելի քիչ, այնպես որ բանակցության իմաստը դա է, որ կողմերը դուրս գան բանակցություններից բավարարված՝ կարողանալով համոզված լինել, որ փոխզիջումը լավագույնս է արտահայտում մի կողմի կամ մյուս կողմի նպատակները։ Մեր դեպքում ստատուսի և անվտանգության հարցերն ամենաէական հարցերն են, որոնք դրված են բանակցային սեղանին»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մադրիդյան սկզբունքներն ունեն իրենց հստակ տեղը։

«Կա բանակցային գործընթացի էության էվոլյուցիա։ Հիմա մենք այն փուլում ենք, երբ որ վերներգրավվում ենք գործընթացի մեջ։ Մենք այսօր ունեցել ենք արդեն․ եթե նկատել եք, առաջին օրվանից և վարչապետի, և իմ կողմից, ներգրավվածություններ են եղել տարբեր մակարդակներով։ Ես անձամբ առիթն ունեցել եմ նախարարների մակարդակով ընդգրկվել՝ չասեմ բանակցությունների, այլ ավելի շատ՝ շփումների մեջ Ռուսաստանի արտգործնախարարի, Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք անմիջական կապի մեջ ենք համանախագահների հետ, համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, որոնք անմիջապես վարում են բանակցություններ կամ օգնում են այդ գործընթացին։ Շատ շուտով կլինեն նաև մյուս քայլերը, դինամիկան անհրաժեշտ է պահպանել։ Այս վերներգրավման գործընթացում մենք փորձում ենք գնահատել, տեսնել, թե ինչպես ենք ձևակերպում մեր հետագա քայլերը։ Ես շատ զգուշորեն եմ ձևակերպում, որովհետև ինձ համար մեթոդաբանական առումով շատ էական է ապահովել այս ներգրավման գործընթացը»,- ասել է նա։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ զգուշությունը շատ կարևոր է, որովհետև ներգրավման գործընթաց է։

«Ես կրկնում եմ այն երեք հիմնական սկզբունքները, որ վերաբերում են մեր ներգրավմանը՝ խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահների ֆորմատ, խաղաղությանը նպաստող միջավայր, ես գծեցի այն, ինչ մեզ համար չափազանց կարևոր և առաջնային է՝ ստատուս և անվտանգություն»,- ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով` Հայաստանն այս սկզբունքներով է հիմա ապահովում բանակցությունների շարունակությունն այնտեղից, որտեղ որ դրանք ընդհատվել են։

Լրահոս
0