00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր հանդիպում Վաշինգտոնում. ինչ սպասել Սարգսյանի և Պոմպեոյի բանակցություններից հետո

© Photo : official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян встретился с Гос.секретарем США Майком Помпео (29 июня 2018). Вашингтoн
Президент Армении Армен Саркисян встретился с Гос.секретарем США Майком Помпео (29 июня 2018). Вашингтoн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ը և Հայաստանը հայտարարում են համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամության մասին, բայց չեն շտապում չեղյալ հայտարարել կրկնակի հարկադրումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի նախագահի և ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումը նշանակալի իրադարձություն է, քանի որ այն նման բարձր մակարդակում առաջին շփումն է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Արմեն Սարգսյանի և Մայք Պոմպեոյի միջև Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները։

Президент Армении Армен Саркисян принял участие на приеме, посвященном 100-летию Первой Республики Армения в Сенате (26 июня 2018). СШA - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ. տեսանյութ

«Պետք է փաստել, որ դա եղել է «Նոր Հայաստանի» նոր նախագահի առաջին հանդիպումն ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ։ Պոմպեոյի նախորդ Ռեքս Թիլերսոնը, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում կարճ է աշխատել և չի հասցրել հանդիպել Հայաստանի նախորդ ղեկավարության հետ», — հիշեցրեց փորձագետը։

Վաշինգտոնում պետքարտուղարի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահն ասել է, որ «Նոր Հայաստանը» պատրաստ է շարունակել ամրապնդել ԱՄՆ-ի հետ բազմակողմանի համագործակցությունը։

Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ քննարկումների հիմնական թեման հիմա տնտեսությունը և ներդրումներն են։ Նա ենթադրում է, որ Հայաստանի քաղաքական իրադարձությունները նոր հեռանկարներ են բացում երկկողմանի կապերի ակտիվացման համար։

Հայ-ամերիկյան տնտեսական օրակարգի հիմնական թեմաներից մեկը կրկնակի հարկումը բացառելու հարցն է, որը կընդլայնի ամերիկյան շուկա հայկական ապրանքներն արտահանելու հնարավորությունները։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը դեռ այս տարվա փետրվարին հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել կրկնակի հարկումը բացառելու թեման։

Հայաստանում կարծում են, որ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև «սառը պատերազմի» ժամանակներից գործող կրկնակի հարկման մասին օրենքը հիմա կորցրել է իր արդիականությունը և խանգարում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև լիարժեք տնտեսական երկխոսությանը։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Սա կարևոր սկիզբ է ԱՄՆ–ի հետ հարաբերությունները ամրապնդելու տեսանկյունից»

Կրկնակի հարկումը բացառելու մասին  համաձայնագիրը երկու կողմերի միջև կնքվող պայմանագիր է, որը սահմանում է կանոններ, որոնց համաձայն ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից հարկեր են գանձվում այն դեպքերում, երբ եկամուտ բերող ակտիվները չեն գտնվում եկամուտ ստացողի ռեզիդենտության երկրում։ Այլ կերպ ասած, եթե արտասահմանում աշխատող հայկական ընկերությունից հարկ են գանձել, ապա Հայաստանում արդեն չեն կարող կրկնակի գանձել (և հակառակը)։

Ինչպես կարծում է քաղաքագետը, առաջիկայում դժվար թե առաջխաղացում լինի այդ ուղղությամբ։ Նման համաձայնագրերի ստորագրումը բարդ և երկարատև գործընթաց է ցանկացած պետության և ԱՄՆ-ի համար։ Այստեղ շատ բան կախված է խոշոր և ազդեցիկ ներդրողներից, որոնք կարող են ազդել ամերիկյան վարչակազմի վրա և ստիպել նրան չեղարկել կրկնակի հարկումը։

Բայց, քանի որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունն այդքան մեծ չէ, նման համաձայնագրի հույս առայժմ չկա։

Եվս մի թեմա, որն այսպես թե այնպես շոշափվում է երկկողմանի հարաբերություններում, Իրանի խնդիրն է։ ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից, իսկ Մայք Պոմպեոն Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու կողմնակիցներից է։ Միաժամանակ Հայաստանը շարունակում է զարգացնել ռազմավարական գործընկերությունը հարավային հարևանի հետ, քանի որ շատ առումներով Թեհրանի հետ հարաբերություններն այլընտրանք չունեն Երևանի համար։ Ելնելով դրանից՝ Սարգսյանը կարծում է, որ ԱՄՆ-ը կշարունակի ըմբռնումով մոտենալ հայ-իրանական երկխոսությանը, հասկանալով, թե ինչ իրավիճակում է գտնվում հարավկովկասյան պետությունը՝ արևելքից ու արևմուտքից արգելափակված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

Լրահոս
0