Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը ծանոթացել է Ալիևի հետ

442
(Թարմացված է 23:15 14.06.2018)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծանոթացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծանոթացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Facebook սոցցանցում ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետը։

«Այնտեղ ներկա էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` դա «ծանոթության արարողակարգի» նման մի բան էր, որևէ շփում, զրույց կամ քննարկում չի եղել, նկատեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Մոսկվայում էր` ուղիղ միացումից հետո վարչապետը սկսեց նախապատրաստվել Երևան վերադառնալուն։

442
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (404)