00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:10
1 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
On air
19:41
33 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարժ Մոսկվա–Երևան հարաբերություններում. ինչի՞ մասին չարժե, որ մտահոգվեն Ռուսաստանում

© Photo : official site of the Prime minister of RAВстреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи
Встреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչ իշխանության գալը քաղաքական գործիչների արած հայտարարությունները էական դեր չեն խաղում. ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով պատմությունը դա հստակ ապացուցում է։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի` իշխանության գալու մեթոդները չպետք է մտահոգեն Ռուսաստանին, պետք է հարաբերություններ կառուցել, Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի (ՌՊՀՀ) արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը ընդգծում է` Ռուսաստանի հետ հարաբերություններում սկսվել է նոր փուլ

Քաղաքագետը նշեց, որ հայկական նոր իշխանությունների քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանում մտավախություններ եղել են ու կան, քանի որ Մոսկվան չափազանց զգուշավոր է վերաբերվում զանգվածային ակցիաներին, որոնք իշխանափոխության են բերում։

«Բանն այն է, որ շատ հաճախ այդ ակցիաները միակողմանի, միանշանակ աջակցություն են ստանում, ինչպես ասում է Վլադիմիր Պուտինը «արևմտյան գործընկերների» կողմից», – ասաց Մարկեդոնովը։

Հարցը դավադրության մեջ չէ, բացի այդ քաղաքագետը նաև չի պնդում, թե Արևմուտքն է կազմակերպում այդ ակցիաները։ Սակայն արևմտյան երկրներն աջակցում են դրանց` չհասկանալով մանրուքներն ու հակաիշխանական բողոքը դիտարկելով որպես ժողովրդավարության դրսևորում։ Իսկ վտանգն այդ երկրներին Ռուսաստանի դեմ տրամադրելու փորձերն են, կարծում է փորձագետը։

«Մոսկվան, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, ինչ–որ առումով` Ուկրաինայի փորձից ելնելով, դադար է վերցրել Հայաստանի հետ  հարաբերություններում, և ուզում է տեսնել, թե արդյոք կփոխվի արտաքին քաղաքական ուղղվածությունը», – նշեց Մարկեդոնովը։

Նա հավելեց, որ նոր իշխանություններն ամենասկզբից հայտարարեցին հանրապետության արտաքին քաղաքական վեկտորի անփոփոխ լինելու մասին։

Մարկեդոնովը կոչ արեց Հայաստանի նոր ղեկավարությանը չտալ գնահատականներ ելնելով մինչև իշխանության գալն արված նրանց հայտարարություններից ։

Որպես Մոսկվայի և Երևանի միջև ռազմավարական միության կողմնակցի` նրան դուր է գալիս առաջացած աշխատանքային «եռուզեռը» երկկողմ հարաբերություններում։ Եվ եթե Սոչիում Փաշինյանի և Պուտինի հանդիպումն ավելի շատ խորհրդանշական բնույթ էր կրում, ապա Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցություններն աշխույժ աշխատանքային մթնոլորտում էին անցնում։

«Դիվանագետները հանդիպեցին, որոշակի դրական շարժ կա. Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО), ՄԱԿ–ում ընդհանուր բեքգրաունդն ու այլ բաներ», – ասաց Մարկեդոնովը։

Միևնույն ժամանակ նա այդ «շարժը» տեսնում է ոչ միայն Լավրովի և Մնացականյանի, այլև երկու երկրների պաշտպանության նախարարներ` Սերգեյ Շոյգուի և Դավիթ Տոնոյանի հարաբերություններում, սակայն, լավ չի հասկանում, թե ինչպես են փոխգործակցելու ՌԴ և ՀՀ անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևն ու Արմեն Գրիգորյանը։

Встреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը. գազի հարցը կլինի՞ ֆուտբոլային օրակարգում

Մարկեդոնովը կարծում է, որ Պատրուշևն ու Գրիգորյանը շատ տարբեր մարդիկ են, այդ պատճառով հետաքրքիր կլինի դրան հետևելը։

Մշակվել է նաև երկու երկրների տնտեսական բլոկների փոխգործակցությունը, ավելացրեց փորձագետը։

Նա նշեց, որ Ռուսաստանը ճիշտ դիրքորոշում է զբաղեցնում, «չմտահոգվելով», թե ով և ինչպես է իշխանության եկել Հայաստանում։

«Կա երկիր, և կա նրա արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Եթե երկիրը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հիանալի է։ Թե ինչպես են մարդիկ իշխանության եկել, հայ ժողովրդի ընտրությունն է», – համոզված է քաղաքագետը։

Նա նշեց, որ Փաշինյանը կկարողանա շփում հաստատել նաև ԵԱՏՄ մյուս առաջնորդների հետ։

Լրահոս
0