00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը` երկու քարի արանքում. Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն

© Sputnik / Aram NersesyanАктивисты требуют отставки ген.прокурора Армении Артура Давтяна и освобождения политзаключенных (21 мая 2018). Еревaн
Активисты требуют отставки ген.прокурора Армении Артура Давтяна и освобождения политзаключенных (21 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետից պահանջում են ազատ արձակել ենթադրվող քաղբանտարկյալներին, բայց նա չի կարող գործել իրավական ընթացակարգերի դեմ։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սկսել է իր առաջին քայլերը՝ ներքաղաքական իրադրությունը կայունացնելու և հասարակական համախմբում ապահովելու ուղղությամբ։ Այսպես, դեռ վարչապետի պաշտոնում ընտրվելուց առաջ այն ժամանակ դեռ բողոքի շարժման առաջնորդը հայտարարում էր, որ իշխանության անցնելու դեպքում իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի երկրում քաղբանտարկյալներ չլինեն։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Карабахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը զբաղվում է քաղբանտարկյալների հարցով. ֆեյսբուքյան հաշվետվություն

Ենթադրվում էր, որ առաջին հերթին խոսքը վերաբերում էր 2016թ-ի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի համակիրներին։ Փաշինյանի ընտրվելուց մեկ օր առաջ՝ մայիսի 7-ին, ազատ արձակվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը։

Նրան մեղադրում էին զինված խմբին աջակցելու համար։ 2016թ-ի հուլիսից Ղուկասյանին կալանքի տակ էին վերցրել այն բանից հետո, երբ նա ակտիվ մասնակցել էր «Սասնա ծռերի» աջակցությանն ուղղված բողոքի ակցիաներին։

Մի քանի օր անց՝ մայիսի 24-ին, կալանքից ազատվեց փաստաբան Կարո Եղնուկյանը, որին նույնպես մեղադրում էին զինված խմբին սատարելու համար։

Խմբի մեկ այլ աջակից Գարեգին Չուգասզյանը գրեթե մեկ ամիս հացադուլ արեց՝ պահանջելով իրավապահ մարմիններից ազատ արձակել զինված խմբի բոլոր անդամներին։

Егине Бишарян и Аветик Ишханян - Sputnik Արմենիա
ՀՀ իշխանություններն առաջին անգամ են ընդունում, որ երկրում քաղբանտարկյալներ կան. Իշխանյան

Մայիսի 24-ին վարչապետը հանդիպեց նրա հետ, որից հետո ակտիվիստը հայտարարեց ակցիան դադարեցնելու մասին։ Լրագրողների հետ զրույցում էլ ասաց, որ իր բոլոր պահանջները բավարարվել են։ Չուգասզյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ զինված խմբի անդամներին ազատ արձակելու հարցն աստիճանաբար կլուծվի գոյություն ունեցող իրավական մեխանիզմների շրջանակում։

Փաշինյանը չի կարող ազատ արձակել խմբի բոլոր անդամներին, դա հակասում է այն փոփոխությունների և բարեփոխումների տրամաբանությանը, որոնց անցկացումը նա համարում է իր քաղաքականության անկյունաքարերից մեկը։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անկախ դատական համակարգին։ Իշխանությունը չպետք է միջամտի դատական մարմինների աշխատանքին, հակառակ դեպքում ո՞րն է նրանց և նախորդ իշխանության տարբերությունը։

Նոր վարչապետն ինչ-որ առումով հայտնվել է երկու քարի արանքում։ Մի կողմից` ակտիվիստները և «Սասնա ծռերի» կողմնակիցները, որոնք պահանջում են կատարել խոստումը և ազատել քաղբանտարկյալներին, որպիսիք համարում են խմբի անդամներին, մյուս կողմից՝ դատական համակարգ ձևավորելու ձգտումը, որը չի ենթադրում քաղաքական իշխանության միջամտությունը դատախազների ու դատավորների գործերին։

Президент Армении Армен Саркисян встретился с протестующими против экплуатации Амулсарского золоторудного месторождения (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սարգսյանը` որպես ՀՀ նախագահ, խոսեց քաղբանտարկյալների մասին

Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի կարծիքով՝ բոլոր գործընթացները պետք է լինեն օրինական, համապատասխանեն երկրի սահմանադրության դրույթներին։ Իրավիճակի դժվարությունն այն է, որ «քաղբանտարկյալ» տերմին, որպես այդպիսին, չկա։

«Քաղբանտարկյալ» հասկացությունն իրավական տերմին չէ։ Որպեսզի մենք կարողանանք քաղաքական դրդապատճառներով ազատազրկման դատապարտված մարդկանց տարբերել մյուսներից, պետք է իրավական առումով ամրագրել «քաղբանտարկյալ» հասկացությունը։ Եթե դա իրավական հասկացություն չէ, ապա, կներեք, ցանկացած քրեական հանցագործի կարելի է համարել քաղբանտարկյալ և պահանջել ազատ արձակել», — ասաց Այվազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Եթե մարդն իր արարքներով լիովին մաքուր է օրենքի առաջ, իսկ նրան դատում են միայն ինչ-որ քաղաքական հայացքների պատճառով, ապա պետք է նախաձեռնել համապատասխան իրավական գործընթացներ և վերանայել այդ քրեական գործը։

Բայց եթե կա լիովին կոնկրետ հանցագործություն, այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբի կամ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեպքում, ապա դատարանը պետք է հստակ ապացուցի, թե նրանց գործողություններում հանցակազմ եղել է, թե ոչ։ Եթե եղել է, ապա սխալ կլինի նրանց քաղբանտարյալներ համարել։ Եթե չի եղել, ապա նրանց պետք է ազատ արձակել։

Լրահոս
0