Արցախ

Էրդողանի ընտրությունն ու «Տոռի» առաքումը. արդյոք Ադրբեջանն արկածախնդրության կդիմի Արցախում

243
(Թարմացված է 09:12 22.05.2018)
Հայաստանի հակաօդային պաշտպանությունը համալրվում է «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով` ժամանակակից զենքով, որը կարող է ավտոմատ ռեժիմով միաժամանակ պայքար մղել օդային հարձակման բոլոր միջոցների դեմ, այդ թվում` գերճշգրիտ հրթիռների։ Միաժամանակ ադրբեջանական ղեկավարությունը սկսել է Հայաստանին սպառնալ արդեն Նախիջևանի տարածքից։

Հայաստանը Նախիջևանից ռմբակոծելու սպառնալիքը կարելի է անտեսել` համարելով ներքին օգտագործման հայտարարություն, սին հոխորտանք։ Դա իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե Հայաստանի արևելյան հարևանի ղեկավարները վերջնականապես կորցնեն մեղսագիտակությունը։ Չէ՞ որ առաջին հերթին պատասխան հարվածն անխուսափելի կլինի (համոզիչ պատասխանի համար հնարավորություններ կան), երկրորդ` դա հազիվ թե թույլ տա նույնիսկ Թուրքիան, չխոսենք Ռուսաստանի մասին։

Հայաստանի նորանշանակ վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումից մեկ շաբաթ անց «Տոռ» զենիթահրթիռային համալիրի առաքման թեման դրա վառ վկայությունն է։ Սա ոչ երկիմաստ գործողություն է, որպեսզի ոչ ոք պատրանք չունենա, որ Ռուսաստանը չի տատանվի, եթե դաշնակցային պարտավորությունները կատարելու անհրաժեշտություն ծագի, թեկուզ միայն ՀԱՊԿ շրջանակում։

Նոր սպառազինությունը Հայաստան առաքելու ֆոնին Բաքուն հսկայական քանակությամբ միջոցներ է ծախսում սպառազինություն գնելու և տարատեսակ զորավարժությունների վրա։ Մայիսի վերջին օրերին Կարսի շրջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Անկասկած, պայմանական հակառակորդը հերթական անգամ կջախջախվի։

Իսկ ահա արցախա-ադրբեջանական դիմակայության գծում իրավիճակի սրման սպառնալիքը, ի տարբերություն Նախիջևանի սահմանի, դժբախտաբար իրական է արդեն տևական ժամանակ։ Ճիշտ է` հիմա իրավիճակը չի նպաստում Բաքվի չափազանց կտրուկ գործողություններին, և դա մի քանի պատճառ ունի։

Ադրբեջանի ընտրությունները, ելնելով իրենց անհուսալի կանխատեսելիությունից, իհարկե, չէին կարող ազդել տարածաշրջանային լարվածության այդ ասպեկտի վրա։ Բայց Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, հասկանալի պատճառներով, անորոշ ժամանակով հետաձգել են Արցախի հարցով բանակցությունները։

Եթե Բաքվում ոչ ոքի չեն լսել և ցանկացել են ձուկ բռնել պղտոր ջրում, ապա հերթական արկածախնդրությունն արդեն մտածված էր։ Բայց ականջ են դնում, ոչինչ չեն անում` սպասելով և միաժամանակ փորձելով հասկանալ, թե ինչպիսի նոր մոտեցումներով հանդես կգա Հայաստանի նոր կառավարությունը բանակցությունների ընթացքում։

Թուրքիան հիմա չի կարող զբաղվել Ադրբեջանի գլխացավանքով, Էրդողանը մեկ ամիս անց պետք է «մասնակցի» իր իսկ ընտրություններին։ Ճիշտ է` երաշխավորված չէ, որ ընդդիմությունն ուժեղ դիմադրություն ցույց չի տա, բայց մի բան հաստատ է, որ այդ դիմադրությունը, տեղի սովորույթների համաձայն, դաժանաբար կճնշվի, բայց ամեն դեպքում շատ բան կախված է բողոքի ակցիաների ուժից։

Հետո Էրդողանը կընտրի ինքն իրեն, Թուրքիան կսկսի խորհրդարանական հանրապետությունից անցում կատարել նախագահականի, իսկ դա գործընթաց է, որը ժամանակ է պահանջում։ Ապագա նախագահն արդեն խոստացել է, որ իր նախագահությունը ձևակերպելուց հետո նոր ռազմական արշավ է սկսելու Սիրիայում` Մանբիջում։ Այնտեղ նա նորից քրդական ինքնապաշտպանության ջոկատներ է գտել, որոնց մտադիր է ջախջախել։

Հետո էլ պետք է հունիսի կեսերին բացվի Տրանսանատոլիական գազատարը։ Ենթադրվում է, որ ադրբեջանական գազը կառաքվի Եվրոպա 2020թ-ին, և հազիվ թե գազատարը դնեն հարվածի տակ։ Ռուսաստանի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նույնպես կստիպի, որ թնդանոթները լռեն, քանի որ երկու խոշոր խաղացողները, որոնք ազդեցություն ունեն հակամարտության կողմերի վրա, այսպես ասած, «պահում են» իրավիճակը։

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական հրադադար պահպանելու օգտին բերված բոլոր փաստարկները, իհարկե, վաղեմության սահմանափակ ժամկետ ունեն, երկարաժամկետ հեռանկարում շատ բան կարող է փոխվել, և այդ ժամանակ իրերի դրությունը կարելի է գնահատել` ելնելով կրկին ստեղծված իրողություններից։ Առայժմ, ամենայն հավանականությամբ, իրավիճակը սովորական է` ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն` ակտիվության պարբերական պոռթկումներով։

Բաքուն, իհարկե, կշարունակի պատրաստվել պատերազմի` զենք գնելով, զորավարժություններ անցկացնելով և մեդիադաշտը սին հայտարարություններով ողողելով։ Դե, սովորականի նման, երբ ԱԳՆ ղեկավարը խոսում է խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին, իսկ պաշտպանության ղեկավարն անդադար հնչեցնում է լայնածավալ պատերազմի կոչեր։ Եվ դա նույնպես նոր չէ այս լուսնի տակ։

243
Արթուր Վանեցյան

Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան

96
(Թարմացված է 12:48 03.03.2021)
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։

Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

96
թեգերը:
Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետը նախագահին առաջարկում է ինչ–որ մեկին ազատել, ու խնդիր է առաջանում. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

147
(Թարմացված է 12:14 03.03.2021)
Վարչապետն ինքն է զանգահարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ու առաջարկել քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։

«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը», - հավելեց Մարուքյանը։

Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Մարտի 1-ին Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։

«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասել էր Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։

Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը փոխզիջման է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։

Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։

Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

147
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ
Начальник Генштаба ВС Армении Оник Гаспарян наблюдает за военными учениями

Սահմանադրությունը չի նախատեսում ԳՇ պետին ազատելու ընթացակարգ. Մելոյան

0
(Թարմացված է 13:06 03.03.2021)
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ տեսակետը, թե «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը չարաշահման տեղիք է տալիս։
«Սահմանադրությունը չի նախատեսում ԳՇ պետին ազատելու ընթացակարգ». Մելոյան

ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է ԶՈւ ԳՇ պետին և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու դեպքերն ու կարգը և չի նախատեսում նրանց ազատելու ընթացակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«139-րդ հոդվածում բացառապես խոսվում է միայն ԳՇ պետի նշանակելու մասին, այսինքն` վերջինիս ազատելու հնարավորություն սահմանադրությունը ո՛չ նախագահին, ո՛չ վարչապետին չի տալիս»,- ասաց նա։

Նրա խոսքով` նույն հոդվածում նշվում է, որ ԶՈւ ամենաբարձր պաշտոնատար անձը ԳՇ պետն է, և որ սահմանադիրը նրան տվել է հատուկ կարգավիճակ` առանձնացնելով ԶՈւ և բարձրագույն հրամանատարական կազմից` հաշվի առնելով ԶՈւ նշանակությունը ՀՀ անվտանգության և անձեռնմխելիության տեսանկյունից։ Սա ևս, ըստ սահմանադրագետի, բխում է սահմանադրության ընդհանուր դրույթներից։ Այս դեպքում հարց է ծագում` ինչպե՞ս և ո՞ր դեպքում ԳՇ պետը կարող է ազատվել կամ հեռացվել զբաղեցրած պաշտոնից։

«ԳՇ պետն ազատվում է իր պաշտոնից ընդհանուր հիմունքներով, այսինքն` իր դիմումի համաձայն, քաղաքացիության կորստի, մահվան, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության և նմանատիպ դեպքերում»,- պարզաբանեց Մելոյանը։

Սահմանադրագետի դիտարկմամբ` այն, որ մի շարք անձինք նշում են, թե «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը բարձրագույն հրամանատարական, զինվորական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնից ազատելու հայեցողական հնարավորություն է ընձեռում, չարաշահման տեղիք է տալիս։

«Այս օրենքը ևս իր հերթին չի կարող տարածվել ԳՇ պետի վրա, որովհետև, նախ` Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, բացի այդ, սահմանադրությունը մեր օրենսդրական դաշտի բարձրագույն օրենքն է և վերադաս է այլ օրենքների նկատմամբ»,- նշեց Մելոյանը։

Հիշեցնենք` ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը եչել տեղեկություն էր տարածել, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

Միաժամանակ նշվում էր, որ Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

 

0