ՏՈՌ–Մ2

ՏՈՌ–ն ընդդեմ ալիևյան հրթիռների. ինչո՞ւ Բաքվին ձեռնտու չէր շահարկված խաղաքարտը

1552
(Թարմացված է 23:58 21.05.2018)
Բաքուն հայտարարել է, որ Նախիջևանում բարձր ճշգրտության հրթիռներ ունի. ի պատասխան` Երևանը հայտնել է զինուժը «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով համալրելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ադրբեջանը որոշել է կրկին խաղարկել Նախիջևանի գործոնը, իսկ հայկական կողմը չի ուշացրել պատասխանը` հայտնելով ռուսական «Տոռ» զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին։

Ինչպե՞ս է զարգանալու իրավիճակը Նախիջևանի սահմանին, և ի՞նչ է իրենից ներկայացնում «Տոռ» համալիրը. Sputnik Արմենիան պարզել է փորձագետներից։

Նախևառաջ հիշեցնենք, որ մայիսի առաջին կեսին Նախիջևան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ ինքնավար հանրապետության տարածքում հզոր բանակ և հեռահար հրթիռային համակարգեր կան, որոնք ընդունակ են «խոցել ցանկացած թիրախներ հակառակորդի տարածքում»։

Նախիջևանյան խաղաքարտի շահարկումը չի բխում Ադրբեջանի շահերից

«Նախիջևանում իրավիճակը սկսեց սրվել Իլհամ Ալիևի խոսքերից։ Այդ խաղաքարտի շահարկումն անսպասելի էր, նման հարց բարձրացված չէր», — ասաց Բոզոյանը` ուշադրություն դարձնելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իրենց զինվորի մահը կապել է ՀՀ պաշտպանության նախարարի ու արտգործնախարարի` սահման կատարած այցի հետ, թեև իրականության հետ դա ոչ մի կապ չունի։

Նրա կարծիքով` իրավիճակի լարումը Հայաստան-Նախիջևան սահմանում Ադրբեջանի շահերից չի բխում, քանի որ դա կարող է լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ, այդ թվում` ՀԱՊԿ հնարավոր մասնակցությամբ։

«Օբյեկտիվորեն` դա Ադրբեջանի շահերից չի բխում։ Ամենայն հավանականությամբ` նրանք փորձում են քաղաքական գործոնն օգտագործել և մկաններ ցուցադրել։ Սակայն կարծում եմ` նրանք անհաջող ժամանակ են ընտրել», — ասաց Բոզոյանը։ Նա չի կարծում, թե հետագայում Նախիջևանի գործոնը նույնքան ակտիվորեն է օգտագործվելու։

Ինչ վերաբերում է Հայաստանին «Տոռ» համալիրների մատակարարմանը` ապա նման լարված իրավիճակում դա սովորական է, նոր սպառազինության գործոնն օգտագործվում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

«Այստեղ որոշակի տրամաբանություն կա։ Եթե մի կողմը սկսում է շահարկել որևէ թեմա, մյուսը պատասխանելու է։ Կարծում եմ` սա հենց այդպիսի դեպքերից է», — ասաց Բոզոյանը։

Ու՞մ դեմ ու ինչպե՞ս է պայքարում «Տոռ» զենիթահրթիռային համալիրը

Մայիսի 21-ին «Զինուժի» հերթական թողարկման ժամանակ հայտարարվեց, որ առաջիկա ամիսներին Հայաստանը «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ կստանա։

«Արսենալ Օտեչեստվա» ամսագրի տնօրեն Ալեքսեյ Լեոնկովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց համալիրի հնարավորությունները։ Ըստ նրա` խոսքը «Տոռ-Մ2Է»-ի մասին է։ Դա փոքր հեռահարության նոր համալիր է, որը 15 կիլոմետր շառավղով կարող է խոցել թիրախներին։

«Օդային հարձակման միջոցներից (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռներ) բացի, «Տոռ» զենիթահրթիռային համալիրները կարող են գործել նաև փոքր հեռահարության օպերատիվ տակտիկական հրթիռային սՏոռաբաժանումների հետ համատեղ։ Եթե խոսենք թիրախի արագության մասին, ապա «Տոռը» կարող է խոցել մինչև 700 մ/վ արագություն ունեցող օբյեկտներ», — ասաց Լեոնկովը։ Ըստ նրա` արագության այդ միջակայքում գործում են օդային հարձակման միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները։

Միաժամանակ «Տոռն» առանձնանում է նրանով, որ կարող է թիրախավորել բարդ հետագիծ ունեցող ցածր թռչող օբյեկտներ (օրինակ` թևավոր հրթիռներ)։ Յուրաքանչյուր «Տոռ» համակարգ կարող է միաժամանակ հրթիռակոծել մինչև չորս տարբեր թիրախներ։

«Սա բավականին արդյունավետ համալիր է, այն կարող է հրթիռակոծել ոչ միայն կայանված դիրքից, այլ նաև ընթացքի ժամանակ։ Վերջին փորձարկումները ցույց են տվել, որ համալիրը կարող է կրակ վարել մինչև 45 կմ/ժ արագությամբ ընթանալիս», — ասաց Լեոնկովը։

Նա նշեց նաև, որ «Տոռը» թիմային օգտագործման զինատեսակ է. այն կարելի է միացնել կառավարման ավտոմատացված համակարգերին ու աշխատացնել միջտեսակային ռադիոլոկացիոն կայանների հետ։

Լեոնկովի խոսքով` եթե լեռնային տեղանքում «Տոռը» գրագետ տեղակայվի, այսինքն միջտեսակային ռադիոլոկացիոն կայանները տեղադրվեն այնպես, որ ունենան մեծ տեսանելիություն, ապա զենիթահրթիռային համալիրներին կարող է փոխանցել իրավիճակի ճշգրիտ պատկերը, իսկ «Տոռն» այս պարագայում արագ է արձագանքում` 4,8 վայրկյանի ընթացքում։ Նրա խոսքով` այն լավ է աշխատում Բուկ-Մ2Է-ի հետ. այս տանդեմը կապակցման ընդհանուր կայան ունի, այն է` «Ռանժիր» մարտկոցային հրամանատարական կետը։ Եթե «Տոռն» ու «Բուկը» կապակցված լինեն «Ռանժիրի» միջոցով, ապա կտեսնեն ընդհանուր թիրախներն ու կկարողանան բաշխել դրանք իրար մեջ։

1552
Ըստ թեմայի
Ալիևը Երևանին սպառնում է Նախիջևանից. ի՞նչ կձեռնարկի Հայաստանը
Նախիջևանյան ջոկեր կամ Ալիևի ձեռքում թաքնված խաղաթուղթը
Ադրբեջանը Նախիջևանի հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարը. հայկական կողմի արձագանքը
Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստանը» հայտարարություն է տարածել

535
(Թարմացված է 14:06 07.07.2020)
ԲՀԿ–ն կոչով դիմել է իշխանությանը, բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը:

Նշենք, որ սոցցանցում տարածվել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի հեռախոսազրույցը։ Պատգամավորի խոսքով` Պողոսյանը զանգել էր` զգուշացնելու, որ Պետրոսյանն այլևս Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի մասին գրառումներ չանի։ Գևորգ Պետրոսյանը Faebook–ում գրել էր, որ հեռախոսազրույցի հրապարակումը իշխանության ձեռքի գործն է։

«Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի` հունիսի 5-ի հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: Սոցիալ– տնտեսական խայտառակ ցուցանիշներ, բանկային «գերության» մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների վիճակ, փլուզման եզրին կանգնած տնտեսության ամբողջական ճյուղեր, գործազրկության ահռելի աճ, համավարակի դեմ պայքարի տապալում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում աններելի լարվածություն: Հենց այս խնդիրների բարձրաձայնումից և կառավարության կազմի 100 տոկոսի հրաժարականի պահանջից հետո իշխանությունների կողմից սանձազերծվեց քաղաքական հետապնդումների շարք «Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ:

ԲՀԿ–ականները նշում են, որ չունենալով քաղաքական հակափաստարկներ` իշխանությունն անցավ բարոյական բոլոր կարմիր գծերն ու այսօր բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքներն ու պատգամավորի, քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ ԵԽ անդամ, միջազգային բազմաթիվ կառույցների անդամ Հայաստանում իշխանությունը կոպտորեն խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը կատարող պատգամավորների և քաղաքական գործիչների աշխատանքը՝ փորձելով լռեցնել՝ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով, անձնական ձայնագրություններ հրապարակելով, ինչը օրենքի և միջազգային բազմաթիվ կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

«Մենք արձանագրում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն» և քաղաքական ամենաբարդ հարաբերությունների դեպքում անգամ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռնմխելի թեմաներ։ Երկրի, քաղաքացու առջև այս դժվարին ժամանակներում ծառացած սոցիալական կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունն իր ամբողջ ռեսուրսն ու ֆեյք ինդուստրիան, որի վրա պետական հսկայական միջոցներ են ծախսվում, ուղղել է ԲՀԿ նախագահի և ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո քաղաքական հաշվեհարդարների կազմակերպմանը, որևէ բարոյական արգելքի, այդ թվում՝ ընտանիք ու անձնական կյանք մտնելու բարոյական արգելքի առաջ չկանգնելով»,– գրված է հայտարարության մեջ։

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Իսկ միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում է անարձագանք չթողնել ՀՀ պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության կողմից սանձազերծված այս անբարո արշավը, քանզի իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, գիտակից հասարակությանը` նշելով, որ սա քաղաքական հայացքների խնդիր չէ, այլ արժանապատվության և մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության խնդիր:

«Բարձրաձայնեք ձեր վրդովմունքը, միասին մերժենք անհատի և ընտանիքների վարկաբեկման ճղճիմ փորձերը»,– նշել են ԲՀԿ–ականները։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16-ին ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։

Հունիսի 26-ին էլ ԲՀԿ առաջնորդի պաշտպանները վերաքննիչ բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

535
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
Ծառուկյանի՝ բռնաբարության վերաբերյալ գործի նյութերը հրապարակելու փաստով քրգործ է հարուցվել
Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին
Գագիկ Ծառուկյանը կաթիլային է ստանում
«Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ կանեն. նրանք նամակ են գրել Ծառուկյանին. լուսանկար
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

71
(Թարմացված է 23:26 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

71
թեգերը:
ընդդիմություն, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը
Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան
Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը. «Իմ քայլն» ամբողջ կազմով ներկա է

Արմեն Սարգսյանն Արցախում է. նա շնորհակալություն է հայտնել նախագահի պարտված մրցակիցներին

0
(Թարմացված է 17:24 10.07.2020)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր արցախյան գործընկերոջը, որի հետ քննարկել է Արցախի հզորացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ, Ստեփանակերտում հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը շնորհավորել է Հարությունյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրա մրցակիցներին։

«Նրանք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ: Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում», - նշել է ՀՀ նախագահը:

Նախագահի լիազորությունները նվազեցնելու մասին խոսք լինել չի կարող. Մակունց

Իր հերթին Հարությունյանն ընդգծել է, որ մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում և պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի: Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Արցախի հզորացմանն ու զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային մի շարք ծրագրերի:

Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը

0
թեգերը:
տեսանյութ, Արայիկ Հարությունյան, Արմեն Սարգսյան, Նախագահ, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
Ջալալ Հարությունյանը վերանշանակվել է․ Արցախի նախագահը կարևոր որոշումներ է կայացրել
Արցախի նախագահը հայտնել է` ինչպես է «ծախսելու» աշխատավարձը