00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թուրքական» ընտրություն. ով է Էրդողանի թիրախում, ում է պետք հայ-թուրքական սահմանի բացումը

© AFP 2024 / OZAN KOSEВыступление Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время митинга (16 июня 2013). Стамбул, Турция
Выступление Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время митинга (16 июня 2013). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրդողանի հակաիսրայելական խիստ հռետորաբանությունը լիովին համապատասխանում է սեփական անձը տարածաշրջանային առաջնորդ ներկայացնելու փորձի տրամաբանությանը։ Իրականում Թուրքիան հրեաների պետության վրա որոշակի ճնշում գործադրելու չափազանց սահմանափակ հնարավորություններ ունի։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրք-իսրայելական առճակատման հերթական սրացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կօգտագործի իր նախընտրական քարոզարշավում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Միևնույն ժամանակ փորձագետը հիշեցրեց, որ նախկին երկու դաշնակիցների հարաբերություններում նման մրրկայնությունը նորություն չէ։ Նա հիշեցրեց 2010 թվականի ամռանը տեղի ունեցած միջադեպը` կապված թուրքական «Մավի Մարմարա» նավի հետ, երբ իսրայելցի զինվորականները Թուրքիայի 9 քաղաքացու էին սպանել։ Այն ժամանակ կողմերը սահմանափակվեցին դեսպաններին հետ կանչելով, և որոշ ժամանակ անց հարաբերությունները վերականգնվեցին։

«Ավելին, երբ Թուրքիայի նախագահը Իսրայելին մեղադրում էր ահաբեկչության և պաղեստինցիների սպանության համար, նրա որդին` Բիլալ Էրդողանը, իսրայելցիներին «Իսլամական պետությունից» գնած իրաքյան և սիրիական նավթ էր վաճառում։ Ոչ մի քաղաքականություն այսօր չի կարող խանգարել Թուրքիայի և Իսրայելի առևտրատնտեսական հարաբերություններին»,- ասաց Չաքրյանը։

Էրդողանի հակաիսրայելական խիստ հռետորաբանությունը լիովին համապատասխանում է սեփական անձը տարածաշրջանային առաջնորդ ներկայացնելու փորձի տրամաբանությանը։ Իրականում Թուրքիան հրեաների պետության վրա որոշակի ճնշում գործադրելու չափազանց սահմանափակ հնարավորություններ ունի։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան հետ է կանչում իր դեսպաններին Վաշինգտոնից և Թել Ավիվից

«Միևնույն ժամանակ Թուրքիայի շարքային ընտրողին դուր է գալիս, որ իր երկրի առաջնորդը կարողանում է այդպես զենք ճոճել և սպառնալ Իսրայելին, ԱՄՆ-ին կամ Գերմանիային։ Երուսաղեմի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը հիանալի հնարավորություն է Էրդողանի ինքնագովազդի համար», — համոզված է մեր զրուցակիցը։

Մերձավոր Արևելքի երկու պետությունների բախումը կապված է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ։ Դեսպանատան պաշտոնական արարողությունն անցկացվեց մայիսի 14-ին, և նույն օրը Իսրայելի սահմանին՝ Գազայի հատվածում, բախումներ սկսվեցին պաղեստինցի երիտասարդների և իսրայելցի զինվորականների միջև։ Անկարգությունների զոհ դարձան ավելի քան 60 պաղեստինցի, իսկ վիրավորների թիվը հասավ 2 հազարի։

Թուրքիայի իշխանությունը պաշտպանեց պաղեստինցիներին, իսկ նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելն «ահաբեկչական» պետություն է։ Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիայի հյուպատոսին արտաքսեց Երուսաղեմից, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին, իսկ Անկարան իսրայելցի դեսպանին կարգադրեց լքել երկրի տարածքը։

Թուրքիայում, ինչպես հայտնի է, հունիսի 24-ին նախագահական ընտրություններ են անցկացվելու, որի արդյունքում երկիրն անցում է կատարում կառավարման լիարժեք նախագահական համակարգին։ Էրդողանի հաղթանակն ընտրություններին, այդպիսով, զգալիորեն կընդլայնի նրա լիազորությունները։ Խիստ հակաամերիկյան և հակաիսրայելական հռետորաբանությունը կոչված է էրդողանի շուրջ մոբիլիզացնել ընտրազանգվածը։

Бывший лидер Народно-демократической партии Турции Селахаттин Демирташ - Sputnik Արմենիա
Նախագահի թեկնածուն խոստանում է բացել հայ–թուրքական սահմանը` հաղթելու դեպքում

Երկրի ներսում Էրդողանը նախկինի պես բախվում է քրդական գործոնի հետ։ Ընտրություններում նրա հակառակորդներից մեկը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշն է, որը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերին։ Ավելի վաղ նրա հետ բանտում հանդիպում է ունեցել թուրքահայ պատգամավոր Կարո Փայլանը։

Չաքրյանի գնահատականի համաձայն` Դեմիրթաշը հաղթանակի լուրջ հնարավորություն չունի, բայց նախընտրական արշավը կարող է որոշ ժամանակ ազատության մեջ անցկացնելու հնարավորություն ընձեռել նրան։ Դեմիրթաշն ու Էրդողանի մյուս ընդդիմախոսները պետք է ցանկացած գնով ցրեն Էրդողանի պոտենցիալ ընտրազանգվածն ու փորձեն հասնել նրան, որ ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի։

«Սակայն այս տարիների ընթացքում Էրդողանի ռեժիմը շատ է ամրացրել դիրքերը։ Ի վերջո, Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արդեն 15 տարի է` իշխանության ղեկին է։ Եվ նույնիսկ եթե ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի, գործող նախագահի հաղթանակն, իմ կարծիքով, անխուսափելի է», — ավելացրեց Չաքրյանը։

Փորձագետը մեկնաբանեց նաև Դեմիրթաշի կուսակցության տարածած հայտարարությունը, ըստ որի` ընտրություններում հաղթելու դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։ Չաքրյանը կարծում է, որ քրդամետ կուսակցության առաջնորդն այդ հայտարարությամբ ուզում է որոշակի ուղերձ հղել Արևմուտքին։

«Արևմուտքը շահագրգռված է հայ-թուրքական սահմանը բացելու հարցում, և Դեմիրթաշի նախընտրական ծրագրերը համահունչ են նրանց սպասումներին ու ակնկալիքներին», — կարծում է նա։

Հիշեցնենք, որ Սելահաթին Դեմիրթաշին Թուրքիայի նախագահի պաշտոնին առաջադրած Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը առաջարկում է բացել Հայաստանի հետ սահմանը առանց նախապայմանների, եթե նախագահական ընտրություններում հաղթի իրենց թեկնածուն։ Կուսակցությունում խոսում են Երևանի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին։

Լրահոս
0