00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ-ի հայտարարությամբ պատասխանատվությունն ընկնում է խորհրդարանական ուժերի վրա. քաղտեխնոլոգ

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում մինչև վերջերս գոյություն ունեցող երկիշխանությունը փոխարինվել է մեկ ուժի իշխանությամբ` Նիկոլ Փաշինյանի բողոքի շարժմամբ։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության հույսերը` պահպանել թեկուզ ինչ-որ իշխանություն, կապված են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր հետաձգման հետ։ Sputnik Արմենիային նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Депутат НС Ваграм Багдасарян во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն աջակցելու է ԱԺ–ի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին

Մայիսի 2-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ խմբակցությունը թեկնածու չի առաջադրի և կաջակցի նրան, ում կառաջադրի պատգամավորների մեկ երրորդը։ Փաշինյանին սատարելու մասին հայտարարել են «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները։

«Հանրապետական կուսակցության հայտարարությունը նշանակում է, որ եթե մոտակա չորս-հինգ օրվա ընթացքում ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն, նրանք չեն խոչընդոտի վարչապետի ընտրությանը, նաև միասնական կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Բայց վերջին օրերի դինամիկան ցույց է տալիս, որ առավոտյան մի բան է հայտարարվել, երեկոյան` մեկ այլ բան, ընդ որում` բոլոր կողմերից, ոչ միայն ՀՀԿ-ի։ Այնպես որ, ոչ մի սցենար բացառված չէ», — ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով` ՀՀԿ-ի կողմից որոշման վերանայումը չի դառնա իրավիճակի լուծում, քանի որ մայիսի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ երկրում իրական իշխանություն ունի Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորին հաջողվել է կաթվածահար անել ամբողջ երկիրը։ Եթե նախկինում կարելի էր խոսել այն մասին, որ երկրում երկիշխանություն է, ապա մայիսի 2-ին արդեն այդ մասին չի խոսվել, մնացել է միայն Փաշինյանը։

«Այսօր պաշտոնական իշխանությունն այլևս ռեսուրսներ չունի, այդ թվում` ուժային` իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար», — ասաց Հակոբյանը։

Բացի այդ, ՀՀԿ-ի որոշման վրա ազդել է նաև այն, որ ներկա իրավիճակում, ի տարբերություն մայիսի 1-ի, Փաշինյանը` որպես երեք քաղաքական ուժերի թեկնածու, իր վրա որոշակի պատասխանատվություն է վերցնում։

Специальное заседание парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն իր որոշման մասին շուտով կհայտարարի. հանրապետականները միասնական որոշում են կայացրել

Դեռ մայիսի 1-ի ընտրության ժամանակ բավականին քողարկված այսպիսի միտք էր հնչում, որ քաղաքական պատասխանատվություն կրողն անհայտ է, այսինքն` Նիկոլ Փաշինյանը միայն աջակցողներ ուներ, իսկ նրանց հետ կոալիցիա չէր կազմել։

«Հիմա ՀՀԿ-ում ինչ-որ առումով փաստում են, որ Փաշինյանը «Դաշնակցության», «Ելքի» և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն է։ Դրանով հանրապետականներն ակնարկում են, թե ով է այս պահի դրությամբ Փաշինյանի հենարանը և ով է պատասխանատու լինելու ապագայում այդ թեկնածուի համար», — ասաց ՀակոբյանըԼ

Նախկինում Փաշինյանն առաջադրված էր «Ելքի» կողմից և մյուս ուժերի աջակցությունը չէր ենթադրում քաղաքական պատասխանատվություն, հիմա իրավիճակն այլ է և ապագայում ժամանակավոր կառավարության աշխատանքի ընթացքում այդ գործոնը կարող է խաղալ իր դերը։

Մյուս կողմից, դեռ մինչև նախորդ քվեարկությունը խորհրդարանում հանրապետականները փորձել են հասկանալ, թե նրանք ինչ երաշխիքներ կունենան Փաշինյանի ընտրվելու դեպքում։

«Փաշինյանն ուղիղ ասել է, որ ամեն ինչ կարող է հետո քննարկվել` քվեարկությունից հետո։ Հանրապետականները որոշել են ցույց տալ, որ նրանք կարող են հանդես գալ որպես միասնական ամբողջություն, որ իրենց ռեսուրսը դեռ կարող են պահպանել», — ասաց Հակոբյանը։

Դրան ի պատասխան` Փաշինյանը ցույց է տվել, որ կարող է վատացնել իրավիճակը երկրում, մայիսի 2-ին պարզ է դարձել, որ իշխանությունը նրա ձեռքում է։ Նա կարծում է, որ ՀՀԿ-ն և Փաշինյանն ամեն դեպքում հանգել են որոշակի հայտարարի։

Հակոբյանի կարծիքով` ՀՀԿ-ն կարող է հույս ունենալ, որ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան ոչ թե առաջիկայում, ապա մի քանի ամիսների ընթացքում Փաշինյանի վարկանիշը կարող է ընկնել։

Вице-спикер НС Эдуард Шармазанов во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շարմազանովը չգիտի, թե ՀՀԿ–ն ինչպես կաջակցի 1/3-ի թեկնածուին

«Շարժման առաջնորդներն արդեն հայտարարում են, որ իշխանափոխությունից հետո միամտություն է տնտեսության ոլորտում հրաշքի սպասելը։ Նրանք հասկանում են, որ բնակչության կողմից նման սպասումներով իշխանության անցնելը վտանգավոր է», — ասաց Հակոբյանը։

Նա կարծում է, որ ամենակարևոր հարցը հենց ընտրությունների անցկացման ժամկետն է։ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ դրանք պետք է լինեն խելամիտ ժամկետներ, բայց հասկանալի չէ, թե դրանք իրենցից ինչ են ներկայացնում։

Բացառված չէ, որ դա կտևի մինչև մեկ տարի, և այդ շրջանը բավական բարդ կլինի Փաշինյանի համար։ Պատճառը ՀՀԿ-ի` մեծամասնությունը պահպանելու մեջ է, մյուս կողմից` այսպես կոչված կոալիցիայի ոչ միանշանակ լինելը։

Որպես գործնական և փորձառու գործիչ` Փաշինյանը հասկանում է այդ ամենը։ Ուստի նրա առջև կդրվի կրկնակի նպատակ` ընթացիկ հարցերի լուծման հետ մեկտեղ անցկացնել համեմատաբար արդար ընտրություններ, որոնց արդյունքները նրա համար ընդունելի կլինեն։

Լրահոս
0