ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի նախկին նախագահ ու նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը շախմատիստ է, ու պետք չէ այդ մասին մոռանալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Նրա խոսքով՝ Սարգսյանը չի հեռացել քաղաքականությունից, այլ երկրորդ դիրք է տեղափոխվել։
«Իշխանությունը նրա ձեռքերում է, նա է տիրապետում իրավիճակին։ Պարզապես պետք է մի բան հիշել` նախկին նախագահը շախմատիստ է։ Եվ երբ նա գամբիտներ է սկսում, նա հստակորեն գիտի՝ ինչպիսին է լինելու էնդշպիլը», — նշեց սոցիոլոգը։
Սոցիոլոգի ու նրա գործընկերների 2016 թվականին անցկացրած հարցման արդյունքներով ժողովուրդը մեծ հույսեր էր կապում Կարեն Կարապետյանի հետ։ Սակայն մեր զրուցակիցը նշեց, որ հիմա իրավիճակը բոլորովին այլ է` Փաշինյանը վստահորեն դեպի իշխանություն է գնում։ Սակայն իշխանությունն այդքան հեշտորեն չեն հանձնում։ Ադիբեկյանը կարծում է, որ ՀՀԿ-ն ինքնապաշտպանության համար ռեսուրսներ ունի։ Նա համոզված է, որ կուսակցությունում հաշվարկել են իրենց ուժերն ու կազմակերպչական, ֆինանսական հնարավորությունները։
«Ու նրանց հետ մղելու համար պետք է ունենալ ոչ թե հավասար, այլ գոնե այն ուժը, որը կարող է տեղից շարժել նրանց։ Ես այդպիսի ուժ չեմ տեսնում», — ասաց նա։
Թեև Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ՝ այդ քաղաքական «թայֆունը» դաս է «վերևների» համար, որոնք առաջին հերթին պետք է մտածեն մարդկանց կյանքի որակի բարձրացման մասին։
Սոցիոլոգը նշեց, որ Հայաստանում սովոր են ցույցերին ու բողոքի ակցիաներին, և որ հայերն այդ «դպրոցն» արդեն անցել են։
«Դա առաջին փորձը չէ ոտքի հանելու ժողովրդի այն զանգվածին, որն անկախության ու շուկայական տնտեսության շրջանում ոչ մի բանի չի հասել ու աղքատության շեմից այն կողմ է մնացել։ Իսկ հիմա հիմնականում ոտքի է ելել երիտասարդությունը։ Մեր հետազոտությունների տվյալների համաձայն՝ շրջանավարտների մեկ երրորդը միտված է արտագաղթի, քանի որ սեփական երկրում առանձնապես ապագա չի տեսնում, թեև նրանք շատ են ուզում մնալ Հայաստանում», — նշեց սոցիոլոգը։
Ամեն երրորդ ընտանիքը «ճամպրուկային տրամադրություն» ունի, այդ պատճառով այդքան էլ դժվար չէ հանել այդ զանգվածներին` վստահեցնելով նրանց, որ կարելի է որևէ բան փոխել այս երկրում։ Այնուամենայնիվ, կազմակերպիչներին դրա համար ռեսուրսներ են պետք։
Ադիբեկյանի խոսքով՝ բողոքի ակցիաների հետևում ոչ միայն Փաշինյանն ու նրա փոքր խմբակցությունն է, այլև համակարգից դժգոհ մարդկանց բազմությունը։
«2016 թվականին անցկացված մեր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ փոքր բիզնեսի մեկ երրորդը կամ չի աշխատում կամ փակվել է ։ Հայաստանում գործազրկության կայուն մակարդակ կա, հատկապես կանանց շրջանում։ Բարձրագույն կրթություն ունեցող կանանց 60%-ը գործազուրկ են», — հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Հոգեբան Սամվել Խուդոյանը համոզված է, որ Հայաստանի պատմության մեջ այսպիսի ծավալուն ցույցեր չեն եղել նույնիսկ 1988 թվականին։
«Պատրեկացրեց միայն՝ ինչքան բան է մարդկանց մոտ կուտակվել։ Նրանք հոգնել են հանցագործություններից, գողությունից, իշխանության արհամարհական վերաբերմունքից։ Հազարավոր մարդկանցից երևում է, որ նրանք այևս չեն ուզում իրենց ապագան կապել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հոգեբանը։
Խուդոյանը կարծում է, որ մարդիկ կտրականապես փոխել են վերաբերմունքն այն պատգամավորների նկատմամբ, որոնց գոնե մի փոքր հարգում էին։ Նրանց կարծիքով՝ հիմա մենք տեսնում ենք, որ հայ ժողովրդին այլևս ոչ մի բանով հնարավոր չէ վախեցնել։
Հոգեբանը համոզված է, որ Փաշինյանն իր տեսքով ուզում է ցույց տալ, որ ժողովրդի մարդն է։
«Եթե նրա կերպարին նայենք, պարզ է, որ նա երիտասարդների բարեկամն է։ Դրա ապացույցն է ուսապարկը։ Հիմա բոլոր երիտասարդները ուսապարկ են կրում։ Հոգեբանության մեջ դա կոչվում է «ռապորտ» (վերադարձնել, հետ բերել)։ Նա ուզում է ցույց տալ, որ մյուս երիտասարդների նման է», — նշեց նա։
Խուդոյանի խոսքով՝ ցանկացած հեղափոխական իր համար հստակ կերպար է ընտրում, զինվորական համազգեստի գույներով հագուստն այնքան շուտ չի կեղտոտվում, ինչպես այլ գույներինը, այդ պատճառով էլ նա հենց կոմուֆլյաժ է ընտրել։ Հոգեբանի խոսքով՝ ընդդիմադիր շարժման առաջնորդն ապացուցում է, որ նա խաղաղ մարտիկ է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։
«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։
«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Առաջարկն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Նա նշել էր, որ արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։
Նշենք, որ արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։



