Նախագահը` մարզիկների պարգևատրմանը

«Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա. նրան կոալիցիա չեն հրավիրի

128
«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է նոր ձևավորվող կոալիցիային և «Ծառուկյան» դաշինքի բռնած կեցվածքին։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը, կամ որ նույնն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մաս չի կազմի իշխող կոալիցիային: Դեռ ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀԿ-ն քննարկումներից հետո որոշել է կոալիցիոն համագործակցությունը շարունակել միայն ՀՅԴ-ի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա:

Սակայն տևական ժամանակ այս դաշինքի ներսում, հատկապես իշխանությունների հետ բիզնես կապեր ունեցողները թաքուն հույսեր էին փայփայում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կփոխվի, եւ իրենց «ընդդիմադիրի» անհարմար վիճակին վերջ կդրվի:

Բայց նրանց հույսերն ի դերև ելան, ու սա երկու պատճառով. նախ` ՀՀԿ-ն չի ցանկանում պաշտոններ զիջել, բացի այդ` եթե ԲՀԿ-ն իշխանություն դառնա, խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությունը կմնա «Ելքը», որին ստիպված են լինելու ԱԺ պաշտոններ բաշխել՝ այդ թվում եւ փոխնախագահի աթոռը, ինչը ՀՀԿ-ն որևէ կերպ չի ցանկանում:

Ու հիմա, չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, իսկ մի մասը կողմ կոճակը սեղմի` իբր միամտաբար»:

128
Ըստ թեմայի
Ինչպե՞ս կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրության ժամանակ
Տոնոյան. «Ծառուկյան դաշինքի յուրաքանչյուր պատգամավոր հարցեր ունի Արմեն Սարգսյանին»
«Կորչե՛ն տեղի իշխանիկները». «Ծառուկյան» դաշինքն ուզում է վերադառնալ ընտրությունների հին համակարգին