00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը երկրորդ ապրիլի՞ն է նախապատրաստվում, ինչ են ակնարկում հարևանները զորավարժություններով

© Photo : press office of the MD of AzerbaijanШирокомасштабные военные учения Азербайджанских ВС
Широкомасштабные военные учения Азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զորավարժությունը դասական տարբերակ է ռազմական գործողություններին նախապատրաստվելը քողարկելու համար, մյուս կողմից` զրոյացնում է անսպասելիության ազդեցությունը, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում 25 հազար մարդու մասնակցությամբ, ինչը լավ առիթ է զորքերը մարտական պատրաստականության բերելու և դրանք շփման գիծ տեղափոխելու համար։

Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Ադրբեջանն իր զորավարժություններով խախտում է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները. ԱԳՆ

Միաժամանակ զորավարժությունները մեխանիկորեն բարձրացնում են հարևանների զգոնությունը, հատկապես, երբ նրանց հետ պատերազմական վիճակի մեջ ես։

Ադրբեջանում սպասում են ընտրություններին, և որոշ փորձագետներ կարծում են, որ զորավարժությունները կապված են բնակչության հայրենասիրական զգացմունքների վրա խաղալու փորձերի հետ։

Արդյո՞ք Ալիևին հիմա պետք է նոր պատերազմ։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց իր կարծիքը։

«Ադրբեջանում ընտրություններից առաջ զորավարժություն անցկացնելն ուժի ցուցադրություն է, որը միաժամանակ ուղղված է Հայաստանի դեմ (ինչն անում են պարբերաբար) և ուղերձ միջազգային հանրությանը», — ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` Բաքվում այդ ձևով ակնարկում են միջնորդներին, որ Արցախի հարցում Ադրբեջանին գոհացնող առաջարկներ են ակնկալում նրանցից։

Քաղաքագետը կարծիքով, ընտրությունների նախաշեմին Ադրբեջանը դժվար թե սադրանքի գնա շփման գծում, քանի որ Ալիևը ոչ մի խնդիր չունի գալիք ընտրություններում. պարզապես իրական մրցակիցներ չկան։

«Նա ընտրությունները ոչ մեծ ռազմական գործողություններով քողարկելու պատճառներ չունի։ Ադրբեջանական հասարակությանը զորավարժություններով ուզում են ցույց տալ, որ իբր տեսեք, թե ինչ հզորություն է ձեռք բերել Ալիևը, համոզել նրանց, որ գործող նախագահն Ադրբեջանում ամենալուրջ առաջնորդն է», — ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` Ալիևն ուշադիր հետևում է Էրդողանի քաղաքականությանը և կարծում, որ եթե նա «ցուցադրի մկանները», ապա կկարողանա ինչ-որ քաղաքական դիվիդենտներ ստանալ ընտրություններից հետո։

Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հրաման էր ստորագրել։ Փաստաթղթի համաձայն` նախագահական ընտրությունները կանցկացվեն ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նախատեսվում էր, այլ ապրիլի 11-ին։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաբայան. «Մինչև Ադրբեջանը չվերանայի իր տեսլականը, որևէ դրական կարգավորում չի լինելու»

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց շփման գծում ինչ-որ միջադեպերի կամ ռազմական գործողությունների հնարավորությունը։

«Զորավարժությունները «դասական ժանրից» են, մասշտաբային հարձակման կամ ուղղակի 2016թ-ի ապրիլի կրկնության նախապատրաստվելու դասական տարբերակ կամ մեխանիզմ։ Այնպես որ, դա հնարավոր է», — ասաց Մակիենկոն։

Մյուս կողմից, ամենայն հավանականությամբ, եթե Ադրբեջանի առջև հանկարծակի գրոհելու նպատակ դրվեր, ապա կփորձեր թաքցնել դրան պատրաստվելը։ Իսկ զորավարժությունները դիմակազերծում են նման փորձը։

Այդ պայմաններում զորավարժությունները կարող են կապված լինել Ադրբեջանում կայանալիք ընտրությունների հետ և նույնիսկ ստանդարտ պլանային բնույթ կրել։

Ադրբեջանում զորավարժությունները մեկնարկել են մարտի 12-ին և կտևեն մինչև ամսի 17-ը։ Զինված ուժերի լայնածավալ զորավարժություններին մասնակցում են մինչև 25 հազար զինվորական, մինչև 250 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 50 միավոր բանակային և ճակատային ավիացիա։

Լրահոս
0