00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կունենա սուպերվարչապե՞տ. ԱԺ-ն քննարկում է կառավարության նիստերը փակելու թեման

© Photo : official site of the pre-election campaign of the RPAПрезидент, Премьер-Министр и Министр Обороны Армении
Президент, Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության նիստերն ապրիլից հետո կանցնեն դռնփակ ռեժիմով, դրանց ընթացքի մասին նախարարները կխոսեն միայն վարչապետի թույլտվությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը քննարկում է կառավարության նոր աշխատաոճը: Նոր վարչապետի ընտրությունից հետո կառավարության նիստերը կանցկացվեն դռնփակ:

Заседание НС Армении - Sputnik Արմենիա
17 նախարար, 3 փոխվարչապետ. խորհրդարանը քննարկում է նոր կառավարության կառուցվածքը
Խորհրդարանի քննարկմանը ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի» նախագծով նախատեսվում է գործադրի աշխատանքը դարձնել ավելի փակ: ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում ներկայացնելով կառավարության առաջարկած օրինագիծը` նշեց, որ դա արվել է կառավարության աշխատանքն առավել անկաշկանդ մթնոլորտում կազմակերպելու համար:

«Ես չեմ տեսնում այնտեղ բովանդակային քննարկում: Երբ հարցը զեկուցվում է, որևէ մեկը, դեպքերի 99.999%-ի պարագայում, որևէ կարծիք չի արտահայտում»- կառավարության ներկա նիստերի մթնոլորտն այսպես բնորոշեց արդարադատության նախարարը` նշելով, որ դրա հիմնական պատճառը նիստերի դահլիճում առկա տեսախցիկներն են:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քննադատելով ներկայացված նախագիծը կարծիք հայտնեց, որ դրանով նախարարները վերածվում են «վարչապետի զինվորիկներ»-ի, իսկ առաջարկվող նախագիծը «վարչապետի միահեծան իշխանության ծրագրումն է»:

«Ամեն ինչ արվում է, որ երկրի կարևոր կառավարման օբյեկտները լինեն մեկ անձի` վարչապետի կառավարման տակ: Ունենալու ենք մի սուպերվարչապետ, որը վտանգավոր է մեր երկրի ապագայի և միջազգային վարկանիշի համար»,- ասաց «Ելքի» պատգամավորը:

Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ առաջարկվող օրինագիծն ամբողջովին բխում է սահմանադրական բարեփոխումներից:

«Սուպերվարչապետական համակարգ աշխարհում չկա: Չկա խորհրդարանական երկիր, որտեղ վարչապետը չունի լուրջ լիազորություններ»,- ասաց նա:

Президент Серж Саргсян и выдвинутый от РПА кандидат в президенты Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
ՀՀ նոր նախագահի լիազորությունները գնալով կրճատվում են

Շարմազանովն անդրադարձավ դռնփակ նիստերի խնդրին։

«Ինչպես կասեր մեր շատ սիրելի Գալուստ Գրիգորիչը,«դռնփակը դա թաքունը չէ»»,- ասաց նա:

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի» նախագծում ներառված են հետևյալ դրույթները. «Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին»:

Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնելու նոր վարչապետի ընտրությունից հետո:

Լրահոս
0