00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ-ն ապագա վարչապետի հարցում պահպանում է ինտրիգը

© Photo : official site of the pre-election campaign of the RPAЗаключительное предвыборное мероприятие РПА (31 марта 2017). Ереван, Армения
Заключительное предвыборное мероприятие РПА (31 марта 2017). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առայժմ վարչապետի թեկածության հարցը մեզանում անորոշ է։ Հայ հասարակությունն այսօր այնքան թույլ ու անտարբեր է, որ չի կարող ազդել իշխանության ձևավորման գործընթացի վրա։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը դեռ փորձում է պահպանել ինտրիգը վարչապետի պաշտոնի թեկնածուի առաջադրման հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը դրա համար մի քանի պատճառ ներկայացրեց։
Առաջին հերթին` Բադալյանը ենթադրում է, որ վարչապետի հավանական թեկնածուի ով լինելը դեռ ամբողջովին համաձայնեցված չէ արտաքին ուժային կենտրոնների հետ։

«Ես ասում եմ «արտաքին», քանի որ, ցավոք, վստահ չեմ, որ վարչապետի թեկնածուի հարցը Հայաստանում է լուծվելու։ Հայ հասարակությունն այսօր այնքան թույլ ու անտարբեր է, որ չի կարող ազդել իշխանության ձևավորման գործընթացի վրա։ Հնարավոր է` դեռ չլուծված հարցեր կան, որոնք պետք է համաձայնեցնել արտաքին ուժերի հետ», — ասում է նա։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ եկող շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն ԱԺ-ում կներկայացնի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Բացի այդ, ՀՀԿ-ն կքննարկի և կներկայացնի նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամների 5 թեկնածուներին, քանի որ նրանց ընտրությունը պետք է կայանա փետրվարի 28-ից մարտի 2-ը։ Շարմազանովը, սակայն, հրաժարվել է նշել նրանց անունները։ Նա նաև չի ասել` արդո՞ք կուսակցությունը կողմնորոշվել է նոր վարչապետի թեկնածուի հարցում։

Մինչդեռ քաղտեխնոլոգը կարծում է` երբ 2016 թվականին Կարեն Կարապետյանը գլխավորեց կառավարությունը, որոշ պայմանավորվածություններ կային այն մասին, որ նա վարչապետի պաշտոնում է մնալու նաև 2018 թվականի ապրիլից հետո, երբ երկիրը կանցնի խորհրդարանական կառավարման ձևին։ Հիմա, երբ մեծ հավանականություն կա, որ վարչապետ է դառնալու գործող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Կարապետյանի «աշխատանքի տեղավորման» խնդիր է առաջանում։ Դա նույնպես կարող է ՀՀկ-ի լռությունը բացատրող գործոն լինել։

«Սակայն նոր վարչապետի անունը չբացահայտելու ամենակարևոր պատճառն այն է, որ իշխանությունը ձգտում է խուսափել ամբողջ պետական համակարգի անկումից։ Եթե հայտարարեն Կարապետյանի հետնորդի անունը, դա կարող է հանգեցնել նրան, որ կդադարեն ներկայիս կառավարության հետ հաշվի նստել», — կարծում է Բադալյանը։

Ըստ նրա` ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին որպես նոր վարչապետի թեկնածու հայտարարելու դեպքում կխոչընդոտվի կառավարության, բոլոր պետական հաստատությունների ու ՊՕԱԿ-ների գործունեությունը։

Президент Серж Саргсян и выдвинутый от РПА кандидат в президенты Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանին նախագահության «ստրկական» պայմաններ են առաջարկել. քաղաքագետ

«Կարապետյանի ու նրա նախարարների հանձնարարականներն ու որոշումները ոչ ոք չի կատարի, բոլորը կսպասեն Սարգսյանի գլխավորությամբ կառավարության ձևավորմանը», —ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ դա նաև կաթվածահար կանի ներդրողների գործունեությունը։

Ըստ նոր Սահմանադրության`երկրի նախագահը դադարում է գլխավոր հրամանատար լինելուց։ Գլխավոր պատասխանատու անձ է ճանաչվում գլխավոր շտաբի պետը։ Խաղաղ ժամանակ նա հաշվետու է պաշտպանության նախարարին։ Իսկ պատերազմական վիճակում գլխավոր հրամանատար է դառնում վարչապետը։
Այս կարգն ուժի մեջ կմտնի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանը լրանալուն պես` 2018 թվականի ապրիլին։ Շատ հանրապետականներ այսօր հայտնում են, որ կցանկանային Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետի պաշտոնում։ Գործող նախագահը դեռ չի ցանկանում խոսել իր քաղաքական ապագայի մասին։

Լրահոս
0