00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջնջոց ու հատակի լաթ. գունավոր համեմատություններ խորհրդարանում

© Sputnik / Asatur YesayantsПарламент РА
Парламент РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը` կապված ձայների անբավարար քանակության հետ, այսօր էլ հանգիստ չի թողել ընդդիմությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի խորհրդարանական մեծամասնության վոլյունտարիզմին անհնար է դիմանալ։ Այդ մասին խորհրդարանում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով` երեկ իշխող կոալիցիայի պատգամավորները ցուցադրաբար խախտել են Դատական օրենսգրքի վերաբերյալ քվեարկությունը։ Լուսատախտակի վրա տեսնելով բացասական թիվ` իշխանությունները տեղում մի քանի ձայներ են ավելացրել։ «Իշխանություններն ամենաթողություն են դրսևորում, նույնիսկ հպարտանում են դրանով», – ավելացրեց Զոհրաբյանը։

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրենքն ընդունվեց

«Երկրի իշխանությունները ջնջոց են դարձրել սահմանադրությունը։ Հատակի լաթ։ Իրար մեջ որոշում են, թե քանի ձայն է պետք։ Մենք չենք կարող մասնակցել նման անկարգությանը և լքում ենք դահլիճը», – հայտարարեց Զոհրաբյանը։

«Ծառուկյան» դաշինքից նրա գործընկեր, խորհրդարանի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նշեց, որ ամբողջ աշուն կառավարությունը ձգձգել է օրինագծերը։ Հիմա առջևում Նոր տարի է, իսկ պատգամավորների վրա բարդել են հարյուրավոր էջերով օրինագծեր։

«Դրանք ֆիզիկապես անհնար է նույնիսկ կարդալ, ուր մնաց կարդացածի իմաստը հասկանալ», – ասաց Մելքումյանը։

Հաջորդը խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա «պատին դեմ տվեց» ոչ միայն իշխանության պատգամավորներին, այլ նաև կառավարությանը։ «Մենք դեմ ենք եղել Դատական օրենսգրքի քվեարկությանը։ Այն անօրինական էր, խոսնակը չբարեհաճեց կրկնել այն։ Իսկ հետո եկավ արդարադատության նախարարը և սկսեց հանդիմանել մեզ, որ իբր ոչինչ չենք հասկանում Դատական օրենսգրքից, որտեղից հասկանաք նման բան… Եթե ուզում եք իմանալ, մենք խորհրդարանական հանրապետություն ունենք։ Նախարարները պետք է հաշվետու լինեն մեզ մոտ։ Այստեղ` խորհրդարանի դահլիճում, նրանք պետք է «հավասար» և «զգաստ» անեն», – վրդովված ասաց Փաշինյանը։

Մի քիչ հետո նա ավելի հանգիստ հավելեց. «Հասկացեք, պետք է դատել ոչ թե տղայավարի, այլ մեծավարի։ Օրինագծերը պետք է օրինական ճանապարհով ընդունել»։

Երբ ընդդիմության ճառերն ավարտվեցին, Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ։ Օրինագիծն առաջարկում է միավորել Երևանի ընդհանուր իրավասության դատարանները` շրջանային դատարանները վերածելով քաղաքայինի բաժանմունքների։

Լրահոս
0