00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ. «Մեծամորի ատոմակայանի փակման մասին քննարկումներն իրականության հետ կապ չունեն»

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծամորի ԱԷԿ-ի փակման վերաբերյալ քննարկումներն արհեստականորեն են ծավալվում և կապ չունեն իրականության հետ, ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մեծամորի ԱԷԿ-ի փակման վերաբերյալ քննարկումները, որոնք պայմանավորված են Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրով, իրականության հետ կապ չունեն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ քննարկումներն արհեստական բնույթ ունեն: Եվրամիության հետ համաձայնագրի նախագծում այդ կետը ձևակերպվել է լռելյայն՝  նկատի ունենալով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետը»,- ասել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ Եվրամիության հետ համաձայնագրում ոչ մի կետ չկա փաստաթուղթը ստորագրելուց հետո ատոմակայանի փակման մասին:

Ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի տեքստի, ԵՄ-ի հետ գործակցությունը նախատեսում է ատոմակայանի փակում և աշխատանքի անվտանգ կասեցում, ինչպես նաև այդ նպատակով «ճանապարհային քարտեզի» կամ գործողությունների պլանի վաղ ընդունում:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Էներգետիկ հակասություններ. հայկական ԱԷԿ-ը և ԵՄ քաղաքականությունը

Ընդ որում, համաձայնագրում նշվում է ԱԷԿ-ը նոր էներգետիկ հզորություններով փոխարինող անհրաժեշտության մասին՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման համար: Հայաստանի կառավարության երկարաժամկետ ծրագիրը նախատեսում է ատոմակայանի գործող  էներգաբլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027 թ. և հետագայում, աստիճանաբար, շահագործել նոր բլոկներ:

ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ֆինանսավորումը կկատարվի ռուսական վարկի հաշվին, որը  կազմում է 270 մլն դոլար և 30 մլն դոլար դրամաշնորհի: Ներկայում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ գործակցության աշխատանքները  շարունակվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագրերի իրականացման համար:

«Կարևոր է նշել, որ ԱԷԿ-ը լիովին համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին, և դա միջազգային մասնագիտացված գործակալությունների եզրակացությունն է: Ծրագրերի և գործառույթների անվտանգության բարելավման, ինչպես նաև արդիականացման աշխատանքների ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ: Այնպես որ, Մեծամորի ատոմակայանը կգործի մինչեւ 2027 թվականը: Մենք գտնում ենք, որ մեր անվտանգության և առաջին հերթին, էներգետիկ անվտանգության համար  ատոմային էներգիան միշտ լինելու է Հայաստանում», — ընդգծել է Սարգսյանը:

Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի  (Երևանից մոտ 30 կմ հարավ) մոտակայքում: Հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թ. դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թ. հունվարին: Ատոմակայանի աշխատանքը  դադարեցվել էր 1989 թ. մարտին  Սպիտակի 1989 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո, որի ժամանակ 25 հազար մարդ զոհվեց:

Լրահոս
0