00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկիր ծիրանիի» «դավաճաններին» գրավել է իշխանությունը. խմբակցության համոզմունքը

© Sputnik / Nelli DanielyanЗал заседаний Совета старейшин Еревана
Зал заседаний Совета старейшин Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին կուսակիցներն անվանում են «դավաճաններ»։ Ըստ հիմնավորման` նրանք խախտել են կուսակցության սկզբունքներն ու ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիևն ի սկզբանե մտադրություն են ունեցել իշխանության հետ համագործակցել։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Կարո Աղաջանյանը։ Նա մանրամասնեց, որ ավագանու նշյալ անդամները նիստի ժամանակ պայմանավորվածությանը չեն հետևել ու լռել են։

Заруи Постанджян - Sputnik Արմենիա
Բարձր լարվածության միրգը

«Մենք նրանց ասացինք` եթե դուք պետք է լռեք և որևէ քննադատական ու սուր առաջարկություններ չներկայացնեք, բնականաբար արդար առաջարկությունների մասին է խոսքը, ուրեմն դուք այստեղ տեղ չունեք։ Նրանք հայտնեցին, որ պատրաստ են դուրս գալ, բայց ոչ երբեք մանդատները հանձնել։ Կարծում եմ, որ իշխանությունից հրաման է ստացվել, որ նրանք երբեք մանդատները չհանձնեն, որպեսզի նրանց չփոխարինեն կուսակցության այն անդամները, որոնք պատրաստ են ոչ թե լռել, այլ իրենց պնդումները հիմնավոր ներկայացնել»,- ասաց Աղաջանյանը։

Նա իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ ավագանու երկու անդամները քաղաքապետարանում հայտնվել են կուսակցության վարկանիշի շնորհիվ։

«Նրանք առավելագույնը 50-100 ձայն կարող էին ստանալ իրենց բարեկամների ու ընկերների շնորհիվ։ Իրականում այն ձայների քանակը, որ տրվել էր կուսակցությանը, գաղափարախոսության ու սկզբունքների շնորհիվ էր, իհարկե, նաև Զարուհի Փոստանջյանի երկարատև աշխատանքի արդյունքը»,- ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով` Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիևն իրենց վարքագիծը բացատրել են «կոնստրուկտիվ ընդդիմություն» բնորոշմամբ։ Բայց սա, նրանց կուսակիցների մեկնաբանմամբ, հիմնավոր պատճառաբանություն չէ։

«Իրեն հարգող ավագանու անդամն իրավունք չունի թույլ տալ քվեարկել մի հարցի շուրջ, որը չի ուսումնասիրել։ Եթե նրանք տեսնում են, որ իրենց մոտեցումները չեն համընկնում «Երկիր ծիրանիի» գաղափարախոսության հետ, կուսակցությունն ասում է` վայր դրեք ձեր մանդատները, իսկ նրանք հրաժարվում են կուսակցության անդամ լինելուց, բայց պահպանում են մանդատները, ես այդտեղ կարող եմ հիմնավոր կասկածներ ունենալ, որ մանդատների վայր չդնելը նույնպես համագործակցության արդյունք է։ Մեր կուսակցության մեջ կան ավելի պատրաստակամ մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել»,- ասաց Աղաջանյանը։

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն էլ խոսեց այն մասին, թե Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիևն ինչպես են իրենց դրսևորել ավագանու նիստի ժամանակ։

© Sputnik / Karen YepremyanՍոնա Աղեկյանն ու Կարապետ Աղաջանյանը
Сона Агекян и Карапет Агаджанян - Sputnik Արմենիա
Սոնա Աղեկյանն ու Կարապետ Աղաջանյանը

«Անձամբ ես բացել եմ Երևանի ավագանու կանոնակարգը, և այս սեղանի շուրջ բոլորով բարձրաձայն կարդացել ենք, կետ առ կետ քննարկել ենք և ծանոթացել մեր իրավունքներին։ Յուրաքանչյուրս ունեինք ելույթի համար 35 րոպե, 14 րոպե հարցերի համար և 7-ական րոպե ռեպլիկների համար։ Տիկին Փոստանջյանը նախապես հանձնարարել էր մեզ մեկական կամ երկուական հարց տալ, որոնց պետք է նախապես նախապատրաստվեինք։ Նրանցից մեկը որևէ հնչյուն չի արտաբերել, մյուսը հնչեցրել է 2 հարց, որոնք չէին վերաբերում այդ օրվա օրակարգին»,-ներկայացրեց Աղեկյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավարությունը Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին անվստահություն է հայտնել` հայտարարելով, որ դրա համար հիմք է հանդիսացել երևանցու գերակա շահն անձնական շահերին ստորադասելու փաստը:

Լրահոս
0