ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ`
Կարեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության ղեկավար է նշանակվել 2016թ.–ի սեպտեմբերի 13–ին։
Կարեն Կարապետյանի կենսագրական տվյալներ.
Ծնվել է 1963թ., 14 օգոստոսի, ք.Ստեփանակերտ
Կրթություն
1980-1985թթ. —Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1985-1996թթ. – աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում
1996-1998թթ.-«Հայէներգո» ՊՁ-ում՝ գլխավոր տնօրենի տեղակալ
1998-2001թթ. —«Հայէներգո» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրեն
2001թ. —նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
2001-2010թթ.- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն
2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ
2009թ.- ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ
2010-2011թթ.- Երևանի քաղաքապետ
2011-2016թթ.- «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ
2012-2016թթ. — «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ
2015-2016թթ. — «Գազպրոմ էներգոհոլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրենի տեղակալ
2016թ. սեպտեմբերի 13-ից՝ ՀՀ վարչապետ
Այլ տվյալներ
1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Անանիա Շիրակացի» մեդալով, 2016թ.՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք: 2017թ. հունվարին ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:


